Հետաքրքիր Փաստեր Четверг, 25.04.2024, 02:51
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Փողոցում քայլող մերկ աղջիկներին վարչական կալանքի են ենթարկել /վիդեո/

Արժե՞ արդյոք խոսել սեքսից հետո

[Անիմացիա]
Что вы ожидаете

Ի՞նչ են թաքցնում Սիրուշոն և Ռիհաննան

Էրոտիկ երազների վտանգը. կանայք թաքցնում են այն, ինչ անում են երազում

Մազահեռացման ո՞ր տարբերակն է նախընտրելի. պայքար անցանկալի մազերի դեմ

Երջանիկ ամուսնության գաղտնիքը. հետազոտություն

25 աղջկական արարք, որ մոռանալ չի կարելի

Անհաջող սիրային կապ. ինչպես հասկանալ

Ինչի՞ց է առաջանում խռմփոցը

[Անիմացիա]
Բոլոր քրիստոնյաները Սեղմեն Класс

Ո՞ր ազգություններն են ամենից շատ նախընտրում նուդիստական լողափերը

«Անծանոթը» հանրապետությունում սերիալների առաջատարն է ցուցադրության հենց առաջին օրից. «Շանթ» ՀԸ PR մենեջեր

Ջեքսոնի կոստյումները շուրջերկրյա ճամփորդության “կմեկնեն”

Прикол : Жми КЛАСС

Մասնագիտություններ, որոնք գիրացնում են

Ռուս աղջիկները պարում են հայ տղամարդկանց համար եռագույնի ֆոնին /վիդեո/

Սեղմիր Класс

10-ամյա աղջիկը եղբորից աղջիկ է ունեցել

Поиск

Главная » 2012 » Сентябрь » 2 » Ցիստիտն ու սեքսը
21:36
Ցիստիտն ու սեքսը

Ցիստիտն ու սեքսը

Ինչ է ցիստիտը` բազմիցս է գրվել, սակայն չի խանգարի մեկ անգամ էլ հիշեցնել, որ այն հիվանդություն է, որն առաջանում է վարակի հետևանքով: Հիվանդության հարուցիչը միզապարկ է հասնում (ներքևից վերև) արտաքին սեռական օրգաններով կամ երիկամներից` միզուղիներ (վերևից ներքև): Վարակը կարող է միզուղի տեղափոխվել գրիպի, անգինայի ու ուրիշ վարակիչ հիվանդությունների ժամանակ: Հաճախ ցիստիտով հիվանդանում են կանայք, ինչը պայմանավորված է անատոմիական կառուցվածքով. կանացի միզուղին ավելի կարճ է ու գտնվում է անմիջապես հեշտոցի ու հետանցքի կողքին, որտեղից վարակը հեշտությամբ է անցնում միզատար համակարգ:

Ցիստիտը կարող է առաջանալ հանկարծակի ու զարգանալ աստիճանաբար: Սկզբում տհաճության զգացում է առաջանում փորի ներքևի հատվածում, հաճախանում է միզարտադրությունը, ապա ցավի զգացողություն է սկսվում: Համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկելու դեպքում վարակը կարող է տարածվել միզափամփուշտից դուրս` միզուղիների վրա: Այդ ժամանակ արդեն մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, ու առաջանում են ընդհանուր թունավորման նշաններ` դող, թուլություն: Հետագայում այդ վարակը կարող է հանգեցնել երիկամների բորբոքային լուրջ հիվանդության:

Ցիստիտի առաջացման պատճառներից առաջինը օրգանիզմի, հատկապես` կոնքի հատվածը մրսացնելն է ու հիգիենայի պակասը: Ցիստիտի առաջացմանը նպաստում է նաև նեղ սպիտակեղենը, երկարատև նստած դիրքը, հաճախակի փորկապությունը, հեշտոցային վարակները: Հաճախ ցիստիտը աղիքային հիվանդության հետևանք է:

Ի դեպ, կրկին հիշեցնենք, որ կանանց համեմատությամբ տղամարդիկ ցիստիտով ավելի քիչ են հիվանդանում և, բնականաբար, կրկին պայմանավորված անատոմիական կառուցվածքով: Նրանց մոտ էլ ցիստիտը հաճախ շագանակագեղձի բորբոքման, երիկամների հիվանդությունների, ինչպես նաև միզուկի լուսանցքի նեղացման հետևանքով է առաջանում:

Ցիստիտի հիմնական ախտանշաններն են հաճախակի ` յուրաքանչյուր 20-40 րոպեն մեկ քիչ քանակությամբ միզարտադրությունը:

Միզելու ընթացքում փորի ներքին հատվածի ցավն ու ծակծկոցը:

Քորի ու այրոցի զգացումն արտաքին սեռական օրգաններում և, վերջապես, մեզի մեջ արյան հետքի առկայությունը:

