Հետաքրքիր Փաստեր Четверг, 09.05.2024, 19:55
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ռուսական շոու բիզնեսը օգնության ձեռք է մեկնում /ֆոտո/

Երեխան արգանդում ողջ է մնացել` մոր մահանալուց հետո

NBA-ի մարզիկը տան խոհանոցում բանկոմատ է տեղադրել

Ինչո՞ւ են դավաճանում կանայք

Ի՞նչ է կատարվում տղամարդու ուղեղի հետ սեքսից հետո

Հոլիվոիդյան ամենագեղեցիկ սիրո պատմություններից մեկն ավարտվեց

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը մեղրամիսն անց է կացնում էժանագին հյուրանոցում

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ինչո՞ւ է Հայաստանից հեռացել Արմինե Գրիգորյանը

[Անիմացիա]
Սեղմիր Клас

Մեսին հանգստանում է Մայամիում

Եթե ուզում եք առողջ լինել, պարբերաբար խմեք. խորհուրդ կանանց

Աշխարհի ամենատգեղ շունը կստանա հազար դոլար պարգեւ

Միայն սեքսը կանանց բավարար չէ

Իրինա Շեյքն ու Ռոնալդուն ամուսնանում են

Երեւան Վանաձոր ավտոճանապարհին ավտոբուս է շրջվել. 10-նյակ վիրավորների մեջ երեխաներ կան

Կորոլյովան իր մերկ լուսանկարներով գերազանցել է ինքն իրեն /ֆոտո/

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Պարիր, թե կարող ես))

Поиск

Главная » 2013 » Апрель » 13 » Բացահայտվել է կանանց կողոպտած հանցավոր խումբ
12:08
Բացահայտվել է կանանց կողոպտած հանցավոր խումբ
Բացահայտվել է կանանց կողոպտած հանցավոր խումբ

«Samsung» մոդելի բջջային հեռախոս և «Acer» մոդելի նեթբուք, «Մերսեդես Բենց C 240» և «Հունդայի Վերնա» մակնիշի ավտոմեքենաների անվադողեր իրենց անվահեծերով… Սա դեռ մասնակի թվարկումն է այն ապրանքների, որոնք 2012 թ. հափշտակվել են Երևանում գործած հանցախմբի կողմից: Ընդ որում, կողոպուտի զոհերը եղել են հիմնականում կանայք:

Հարուցված քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Երևանի բնակիչ Գևորգ Մինասյանն ուրիշի գույքի հափշտակության նպատակով, նախնական համաձայնության գալով մայրաքաղաքի բնակիչ Արմեն Գագիկյանի հետ, 2012 թ. հոկտեմբերի 6-ին` ժամը 02:30-ի սահմաններում, Շերամի փողոցի թիվ 53 շենքի հետնամասում նկատելով Լիլիթ Խալաթյանին միայնակ, պայուսակն ուսին գցած քայլելիս, հետապնդել են վերջինիս, իսկ երբ նա մտել է վերելակ, Գագիկյանը փորձել է ձեռքերով պահել վերելակի դռները: Սակայն վերելակը փակվել է, իսկ Գևորգ Մինասյանը չհասցնելով մտնել վերելակ, հետապնդել է Լիլիթ Խալաթյանին: Վազելով աստիճանահարթակով, նա բարձրացել է 5-րդ հարկ, որտեղ բացահայտ հափշտակել է Լ. Խալաթյանի ձեռքի պայուսակը` թվով 3 բջջային հեռախոսների և 20 000 դրամ կանխիկ գումարի պարունակությամբ: Դրանից հետո Գևորգ Մինասյանը և Արմեն Գագիկյանը շենքի բակում հանդիպելով միմյանց, դիմել են փախուստի: Վերոնշյալ հափշտակությամբ նրանք Լ. Խալաթյանին պատճառել են 190 000 դրամի գույքային վնաս:

Ավարից ոգևորված հաջորդ հափշտակությունը նախաձեռնել են հաջորդ իսկ օրը: Նախաքննության տվյալներով՝ Գևորգ Մինասյանը նախնական համաձայնության գալով Արմեն Գագիկյանի և Էջմիածին քաղաքի բնակիչ Մելսիկ Պողոսյանի հետ, 2012 թ. հոկտեմբերի 7-ին` ժամը 01:00-ի սահմաններում, Ա. Գագիկյանի «Օպել Աստրա G» ավտոմեքենայով Նորքի 1-ին զանգվածում նկատել և հետապնդել են տաքսի տարբերանշանով ավտոմեքենայի մեջ նստած Լորետա Ջամալյանին: Հասնելով Նորքի 4-րդ զանգվածի շենքերից մեկի մոտ, նրանք հափշտակել են Լ. Ջամալյանի ձեռքի պայուսակը` «Samsung» մոդելի բջջային հեռախոսի և «Acer» մոդելի նեթբուքի, ինչպես նաև 30 000 դրամ կանխիկ գումարի պարունակությամբ, որից հետո դիմել են փախուստի` Ջամալյանին պատճառելով 220 000 դրամի գույքային վնաս:

Հաջորդ զոհը կրկին եղել է իգական սեռի ներկայացուցիչ: Հափշտակել են Նարինե Պողոսյանի ձեռքի պայուսակը` վերջինիս պատճառելով 50 000 դրամի գույքային վնաս: Դարձյալ մեղադրական եզրակացության համաձայն` Գևորգ Մինասյանը Արմեն Գագիկյանի և Երևանի բնակիչ Գևորգ Բաբայանի հետ հափշտակել են նաև շենքի բակում կայանած Վիկտորիա Միրզախանյանի «Նիսան մարչ» մակնիշի ավտոմեքենայի հետևի անվադողերը` անվահեծերի հետ միասին` վերջինիս պատճառելով 64 000 դրամի գույքային վնաս:

Իսկ 2012 թվականի դեկտեմբերին` Գևորգ Մինասյանը, ըստ քրեական գործի նյութերի, նախնական համաձայնության գալով Մելսիկ Պողոսյանի, Արմեն Գագիկյանի,Գևորգ Բաբայանի հետ, հափշտակել են Երևանի Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի բակում կայանած Արմինե Նաղդալյանին պատկանող «Մերսեդես Բենց ՑԵ 240» մակնիշի ավտոմեքենայի 4 անվադողերն իրենց անվահեծերով` վերջինիս պատճառելով 280 000 դրամի գույքային վնաս, իսկ դեկտեմբերի 5-ին ժամը 05:00-ի սահմաններում գաղտնի հափշտակել են Պողոս Թովմասյանին պատկանող «Հունդայի Վերնա» մակնիշի ավտոմեքենայի 4 անվադողերն իրենց անվահեծերով` նրան պատճառելով 210 000 դրամի գույքային վնաս:

Վերոնշյալ արարքների համար Գևորգ Բաբայանին, Գևորգ Մինասյանին, Մելսիկ Պողոսյանին և Արմեն Գագիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի («Գողությունը») 2-րդ մասի 1-ին կետի, իսկ վերջին երեքին նաև` 176-րդ հոդվածի («Կողոպուտը») 1-ին մասի հատկանիշներով:

Pastinfo.am

Slaq.am - Լրատվական աղբյուր

 
Просмотров: 484 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024