Հետաքրքիր Փաստեր Четверг, 25.04.2024, 09:48
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Աշխարհի ամենահայտնի պատանին հրաժեշտ տվեց դպրոցին

Սեքսն ուժեղացնում է սերը

Երեխաներին սպանած մայրը ձեւացրել է, թե ինքնասպանության փորձ է կատարել

Սեռական ցանկության ուժգնությունր փոփոխվում է տարիքի հետ

«Մարզված» շրթունքներ. շրթներկը չի ծածկում անխնամ վիճակը

Կարմիր շրթներկը անբացատրելի ազդեցություն է գործում տղամարդկանց վրա

[Անիմացիա]
Ուժեղ կին

Մալաթիայում ամուսինը սպանել է կնոջը

Երեւանում 16-ամյա աղջիկը մետաղյա ձողով հարվածել է վաճառողի գլխին

Կենդանակերպի ո՞ր նշանի տղամարդիկ են հակված դավաճանության

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Երգիչ Կարեն Հակոբյանի փաստաբանը հերքում է, թե սպանությունը կատարվել է խանդի հողի վրա

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Տղամարդը ծեծել է իր տղային նեղացրած երեխային (վիդեո)

95 տարեկանում մահացել է ամերիկացի օսկարակիր Էռնեստ Բորգնայնը

Կուսության “քաղցր” պտուղը

[Անիմացիա]
Жми КЛАСС

Քաղցկեղը հաղթահարելու նոր միջոց` «մահվան գազար»-ը

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Փողոցում քայլող մերկ աղջիկներին վարչական կալանքի են ենթարկել /վիդեո/

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Поиск

Главная » 2013 » Օգոստոս » 26 » Ծխախոտ արտադրող ընկերությունների 10 ամենանենգ քայլերը իրենց շուկան ընդլայնելու համար
11:14
Ծխախոտ արտադրող ընկերությունների 10 ամենանենգ քայլերը իրենց շուկան ընդլայնելու համար
Ծխախոտ արտադրող ընկերությունների 10 ամենանենգ քայլերը իրենց շուկան ընդլայնելու համար

Գաղտնիք չէ, որ ծխախոտը կարող է հանդիսանալ մի շարք հիվանդությունների պատճառ: Սակայն ծխախոտ արտադրող ընկերություններին սա քիչ է մտահոգում: Կարևորը, որ իրենց արտադրանքը լավ վաճառվի: Ծխախոտի արտադրությամբ զբաղվող որոշ ընկերություններ ինչ քայլի ասես ընդունակ չեն իրենց շուկան ընդլայնելու համար: Այս հոդվածում ներկայացված են նրանց ամենանենգ քայլերը:

10. Անվճար ծխախոտ զինվորների համար

Smoking-soldier

Կան մարդիկ, ովքեր դժվարությամբ են պատկերացնում չծխող զինվորականի: Դեռևս շատ տարիներ առաջ ծխախոտի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների ղեկավարները գիտակցեցին, որ զինվորականները կարող են սպառել իրենց արտադրանքի զգալի մասը, ինչի շնորհիվ կազմակերպությունը մեծ շահույթ կստանա: Զինվորականները ծառայում էին սթրեսային պայմաններում և հաճախ պարապ էին մնում ծառայությունից ազատ ժամերին: Ծխախոտի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների ղեկավարները սկսեցին զինվորներին անվճար ծխախոտ տրամադրել: Սա շատ խորամանկ քայլ էր. նրանք գիտեին, որ զինվորները կախվածություն ձեռք կբերեն ծխախոտից և ծառայությունն ավարտելուց հետո ևս կշարունակեն ծխել: Քանզի ծառայության ավարտից հետո նրանց անվճար ծխախոտ չի տրամադրվի, նրանք տիպված կլինեն գնել այն:

