Հետաքրքիր Փաստեր Երեքշաբթի, 30.04.2024, 11:24
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Դպրոցահասակ Անջելինա Ջոլին (լուսանկարներ)

Տղամարդու հետ զրույցի թեմաների թոփ 5-յակ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Վաղ սեռական կյանքը նաեւ բացասական կողմեր ունի

Հաճելին` օգտակարի հետ

Հնդիկ կնոջը 60 տարով վտարել են գյուղից` հավաքարարի աշխատանք կատարելու համար

Սեքսուալությունն աճում է տարիքին զուգահեռ

Շները նվազեցնում են երեխաների մոտ ասթմայի առաջացման հնարավորությունը. գիտնականներ

Սոցկայքերում շփվելն ավելի լավ է, քան սե՞քսը

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Տղամարդը ծեծել է իր տղային նեղացրած երեխային (վիդեո)

Ամաչկոտությունը հաղթահարելու 5 տարբերակ

Կուբանի ջրհեղեղի հետեւանքով անհետ կորած է համարվում Դավթյանների ընտանիքը

Սոբչակին ազատել են աշխատանքից` առանց պատճառաբանության

ԿՐԾՔԻ ԿԱԹՆ ՈՐՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

«Ֆեմենն» ընդդեմ «Եվրո-2012»-ի (լուսանկարներ)

Օրական քանի՞ անգամ են տղամարդիկ եւ կանայք մտածում սեքսի մասին

Մարդու գլխին աճում է 90000-150000 մազ:

Կանանց սեքսուալ «գաղտնիքները» նրանց քայլվածքում են թաքնված. հետազոտություն

[Անիմացիա]
Вы можете так

Поиск

Главная » 2013 » Հուլիս » 12 » Դաշտ գյուղի դպրոցի տնօրեն․ «Բոլոր դեսպանատներից ապաստան եմ խնդրում»
10:36
Դաշտ գյուղի դպրոցի տնօրեն․ «Բոլոր դեսպանատներից ապաստան եմ խնդրում»
Դաշտ գյուղի դպրոցի տնօրեն․ «Բոլոր դեսպանատներից ապաստան եմ խնդրում»

Արմավիրի մարզի Դաշտ գյուղի դպրոցի երկարամյա տնօրեն Գնել Ռոստոմյանն «Ազատություն»ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամայնանն իրեն աշխատանքից ազատել է ընտրությունների ժամանակ «ՀՀԿ-ի օգտին չաշխատելու համար»: 

Ռոստոմյանը չի հերքել, որ ինքն ընտրությունների ժամանակ աշխատել է հանրապետական կուսակցության օգտին՝ քարոզչական աշխատանքներ է տարել դասաժամերից հետո և դպրոցից դուրս․ - «Ես Հանրապետական կուսակցության հնաբնակներից եմ: Ինչպես եք պատկերացնում, կարո՞ղ էի չաշխատել իմ կուսակցության համար»: 

Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ Գնել Ռոստոմյանն աշխատանքից չի հեռացվել, որ նա ժամանակավոր պաշտոնակատար է եղել և 2-3 անգամ ձախողել է տնօրենների հավաստագրման քննությունները, հանձնել է միայն երրորդ փորձից:

Դպրոցի տնօրենը վիրավորված է մարզպետից, գյուղապետից և հարազատ կուսակցությունից, որ տարիների իր աշխատանքն այդպես են գնահատում:

«Ողջ կյանքում աշխատել եմ ու այսօր ապրում եմ խրճիթում, սա է իմ կյանքը», - ասել է տնօրենն ու դեսպանատներից հերթական անգամ բանավոր ապաստան խնդրեց:

Գնել Ռոստոմյանն ասել է, որ եթե ամեն ինչ այսպես շարունակվի՝ ապաստան խնդրելու իր նամակը կփոխանցի Հայաստանում գործող բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին: Իր և իր ընտանիքի անվտանգության համար այսօր նա վախենում է:

Տեղեկացնեմ, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մեր հեռախոսազրույցն ընդհատել է՝ նշելով, որ խորհրդակցության է և հետո այդպես էլ չի պատասխանել է մեր զանգերին:

Slaq.am - Լրատվական աղբյուր
Просмотров: 644 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024