Հետաքրքիր Փաստեր Пятница, 19.04.2024, 13:07
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Դիետա` տղամարդկանց պոտենցիայի համար

[Անիմացիա]
Բալետի Պարուհին

Ադրբեջանցի երկու զինվոր պայթել է ականի վրա

Ուտելիք, որը խլում է էներգիան

Ի՞նչ չի կարելի ուտել հղիներին

Կոնյակի պատմությունից

Ուկրաինայի մարմանավաճառները «մեծ ակնկալիքներ» ունեն Euro 2012-ից

Եվրո-2012-ի աստղերի նախկին և ներկա ընկերուհիները(Ֆոտոշարք)

Լեդի Գագան ցույց է տվել «մսե զգեստապահարանը» (լուսանկարներ)

Մալաթիայում ամուսինը սպանել է կնոջը

Ռեժիսորները ներկայացնում են իրենց ֆիլմերը

Կամբոջայում հայտնաբերել են այն հիվանդությունը, որից վերջին 3 ամիսներին մահացել են տասնյակ երեխաներ

Ավստրալուհին լողալով կանցնի Կուբայից Ֆլորիդա 50 ժամում

Չինարեն սովորելու համար օնլայն էրոտիկ դպրոց է բացվել (տեսանյութ)

Անքնությունը դանդաղեցնում է նյութափոխանակությունը և նպաստում գիրացմանը

Լրագրողները րոպեների ընթացքում դատարկել են գարեջրի սառնարանը

Վթարի հետևանքով Մարկ Սաղաթելյանի ու Գրիգոր Նազարյանի վիճակը ծանր է. FOTO

Գիտնականները սովորել են մտքեր կարդալ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Поиск

Главная » 2013 » Հունիս » 26 » Բանակում չդիմանալով իր պատվի ու արժանապատվության ստորացումներին Վլադիմիրն ինքնասպան է եղել
08:34
Բանակում չդիմանալով իր պատվի ու արժանապատվության ստորացումներին Վլադիմիրն ինքնասպան է եղել

Վերաքննիչ քրեական դատարանում քննվում են Վահան Եղիազարյանի և Արմեն Զաքարյանի գործով բերված բողոքները:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Համլետ Դավթյանի նախագահությամբ հաստատված է գնահատել, որ 20-ամյա Վահան Եղիազարյանը՝ հրաձգային գումարտակի ջոկի հրամանատար, կոչումով՝ կրտսեր սերժանտ, նշանակված լինելով մարտական հերթապահության՝ որպես դիրքի ավագ, անցնելով պաշտոնեական լիազորությունների սահմանը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Ասատրյանին ապտակել ու հայհոյել է՝ 2011 թվականի սեպտեմբերի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում սահմանված կարգով դիտորդի պարտականությունները չկատարելու համար:

2011 թվականի հոկտեմբերի 9-ին, ժամը 8-ն անց 30-ի սահմաններում մարտական դիրքի ծխարանում Եղիազարյանը երեք անգամ հարվածել ու հայհոյել է Վլադիմիր Ասատրյանին՝ առաջնագծի դիտորդներին թեյ չտանելու, անսարք զենքով դիտորդի պարտականությունները կատարելու պատճառով: 

Նույն օրը, ժամը 10-ն անց 40-ի սահմաններում Ասատրյանը իրեն ամրակցված ինքնաձիգով ինքնասպանություն է գործել՝ կրակելով իր ծնոտին:

Ըստ դատական ակտի՝ 19-ամյա Արմեն Զաքարյանը՝ հրաձգային գումարտակի գնդացրորդ, կոչումով՝ շարքային, 2011 թվականի սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, որպես դիտորդ նշանակված լինելով մարտական հերթապահությունում, ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում պարբերաբար ծաղրուծանակի է ենթարկել Վլադիմիր Ասատրյանին, հայհոյանքներ տվել նրա հասցեին, ստորացրել նրա պատիվն ու արժանապատվությունը, ինչը նույնպես հանգեցրել է զինվորի կողմից ինքնասպանություն գործելուն:

