Հետաքրքիր Փաստեր Четверг, 09.05.2024, 08:22
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ջեքսոնի կոստյումները շուրջերկրյա ճամփորդության “կմեկնեն”

«Մարիաննա» կաթնամթերքի արտադրամասում պայթյունից տուժածը դեռ ամբողջությամբ գիտակցության չի եկե

Ջոլին եւ Փիթը ներկա չեն եղել սեփական հարսանիքին

«Ֆեմենն» ընդդեմ «Եվրո-2012»-ի (լուսանկարներ)

Նորություն Սիրուշոյից /վիդեո/

Տորթ «Ամառային»

Կնճիռները հարթեցնող բոտոքս պատրաստուկը 10 տարեկան է

Ի՞նչ է անհրաժեշտ երիտասարդ մնալու համար

Ինչպես ճիշտ զարդեր ընտրել

Ինտելեկտը բարձրացնելու 5 միջոց

Գիտնականները կարող են արհեստական լյարդ ստեղծել

Երբ կինը “խաղի մեջ է”, նրան այլեւս ետ չես պահի

Նախկին գեղեցկուհին չի կարողանում նիհարել ծննդաբերությունից հետո /ֆոտո/

Նախկին տղամարդուն չհաջողվեց դառնալ տիեզերքի ամենագեղեցիկ կինը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Արգենտինուհին ամուսնու գերեզմանոցը բնակարանի է վերածել

Մեծ Բրիտանիայի ու Դանիայի ֆինանսների նախարարները պատահաբար համբուրվել են

Կուսությունը եւ կարմիր խնձորը. սեքսոպաթոլոգի նորօրյա հայացքը

[Անիմացիա]
Ուժեղ կին

Поиск

Главная » 2013 » Апрель » 20 » Չենք հավատում, որ Ռաֆոն էլ չկա (Video, photo)
19:14
Չենք հավատում, որ Ռաֆոն էլ չկա (Video, photo)
Չենք հավատում, որ Ռաֆոն էլ չկա (Video, photo)

Ապրիլի 19-ին, ժամը 11:40-ի սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած և տեղում մահացած 1994թ. ծնված Րաֆֆի Լևոնի Մարաշլյանի տան բակում այսօր տխուր լռություն էր տիրում:

Շենքի մուտքի մոտ հավաքվել էին նրա դասընկերները, ովքեր հուզմունքը քողարկելու համար անընդհատ ծխում էին:

Րաֆֆիի մահվան գույժը լսել էին երեկ երեկոյան, բայց չեն հավատում իրենց լսածին, չեն հավատում, որ Րաֆֆին կամ, ինչպես իրենք են ասում` Ռաֆոն այլևս չկա:

Շենքի մուտքի մոտ էլ սկսեցինք խոսել Րաֆֆիի մասին:

Ընկերները պատմում էին, որ Րաֆֆին 9 ամսվա ծառայող էր: Մինչ բանակ գնալը ընդունվել էր Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետ, բայց վճարովի հիմունքնով ընդունվելու պատճառով՝ նրան զորակոչեցին:

Ընտանիքում 2 երեխա էին: Ավագ եղբայրը, ըստ ընկերների, 24-25 տարեկան է: «Պատկերացնո՞ւմ եք` Ռաֆոն 0,25 բալ էր մնում, որ անվճար անցներ: Էնքան խելացի էր: Հուլիսի 15-ին՝ ընդունելության լուրը լսելուց 3 օր հետո, զորակոչեցին… Չգիտեմ, էնքան նպատակներ ուներ: Ասում էր` բանակը պրծնի՝ գա, շարունակելու է ուսումը… բայց…»,-168.am-ի հետ զրույցում պատմում էին ընկերները, որոնց կոկորդում, կարծես, այդ «բայցը» կուլ չէր գնում:

«Րաֆֆին արտակարգ տղա էր»,- շենքի մուտքից դեպի բակ տանող ճանապարհին նայելով` ասում էին նրանք:

Ընկերների ասելով` Րաֆֆին որևէ խնդիր կամ տարաձայնություն չէր ունեցել զինվորների շրջանում: Նրանց փոխանցմամբ` իրենք 10-12 օր առաջ էին խոսել Րաֆֆիի հետ և որևէ արտառոց բան չէին նկատել նրա մոտ:

Նրանք նաև չեն հավատում ինքնասպանության վարկածին:

«Բացառում ենք դա… Մեր իմանալով` դեպքը տեղի է ունեցել պազիկում` ավտոբուսում: Րաֆֆիենք դիրքերից վերադառնում էին, ու ոնց կարար Րաֆֆին…»,- ասացին ընկերները` մատնացույց անելով իրենց հեռախոսները, որում պահում էին Րաֆֆիի լուսանկարները:

«Ինքը ոչ մի բանից չէր բողոքում, բացարձակ ոչ մի բանից չէր նեղվում: Իրանից տենց բան սպասելի չէր: Բացառված է ինքնասպանությունը: Իրանց ընտանիքն ընենց եզակի, թասիբով, հայրենասեր մարդիկ են, որ բացառված ա՝ տենց բան լինի»,- նշեց ընկերներից Սերգեյը:

Հարևանների փոխանցմամբ` Ռաֆոն բոլորին հասնող տղա ՝ եղել, ու չեն էլ հավատում, որ նման դեպք է պատահել:

Հիշեցնենք, որ այսօր Հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնում տեղի է ունեցել Րաֆֆի Մարաշլյանին դիազննությունը:

Հելսինկյան ասոցիացիայի զինվորական գործերով փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը, ով ներկա է եղել զինվորի դիահերձման գործընթացին, լրագրողների հետ զրույցում ասել է, որ Րաֆֆի Մարաշլյանի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, հրազենային կրակոցը եղել է ներքևից վերև` ծնոտի ներքևի մասից:

Դա նման է ինքնասպանության, սակայն, ըստ իրավապաշտպանի` դեռևս չի կարելի ասել, որ դա ինքնասպանություն է: Նա նաև նշել է, որ դեպքի մասին առավել հանգամանալից տեղեկություններ կհայտնի երկուշաբթի օրը:

Հիշեցնենք նաև, որ որդու դիահերձմանը ներկա էր գտնվում նաև հայրը, ում սիրտը, սակայն, չէր դիմացել: Վերջինս դիահերձման սենյակից դուրս գալով` ուշաթափվել է: Նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել, որից հետո նա հայհոյելով դուրս է եկել շենքից:

Լուսանկարները՝ 168.am-ի և Րաֆֆի Մարաշլյանի ֆեյսբուքյան էջի

Raffi (3)

Raffi (1) Raffi (5)

Raffi (4)

Raffi -zinvor

Raffi-zinvor1

Raffi-zinvor2

http://168.am

Slaq.am - Լրատվական աղբյուր

Категория: Իրական կադրեր (ՎԻԴԵՈ) | Просмотров: 875 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024