Հետաքրքիր Փաստեր Суббота, 20.04.2024, 14:14
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

ԱՄՆ-ում շոգը սկսել է նահանջել

Կորոլյովան ու Տարզանը հիմա էլ դատական գործ են բացել.4 մլն ռուբլի են ուզում /լուսանկար/

Բնավորության 5 գիծ, որոնք տղամարդիկ ուզում են տեսնել իրենց կանանց մեջ

Եզդի ժողովրդի հարսանեկան ծիսակատարությունները

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ռոնալդուն ինքնաթիռ է ուղարկել իր սիրելիի հետևից

Ստամբուլում հայկական եկեղեցու պահանջած գումարը չունենալու պատճառով հայը թաղվել է իսլամական կարգով

Նոր մանրամասներ Աղավնաձորի սպանությունից. ամուսինը հարբած տուն է եկել ու փայտով ջարդել կնոջ գլուխը

Կրասնոդարում զոհերի թիվը 199-ի հասավ

Հինգ նրբություն` սեքսում

Հաճելին` օգտակարի հետ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Օրական երկու բաժակ սուրճը կօգնի ձեր սրտին առողջ մնալ

Օրական երկու բաժակ գինին կբարելավի ձեր կյանքը

Նորություն Սիրուշոյից /վիդեո/

Հղի կինը ընկել է խոհանոցում և ժամեր անց ծննդաբերել է

Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցները մահակներով դաժանորեն ծեծել են հային

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Փողոցում քայլող մերկ աղջիկներին վարչական կալանքի են ենթարկել /վիդեո/

Եթե ուզում եք առողջ լինել, պարբերաբար խմեք. խորհուրդ կանանց

Поиск

Главная » 2013 » Январь » 23 » Ծակում ենք ականջները
19:03
Ծակում ենք ականջները

Մարդիկ ականջ են ծակում հնագույն ժամանակներից։ Սակայն դրանց բազմակի անգամ ծակելըիսկ երբեմն էլ նույնիսկ մեկ անգամ սխալ ծակելը կարող է ներքին օրգանների հիվանդության պատճառ դառնալ։ Թե ինչի՞ հետ է դա կապված եւ ի՞նչպես խուսափել դրանից, պատմում է SG գեղեցկության սրահի կոսմետոլոգ Մարինա Քոչարյանը:

 

Ինչո՞ւ չի կարելի ականջը ցանկացած տեղից ծակել։ 

Քանի որ ականջի վրա 170 բիոլոգիապես ակտիվ կետ կա, այդ թվում ականջի բլթակի վրա՝ 11։ Եթե ականջը ծակվի բիոլոգիապես ակտիվ գոտում, ապա անընդհատ օղեր կրելը կազդի որոշակի օրգանի վրա։ Դրանով կարելի է ատամի ցավ առաջացնել, պանկրեատիտի նոպաներ, տոնզիլիտի զարգացում եւ այլն։ Եթե ծակվի ականջի խեցին, որտեղ միայն կաշին ու կռճիկն են, կարելի է դրա բորբոքում՝ պերեխոնդրիտ առաջացնել։ Հիվանդությունը շատ դժվար է բուժվում՝ լայն ազդեցության հակաբիոտիկների կիրառմամբ։

Ականջի բլթակի կենտրոնում «աչքերի կետն է» (տեսուղության)։ Եթե ականջները ծակված են այդ կետում, ապա երկար ժամանակ օղ կրելիս կնվազի տեսողության սրությունը։ 
Ի՞նչ կասեք բլթակը ծակելու մասին։ Որքանո՞վ է այն անվտանգ։