9. Ճնշումներ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վրա

world-health-organization

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ազդեցիկ կառույց է: Ծխախոտի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները մտահոգված էին, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարող էր վնասել իրենց բիզնեսին: Որոշ գաղտնի փաստաթղթերում բացահայտվել է, որ ծխախոտի մի քանի խոշոր կազմակերպություններ տարիներ շարունակ փորձել են խափանել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ջանքերը: Նրանց ռազմավարությունը բավականին պարզ է. նրանք փորձում էին իրենց խնդիրները լուծել գումարի միջոցով` կաշառելով բոլորին, ով կարող էր նվազեցնել իրենց եկամուտները: Նրանք նախ և առաջ կաշառում էին ուռուցքաբաններին, որպեսզի չբացահայտվի, որ ծխախոտը քաղցկեղածին է:

8. Գիտնականների կաշառում

science-money

Ծխելու հետևանքով առաջանում են մի շարք հիվանդություններ: Դրանցից է Այցգեյմերի հիվանդությունը: Այս փաստը հավաստող բազում աշխատություններ կան, սակայն միշտ էլ գտնվում են գիտնականներ, որ պնդում են ճիշտ հակառակը, այն է` ծխելը օգտակար է Այցգեյմերով տառապող հիվանդների համար: Այս պնդումների հավաստիությունը պարզելու նպատակով կատարվել է հետազոտություն: Պարզ է դարձել, որ բոլոր այն գիտնականները, ովքեր պնդել են, թե Այցգեյմերով տառապող մարդկանց համար ծխելը օգտակար է, այս կամ այն կերպ կապված են եղել ծխախոտի արդյունաբերության հետ, ուստի և իրենց շահերից է բխել պնդել, թե ծխախոտն օգտակար է Այցգեյմերի հիվանդության դեպքում:

7. Ծխելը նորաձև՞ է

lucky-strikes

Տարիներ առաջ «Լաքի ստրայք» ծխախոտի ընկերությունում ծխախոտի վաճառքի անկում արձանագրվեց: Ընկերությունը վարձեց Էդվարդ Բերնիին իբրև խորհրդական: Բերնին նկատեց, որ ծխախոտի տուփը անդուր կանաչ էր: Նա հավատացած էր, որ մարդիկ հիմար են և չեն ծխում այդ արտադրատեսակի ծխախոտը զուտ տուփի տհաճ գույնի պատճառով: Նա խնդրեց փոխել տուփի գույնը, սակայն ապարդյուն: Կազմակերպության ղեկավարությունը որոշեց անփոփոխ թողնել ծխախոտի տուփի գույնը: Այդ ժամանակ Բերնին որոշեց նորաձև դարձնել կանաչ գույնը: Նա հոգաց, որպեսզի ավելի մեծ քանակությամբ կանաչ գույնի հագուստներ արտադրվեն, անգամ ժամանակի հայտնի մարդիկ սկսեցին ավելի հաճախ կրել կանաչ հագուստ: Արդյունքում մարդիկ սկսեցին ավելի շատ գնել «Լաքի ստրայք» ընկերության ծխախոտներից: Դե ինչ, գուցե Բերնին չէր սխալվում` մտածելով, որ մարդիկ հիմար են:

6. Ծխախոտի ցածր գինը Չինաստանում

China

Չինաստանի` ծխախոտ արտադրող կազմակերպությունները դիտավորյալ հրաժարվում են բարձրացնել ծխախոտի գինը անգամ այն ժամանակ, երբ մնացած բոլոր ապրանքները թանկանում են: Այս քայլով նրանք փորձում են պահպանել իրենց գնորդներին: Էլ ո՞նց կլինի. հանկարծ ավելի քիչ մարդ քաղցկեղով կհիվանդանա: Նրանք անգամ հրաժարվում են «Ծխախոտը վնասակար է Ձեր առողջությանը» նախազգուշացումը փակցնել ծխախոտի տուփերի վրա:

Շարունակելի...


Ավելին քան փաստեր

Slaq.am - Լրատվական աղբյուր

Просмотров: 482 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024