38-ամյա Սպարտակ Աղասյանը՝ հրաձգային գումարտակի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, կոչումով՝ կապիտան, ընդգրկված լինելով մարտական հերթապահության մեջ, 2011 թվականի հոկտեմբերի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում, ժամը 13-ի սահմաններում դիրքի ծխարանի աղտոտվածության, անձնակազմի զինվորների գրպաններում ավելորդ իրեր հայտնաբերելու պատճառով հայհոյել է իր նկատմամբ ստորադրյալներ, ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Վահան Եղիազարյանին, շարքայիններ Վլադիմիր Ասատրյանին և Արմեն Այվազյանին, 2-3 անգամ ապտակել նրանցից յուրաքանչյուրին՝ ստորացնելով նրանց պատիվն ու արժանապատվությունը:

23-ամյա Արմեն Հարությունյանը՝ հրաձգային գումարտակի դասակի հրամանատար, կոչումով՝ ավագ լեյտենանտ, հենակետի պատասխանատու, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ 2011 թվականի հունիսի 20-ին, ժամը 15-ի սահմաններում դիրքի ճաշարանում, 2011 թվականի մայիս ամսվա ընթացքում նույն մարտական դիրքում շարքային Վլադիմիր Ասատրյանի կողմից համածառայող Հայկ Մխիթարյանի հետ վիճաբանության ժամանակ ինքնաձիգն անհարկի լիցքավորելու պատճառով հայհոյանքներ է տվել նրան, 2-3 ապտակ հասցրել՝ ստորացնելով զինվորի պատիվն ու արժանապատվությունը:

Ընդհանուր իրավասության դատարանում Վահան Եղիազարյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե 2011 թվականի օգոստոսին նշանակվել է մարտական հերթապահության: Վլադիմիր Ասատրյանին ճանաչել է երկու շաբաթ: Հոկտեմբերի 8-ին Վլադիմիրի զենքը չի աշխատել: Ինքը նրան մեկ անգամ ապտակել է, որովհետև հակառակորդի դիմաց անսարք զենքով չեն կանգնում: Ասատրյանին հարցրել է, թե զենքն ինչու է անսարք: Նա պատասխանել է, թե խփել է շպալներին: 

Մարտական հերթապահության ժամանակ երեկոյան դիրքում կանգնած զինվորներին արթուն հերթափոխը սովորաբար թեյ է տանում: Վլադիմիրը չի տարել, բայց ինքը դրա համար նրան չի հայհոյել ու չի խփել:

Կապիտան Աղասյանը տեսել է, որ դիրքում գետնին սուրճ է թափված, Ասատրյանին ասել է, որ մաքրի: Աղասյանն ապտակել է Եղիազարյանին, Ասատրյանին, Այվազյանին: 

Եղիազարյանն ասել է, թե հոկտեմբերի 9-ին վերջին անգամ է տեսել Վլադիմիրին: Աղմուկ է լսել, վազել ու տեսել է, որ նա մեջքի վրա ընկած է: Ինքը չի կարծում, թե Ասատրյանն իր գործողությունների պատճառով է ինքնասպանություն գործել: 

Վահան Եղիազարյանը դատաքննության ավարտից հետո հայտարարել է, թե իրեն մասնակիորեն մեղավոր է ճանաչում՝ զինվորին վիրավորելու համար:

Դատարանում Արմեն Զաքարյանն իրեն մասնակի է մեղավոր ճանաչել: Հայտնել է, թե Վլադիմիր Ասատրյանն իրենց դասակ է տեղափոխվել 2011 թվականի օգոստոսին: Նախկին դասակում Վլադիմիրին «Հոմերոս» են անվանել, քանի որ Խարբերդից էր: Ինքն էլ է նրան «Հոմերոս» ասել, բայց Վլադիմիրը զգուշացրել է, որ չասի: 