Պետք է նշել, որ բլթակը կռճիկ չունի եւ հեշտությամբ է ծակվում։ Բլթակի կենտրոնը հարմար է, քանի որ կարելի է ծակել «ատրճանակով»։ Սակայն այստեղ էլ պետք է շատ զգույշ լինել, քանի որ աչքերի պրոյեկցիայի կետին կպնելով կարելի է խանգարել աչքի ֆունկցիան՝ առաջացնելով տեսողության թուլացում, աչքերի ծակոց, արցունքոտություն։ Իսկ եթե բլթակը ծակված է «համր գոտում», ապա աչքերի եւ այլ օրգանների վրա ազդեցություն չի լինի։ «Աչքերի կետը» գտնելը շատ հեշտ է։ Այն գտնվում է ականջի բլթակի անմիջապես կենտրոնում։ Յուրաքանչյուր մարգու մոտ ականջի բլթակը տարբեր է, եւ յուրաքանչյուր բլթակ իր անհատական անատոմիական կենտրոնն ունի։

Կարելի է արդյո՞ք մեկ ականջի վրա միաժամանակ մի քանի անցք անել, թե՞ պետք է հերթով անել։

Կախված է, թե արդյո՞ք հաճախորդը պատրաստ է դիմանալ ցավին։ Գաղտնիք չէ, որ առաջին երկու օրն ականջը կարմրում ու ցավում է։ Եթե դա խնդիր չէ, ապա կարելի է եւ 10 տեղում ծակել։ Սակայն, որպես մասնագետ, խորհուրդ չեմ տա նման բան, քանի որ ականջը նույնիսկ առաջին ծակելուց հետո էլ պետք է վերականգնվի։

Ինչպիսի՞ օղեր է պետք կրել ծակելուց անմիջապես հետո։

Ականջները ծակելու կարեւոր հարցերից մեկն այն է, թե ի՞նչ մետաղից են օղերը, որ պետք է կրել։ Դրական վալենտություն ունեցողները հակացավային, հակաբորբոքային, հակաալերգիկ եւ հանգստացնող ազդեցություն են ունենում։ Դրանցից են պղինձը, արծաթը, երկաթը։ Այդ պատճառո էլ ակնհայտ է, որ արծաթե եւ ոսկե օղերը չեն կարող վնասել, եւ այդ ընթացքում դրանք շատ հարմար կլինեն։ Հաճախ շատերը պարզապես չեն կարողանում սովորական բիժուտերիա կրել։ Այդ դեպքում խորհրուրդ ենք տալիս օգտագործել հատուկ ականջները ծակելու համար նախատեսված օղեր (բուլատ), որոնք առանց հետեւանքների կարելի է երկար ժամանակ կրել։ Սակայն խնդիրներ առաջանալու դեպքում կարելի է դրանք փոխարինել ոսկով։

Ի՞սկ կարող է ականջին արված անցքը ժամանակի ընթացքում փակվել։

Այո։ Դա կախված է, թե որքա՞ն արագ է մարդու մոտ վերականգնվում վերքը։ Յուրաքանչյուրի մոտ անհատական է, թեեւ պետք է հաշվի առնել, որ անցքը կարող է փակվել այն ժամանակ, երբ մարդը կդադարի օղ կրել կարճ ժամանակահատվածում։ Դա կարող է կախված լինել նաեւ մարդու մաշկի տեսակից։ Կան մարդիկ, ում վերքն անմիջապես լավանում է, իսկ մյուսների մոտ՝ ամիսների ընթացքում։ Եթե դրանից խուսափելու ցանկություն ունեք, ապա երկար ժամանակ մի հանեք օղերը։ Հատկապես, եթե նոր եք ծակել ականջները, ոչ մի դեպքում մի հանեք դրանք, ասենք մեկ շաբաթվա ընթացքում։

Եւ վերջում, ի՞նչ խորհուրդ կտայիք նրանց, ովքեր պատրաստվում են ականջ ծակել։

Մի համառեք, մի ստիպեք կոսմետոլոգին ձեր ականջը ծակել այն տեղում, որտեղ ցանկանում եք։ Սովորեք լսել մասնագետի կարծիքը, եւ ցանկացած դեպքում անհատապես խորհրդակցեք աուրիկուլյար բժշության մասնագետի հետ։ Ցանկալի է, որ նա ականջի վրա նշի այն կետերը, որտեղ կարելի է ծակել։ Ականջօղերը աղջկա լավագույն զարդն են, եւ դրանք պետք է վնաս չպատճառեն։
Просмотров: 584 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024