Հետաքրքիր Փաստեր Четверг, 09.05.2024, 21:39
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Իսրայելցի նորապսակներն իրենց մեղարամիսը սկսել են աղբանոցում

Հրդեհ հյուրանոցի շոգեբաղնիքում

Կանացիության ֆենոմենը

Շները նվազեցնում են երեխաների մոտ ասթմայի առաջացման հնարավորությունը. գիտնականներ

Ինչպես ճիշտ զարդեր ընտրել

Հարս-սկեսուր հարաբերությունների հիմնական սցենարները. հոգեբան

Մազահեռացման ո՞ր տարբերակն է նախընտրելի. պայքար անցանկալի մազերի դեմ

Ինչպե՞ս են ռուս կանայք “իրենցով անում” հայ խոպանչիներին /վիդեո/

Ռուս աղջիկները պարում են հայ տղամարդկանց համար եռագույնի ֆոնին /վիդեո/

«Կանոնավոր» երազեք

Նախկին նախագահը կրկին հայր կդառնա

Կանանց եւ տղամարդկանց սեքսուալ ակտիվության գագաթնակետը կախված է եղանակից

Կանանց 5 տեսակներ, որոնցից տղամարդիկ փախչում են

Աշխարհի ամենատգեղ շունը կստանա հազար դոլար պարգեւ

Ամառային թարմացնող դիմակներ դեմքի մաշկի համար

Մայրական կաթը մանկանը պաշտպանում է ՄԻԱՎ-ից

Ամեն կնոջ հոգում ապրում է լեսբի

Բեռնատարը մխրճվել է բենզալցակայանի մեջ

Երեւանում 16-ամյա աղջիկը մետաղյա ձողով հարվածել է վաճառողի գլխին

Поиск

Главная » 2013 » Апрель » 20 » Ձերբակալվել է «Odnoklassniki.ru»-ի միջոցով սեռական հարաբերություններ փնտրող անձը
00:58
Ձերբակալվել է «Odnoklassniki.ru»-ի միջոցով սեռական հարաբերություններ փնտրող անձը
dzerbakalutyun

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ`անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու փորձի և համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիա ներկայացնելու դեպքերի առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը:

Փաստաբանի գրավոր հաղորդման հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ անհայտ անձը, 12-14 տարեկան տղաների հետ սեռական հարաբերություններ ունենալու նպատակով, 2013թ. ապրիլ ամսվա ընթացքում «Odnoklassniki.ru» սոցիալական կայքում ծանոթացել է անչափահաս՝ 9 տարեկան (2004 թվականին ծնված) Կարենի հետ (անունը փոխված է) և համացանցային նամակագրության միջոցով վերջինիս հետ քննարկել հնարավոր սեռական հարաբերությունների, դրանց ձևերի և սեռական օրգանների մասին։

Բացի այդ, նույն կայքի միջոցով նույն անձը Կարենին ցուցադրել է մանկական պոռնկագրական բնույթի տեսանյութ` չիմանալով, որ վերջինիս փոխարեն նամակագրությունն իր հետ վարում է նրա հայրը:

Նախապատրաստված նյութերով ապրիլի 18-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-142-րդ հոդվածի 1-ին մասով և 263-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը:

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազության համապատասխան վարչության աշխատակիցների համատեղ մշակած համալիր գործողությունների ծրագրի և օպերատիվ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է վերը թվարկված գործողությունները կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևանի բնակիչ Միքայել Ա.-ն։ Վերջինիս բնակարանում կատարված խուզարկության ժամանակ առգրավված համակարգչի զննությամբ հայտնաբերվել են մանկական պոռնոգրաֆիա պարունակող բազմաթիվ տեսանյութեր։

Միքայել Ա.-ն ապրիլի 19-ին ձերբակալվել է։

Tert.am

armblogs.am

Просмотров: 519 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024