Զաքարյանը հայտնել է, թե եղել են դեպքեր, երբ Ասատրյանն առանց սաղավարտի է գնացել դիտակետ, որի համար ինքը զգուշացրել է, ասել է՝ կկրակեն: Պատահել է, որ հայհոյել է նրան կամ վիրավորել՝ թեյ չբերելու կամ զենքն անսարք լինելու պատճառով՝ նրա իսկ անվտանգության համար:

Ըստ Զաքարյանի՝ Վլադիմիր Ասատրյանը թևի վրա գրել է իր անունը, որովհետև ինքը դեպքից մեկ-մեկուկես ժամ առաջ վիրավորել է նրան, բայց դա մտածված չի արել, չի ցանկացել, որ Վլադիմիրն ինքնասպանություն գործի:

Սպարտակ Աղասյանը դատարանում իրեն մեղավոր է ճանաչել լիովին: Հայտնել է, թե ինքը չի ցանկացել Վլադիմիր Ասատրյանին տանել մարտական դիրք, քանի որ նա բնութագիր չուներ: Մի քանի անգամ ստուգել է ու տեսել, որ նրա զենքի ապահովիչը բարձրացված է, սաղավարտը գլխին չէ: Դիրքի ավագին զգուշացրել է: Թերությունների համար թեթևակի ապտակել է Վահան Եղիազարյանին ու երկու զինծառայողի, այդ թվում՝ Վլադիմիր Ասատրյանին:

Ըստ Աղասյանի՝ Ասատրյանն ընտանեկան խնդիրներ է ունեցել: Նրա հայրը ամուսնացել էր ուրիշի հետ: Վլադիմիրը զանգել ու շնորհավորել է, բանաստեղծություններ է գրել: 

Արմեն Հարությունյանը դատարանում իրեն մեղավոր է ճանաչել: Ասատրյանի կողմից համածառայողների վրա զենք պահելու համար մի քանի անգամ հարվածել է նրան: Հետո հանգիստ զրուցել է հետը: Բացատրել է «ապտակի բնույթը»: 

Վլադիմիր Ասատրյանի մորաքրոջ որդու ցուցումունքով՝ ինքը երկու անգամ գնացել է Վլադիմիրին տեսակցելու: Երկրորդ անգամ Վլադիմիրն ասել է, որ դասակի հրամանատար Արմենը իրեն մերկացրել, վրան ջուր է լցրել և ուժեղ ծեծել: Իմացել է, որ Վալոդիկը նույն բանը հեռախոսով ասել է մորը: Դիահերձման ժամանակ տեսել է, որ Վալոդիկի ձախ նախաբազկին գրված է. «Սրա մեղավորներն են Վահանը և Արմենը»: Հետո իմացել է, որ նշված անուններով անձինք այն աստիճանի են նեղացրել, որ Վալոդիկն ինքնասպանություն է գործել: 

Վլադիմիրի եղբայր Արմենն էլ էր ժամկետային զինծառայող, ուրիշ գումարտակում էր:

Ինքնասպանությունից առաջ Վլադիմիր Ասատրյանը գրառում է կատարել ոչ միայն նախաբազկին, այլև ծոցատետրում եղած պահածոյի թղթե պիտակի վրա. «Մամ ջան, իմ հարազատներ, ինձ կներեք իմ արած քայլիս համար ուղղակի հոգնել էի էս կյանքից բանակում հա նեղում էին ինձ, բայց ես չէի կարում ձեն հանեի դրա համար ես դիմեցի էս քայլին, իմ արածի պատճառը հիմնականում անձնակազմի հետ էր կապված լավ երկար բարակ չխոսամ Արմենին կասեք որ ես իրան շատ եմ սիրել միշտ, լավ էլ բան չունեմ գրելու լավ մնացեք ու ինձ միշտ հիշեք որպես լավը սիրով ձեր: Պապային կասեք կներես, չէի ուզում, իրան ու ձեզ շատ եմ սիրում, Վալոդ...»:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Վահան Եղիազարյանը դատապարտվել է 5 տարի 6 ամիս, Արմեն Զաքարյանը՝ 5 տարի ազատազրկման: 