Ցիստիտը բնույթով նենգ հիվանդություն է այն իմաստով, որ նույնիսկ թեթևակի մրսելու կամ իմունիտետը թուլանալու հետ կրկնվում է: Սակայն դեղորայք ընդունելուց անմիջապես հետո էլ ախտանշաններն անհետանում են: Բայց նույնիսկ ամենալավ դեղամիջոցն էլ չի բուժի ցիստիտը, եթե այն չզուգակցեք ժողովրդական միջոցների հետ, ինչպիսիք են մասուրի ու եգիպտացորենի մազիկների թուրմը, մեղմ սննդակարգը, այսինքն` կծու, թթու, աղի կերակուրների բացառումը: Շատ ու տաք հեղուկ ընդունեք, ժամանակավոր ժուժկալ կյանք վարեք, տաքություն և չորություն ապահովեք: Այս բոլորը միասին կարող են լիարժեք բուժել հիվանդությունը:

Նշվեց, որ միզապարկի բորբոքումով հաճախ հիվանդանում են կանայք, քանի որ նրանց միզատարը ոչ միայն կարճ է (ընդամենը 4 սմ), այլև լայն, մինչդեռ տղամարդկանց միզատարը 20 սմ է: Ինչ է «մեղրամսի համախտանիշը» կամ հետկոիտալ ցիստիտը` գիտի գրեթե յուրաքանչյուր կին, ով ապրում է սեռական կյանքով: Միզուղու բորբոքման ախտանշաններ ի հայտ են գալիս անմիջապես սեքսից հետո կամ էլ դրան հաջորդած 1-2 օր հետո: Երբեմն այդ երևույթը լինում է ամեն անգամ սեռական մերձեցումից հետո:Կանայք փորձում են մերձեցումից խույս տալ` վախենալով հիվանդության կրկնվելուց, և արդեն սեռական կյանքը մեծ հարցականի տակ է հայտնվում: Ինչո՞ւ է այդպես, ի՞նչ կարելի է անել, որ ցիստիտն ինտիմ հարաբերությունները չվերածի տհաճ փորձության:

Հետկոիտալ համախտանիշի առաջացման մի քանի պատճառ կա. ամենատարածվածը միզասեռական շեղումն է` կապված միզուկի արտաքին բացվածքի սխալ տեղակայման հետ: Սեքսից հետո ցիստիտի առաջացման պատճառներից հաջորդը համապատասխան հիգիենայի բացակայությունն է կամ անալ սեքսի ու հեշտոցային սեքսի հերթագայությունը: Այդ ժամանակ ցիստիտի պատճառ է դառնում աղիքային ցուպիկը: Բացի այդ, երկարատև սեռական ակտի ժամանակ, եթե չկան համապատասխան պայմաններ (քսուքի բացակայություն), կարող է աննշան վնասվածք առաջանալ, ինչն էլ նպաստում է մանրէների բազմացմանը:

Ի՞նչ կարելի է անել, եթե սեքսից հետո հանկարծակի առաջացած միզարտադրության սուր ցանկությունը ձեզ ստիպում է վազել զուգարան, ու միզելու ընթացքում էլ այրոցի զգացում է առաջանում: Այս դեպքում օգնում են տաք ջեռակը, որը դրվում է պրոբլեմատիկ գոտում, իսկ ցավի ժամանակ` հակաբիոտիկները: Սակայն, կրկին հիշեցնենք, որ ցավերի բացակայությունը չի նշանակում բուժվել ցիստիտից. եթե այն չբուժվի, ապա կանցնի հաջորդ` քրոնիկ փուլ: Բուժման ընթացքում ձեռնպահ մնացեք սեքսից, հակառակ դեպքում բուժումը կերկարաձգվի: Բուժման ընթացքում սեքսն արգելված չէ, սակայն ցանկալի է ձեռնպահ մնալ գոնե բուժման սկզբում: Իսկ հակաբիոտիկների ընդունումից հետո արդեն կարելի է ապրել սեռական նորմալ, բայց և զգույշ կյանքով` խստիվ պահպանելով հիգիենան:

Եթե ցիստիտը միզուկի շեղման հետևանք է, ապա միակ փրկությունը թերևս սեքսից հետո հակաբիոտիկների ընդունումն է կամ էլ վիրաբուժական միջամտությունը: Սակայն ինչ պատճառով էլ որ հետկոիտալ ցիստիտ առաջանա, հարկավոր է`

1. անալիզներ հանձնել` սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների առկայությունը պարզելու և բուժվելու համար,

2. խստիվ պահպանել հիգիենան, ձեռքերն ու սեռական օրգանները սեքսից առաջ ու նաև դրանից հետո լվանալ, երբեք անալ սեքսը հեշտոցայինով կամ հակառակը չհերթագայել, քանի որ հիմնականում դրանք ավարտվում են ցիստիտով,

3. խուսափեք միզուկի լորձաթաղանթի վնասվածքներից. օրինակ` որոշ պահպանակներ կարող են հանգեցնել հեշտոցի չորության, հետևաբար` միկրովնասվածքների, գտեք ձեզ համապատասխանող պահպանակներ,

4. դատարկեք միզուկը մինչև սեքսն ու դրանից հետո. դա հնարավորինս կնվազեցնի բորբոքման հավանականությունը:

Slaq.am


Просмотров: 632 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024