Հետաքրքիր Փաստեր Пятница, 26.04.2024, 17:28
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Էյֆելյան աշտարակը 370 մարդու կյանք է “խլել”

Կորոլյովան ու Տարզանը հիմա էլ դատական գործ են բացել.4 մլն ռուբլի են ուզում /լուսանկար/

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ինչպես իմանալ, որ դավաճում է. 5 նախանշաններ

Կանայք սեքսում առավել ռիսկային են

Աճպարարին հոսպիալացրել են վտանգավոր հնարքի ձախողման արդյունքում

Ինչպիսի՞ տղամարդկանցից են խուսափում կանայք

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Վարդան Ասլանյանի ''հերոսությունը'' Կալիֆորնիայում (վիդեո)

Պանդաների ձագերը սահում են բլրակից

Ինյեստայի և Աննա Օրտիսի հարսանիքը (ֆոտո)

[Անիմացիա]
paster.do.am Жми КЛАСС

[Անիմացիա]
Ծնունդդ շնորհավոր Սեղմիր Класс

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ամերիկացիները 236-րդ անգամ նշում են Անկախության օրը

Մասնագիտություններ, որոնք գիրացնում են

Կանայք ավելի շատ են հակված ուժեղ գլխացավեր ունենալու «կանացի» գենի պատճառով

Ավտոմեքենան դարձել է կենդանաբանական այգու բնակիչ

Չինաստանում 6.2 կգ-անոց երեխա է ծնվել

Ուղեվարձը թանկացավ, իսկ ծառայության որակը վատանում է

Поиск

Главная » 2013 » Հուլիս » 21 » Ծեծկռտուք Սեւանի ափին. հանգստացողներից մեկը դանակահարել է 2 երիտասարդի. նախաքննություն
14:17
Ծեծկռտուք Սեւանի ափին. հանգստացողներից մեկը դանակահարել է 2 երիտասարդի. նախաքննություն
Ծեծկռտուք Սեւանի ափին. հանգստացողներից մեկը դանակահարել է 2 երիտասարդի. նախաքննություն

Սեւանի ափին հանգստանալու ժամանակ Վարդան Գ.-ն դանակահարել է երկու երիտասարդի: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ Վարդան Գ.-ն, Եսայի Ղ.-ն, Գագիկ Ա.-ն, Վահե Ս.-ն, Էդգար Մ.-ն, Պողոս Մ.-ն Սեւանի ափին հանգստանալու ժամանակ վիճաբանել են Արսեն Բ.-ի եւ Անդրանիկ Խ.-ի հետ, տվել սեռական բնույթի հայհոյանքներ, քաշքշել ու հրել նրանց: Բացի այդ Վարդան Գ.-ն վիճաբանել է Վարդան Մ.-ի եւ Արսեն Բ.-ի հետ, որի ընթացքում Վարդան Գ.-ն սուր կտրող, ծակող գործիքով դիտավորությամբ հարվածել է Վարդան Մ.-ի կրծքավանդակին եւ Արսեն Բ-ի որովայնին, վերջինիս պատճառել ծանր մարմնական վնասվածք:

Անդրանիկ Խ.-ն իր հերթին գետնից վերցրած քարով հարվածել է Վարդան Գ-ի գլխին՝ պատճառելով թեթեւ վնաս: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Վարդան Գ-ի դեմ քրեական գործ է հարուցվել 258  հոդվածի 3 –րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-300-պատիկի չափով, կամ կալանքով` 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:

Քրեական գործ է հարուցվել նաեւ 112 հոդվածի  2-րդ մասի 1-ին կետով (դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 5-10 տարի ժամկետով:

Եսայի Ղ-ի, Գագիկ Ա-ի, Վահե Ս-ի, Էդգար Մ-ի, Պողոս Մ-ի դեմ եւս քրեական գործ է հարուցվել 112 հոդվածի  2-րդ մասի  1-ին կետով: Վարդան   Գ-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մյուսների նկատմամբ՝ բնակավայրից չհեռանալու ստորագրությունը: Դատական քննությունը նշանակվել է հուլիսի 24-ին:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 608 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024