Սպարտակ Աղասյանը դատապարտվել է 20 օր կալանքի, դրան հաշվակցվել է նախնական կալանքի տակ գտնվելու 3 օրը և վերջնական պատիժ է սահմանվել 17 օր կալանքը: 

Արմեն Հարությունյանը դատապարտվել է 3 ամիս ազատազրկման, դրան հաշվակցվել է նախնական կալանքի տակ գտնվելու 1 ամիս 11 օրը, վերջնական պատիժ է սահմանվել 1 ամիս 19 օր ազատազրկումը: Հարությունյանի նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն և նշանակվել է մեկ տարի փորձաշրջան:

Դատավճիռը բողոքարկվել է միայն Վահան Եղիազարյանի և Արմեն Զաքարյանի մասով: Աղասյանը և Հարությունյանը դատավճիռը չեն բողոքարկել, նրանց մասով այն ուժի մեջ է մտել:

Բերված բողոքները վերաքննիչ քրեական դատարանում հիմնավորեց երկու ամբաստանյալների պաշտպանությունը ստանձնած Ա. Ապրեսյանը:

Ըստ պաշտպանի՝ Եղիազարյանի և Զաքարյանի գործողությունները չէ, որ հանգեցրել են Վլադիմիր Ասատրյանի ինքնասպանությանը: Վլադիմիրը ընտանեկան խնդիրներ է ունեցել, խնդիրներ է ունեցել մինչև այդ դասակ տեղափոխվելը: 

Պաշտպանը անթույլատրելի համարեց, որ մեղադրական դատավճիռը, իր կարծիքով, հիմնված է միայն դատահոգեբանական փորձաքննության եզրակացության վրա: 

Ըստ այդ եզրակացության՝ «օբյեկտիվորեն անբարենպաստ արտաքին պայմանների իրավիճակում՝ կրկնվող դիտողություններ, հայհոյանքներ, Վլադիմիր Ասատրյանի մոտ առաջացել է անբավարարվածության խրոնիկական ֆրուստրացիայի վիճակ, որը սահմանափակել է նրա ընտրության հնարավորությունները: Այդ ճգնաժամային վիճակը սրվել է հերթական ֆրուստրացիայի վիճակից հետո... որը իր հերթին նվազեցրել է նրա ադապտացիոն հնարավորությունները և նպաստել սուիցիդոգեն որոշման ընդունմանը: Գործի նյութերի ուսումնասիրությունից պարզվում է, որ Վ. Եղիազարյանի և Ա. Զաքարյանի գործողությունները Վլադիմիր Ասատրյանին դրդել են ինքնասպանության: Ս. Աղասյանի և Ա. Հարությունյանի արարքները չէին կարող Վ. Ասատրյանին հասցնել ինքնասպանության»:

Պաշտպանի կարծիքով՝ Եղիազարյանի և Զաքարյանի մեղքը նախաքննության ընթացքում և ընդհանուր իրավասության դատարանում դատաքննության ժամանակ չի հիմնավորվել, մեղադրական դատավճռի հիմքում դատական հոգեբանի եզրակացությունն է ու զուտ ենթադրություններ: Մինչդեռ չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեին հօգուտ ամբաստանյալների:

Եղիազարյանը և Զաքարյանը իրենց մեղավոր ճանաչեցին միայն Ասատրյանին վիրավորելու համար: Սակայն նրանց կարծիքով՝ իրենք այն աստիճանի չէին վիրավորել, որ Ասատրյանը ինքնասպան լիներ: Նա այլ խնդիրներ ուներ, որոնց բացահայտման ուղղությամբ խոր քննություն չի կատարվել:

Վերաքննիչ բողոքների պատասխանով մեղադրողը հանդես կգա հաջորդ դատական նիստին:

1in.am
Просмотров: 559 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024