Հետաքրքիր Փաստեր Երկուշաբթի, 13.05.2024, 16:08
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Սոցկայքերում շփվելն ավելի լավ է, քան սե՞քսը

Շակիրան և Պիկեն երեխայի են սպասում

Դերասանուհին ամուսնացել է կնոջ հետ

Աշխարհի ամենամեծ պաղպաղակը (լուսանկարներ)

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Թոնի Բրեքսթոնը` «հայավարի» Video

Քիմ Քարդաշյան. “Ես հայուհի եմ, իսկ մենք բավական մազոտ ենք”

Շները նվազեցնում են երեխաների մոտ ասթմայի առաջացման հնարավորությունը. գիտնականներ

Բեյոնսեն, Քիմ Քարդաշյանը, Մրայա Քերին, Ջեյ Զին, Քանյա Ուեսթը եւ մյուսները` “BET Awards 2012”-ին

Սեւանա լճում 16-ամյա տղա է խեղդվել

[Անիմացիա]
Մերսում

Փոքրիկը ծնվել է առանց աչքերի

Քաղցկեղը հաղթահարելու նոր միջոց` «մահվան գազար»-ը

Քիմ Քարդաշյանը կրկին ցանկանում է ամուսնանալ

Թբիլիսիի մոտակայքում տեղի է ունեցել քլորի արտահոսք. 70 մարդ հոսպիտալացվել է

Ինչպե՞ս են ռուս կանայք “իրենցով անում” հայ խոպանչիներին /վիդեո/

Կորոլյովան ու Տարզանը հիմա էլ դատական գործ են բացել.4 մլն ռուբլի են ուզում /լուսանկար/

Վթարի հետևանքով Մարկ Սաղաթելյանի ու Գրիգոր Նազարյանի վիճակը ծանր է. FOTO

Կինը հայոց ավանդական ընտանիքում

Կուսությունից զրկվելուց հետո. կնոջ եւ տղամարդու տարբերությունը

Поиск

Главная » 2013 » Январь » 17 » «Դեդ Հասանը» Հայաստանում է եղել 1994-95-ին՝ մասնակցելու իր հարազատ «Եզդի Ճակոյի» թաղմանը
11:05
«Դեդ Հասանը» Հայաստանում է եղել 1994-95-ին՝ մասնակցելու իր հարազատ «Եզդի Ճակոյի» թաղմանը
«Դեդ Հասանը» Հայաստանում է եղել 1994-95-ին՝ մասնակցելու իր հարազատ «Եզդի Ճակոյի» թաղմանը

Մոսկվայի կենտրոնում` Պովարսկոյ փողոցում սպանված մոտ 76-ամյա հայտնի «օրենքով գող» Ասլան Ուսոյանը` այս կիրակի օրը պետք է «սխոդկա»-ի մասնակցեր, որին ներկա էին լինելու նաեւ վրացի եւ ադրբեջանցի օրենքով գողերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դեդ Հասանի եղբոր աղջիկը` Կարինե Ամոյանը: Կարինե Ամոյանը նշեց, որ առայժմ զերծ են մնում հավանական պատվիրատուների մասին խոսելուց, պատվիրատուների մասին կխոսեն մանրամասներին տիրապետելուց հետո:

Հարցին, թե ինչու են Ասլան Ուսոյանին «Դեդ Հասան» ասում, նա պատասխանեց. «Նա շատ երիտասարդ հասակում` 34 տարեկանում է  պապիկ դարձել, դրա համար էլ նրան գողական աշխարհում Դեդ Հասան են կոչել: Դեդ Հասանը ծնվել է Վրաստանում, բայց վաղուց Մոսկվայում է  բնակվում: Նա ունի երկու զավակ` որդի եւ դուստր:  Նա Մոսկվայում գտնվող իր մեծ առանձնատանը ապրում էր կնոջ եւ որդու ընտանիքի հետ»: Ի դեպ, Դեդ Հասանը Հայաստանում ժամանակին հայտնի քրեական հեղինակություն «Եզդի Ճակո»-ի հորեղբայրն է: Կարինե Ամոյանը նշեց, որ վերջին անգամ Դեդ Հասանը Հայաստան է եկել իր եղբայրների հուղարկավորությանը: «Ճակոյի ու Կամոյի թաղման ժամանակ 1994- 1995թթ-ին: Դրանից հետո էլ չի եկել: Նա Ճակոյի մահվան հետ մինչեւ վերջ էլ չէր կարողանում համակերպվել: Ինչքան էլ փորձեն օգտագործել, որ Դեդ Հասանը գող է, բայց նա շատ լավ մարդ էր` հասնող, քյասիբներին պահող, հարգանքով: Դա ոչ թե իմ ասելով է, այլ իրեն բոլորն են հարգել: Իր կյանքի փորձից բոլորին խորհուրդներ էր տալիս: Միշտ կրկնում էր, որ բարի մարդը ամեն տեղ տեղ ունի, իսկ չարը` ոչ:  Նա ոչնչից չէր վախենում: Շատ լավ տիրապետում էր եզդիերենին,  հայերենին, ռուսերենին»,- ավելացրեց Կարինե Ամոյանը:

Ի դեպ, հենց այսօր արդեն Դեդ Հասանի Հայաստանում բնակվող ազգականները, բարեկամները մեկնել են Մոսկվա Դեդ Հասանին հրաժեշտ տալու: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, ոչ Մոսկվայի կենտրոնում` Պովարսկոյ փողոցում սպանվել է հայտնի «օրենքով գող» Ասլան Ուսոյանը` Դեդ Հասանը: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, քրեական հեղինակության դեմ հարձակումը տեղի է ունեցել ժամը 14:30-ի սահմաններում` «Կարետնիյ դվոր» ռեստորանից դուրս գալու պահին: Վարձու մարդասպանը մի քանի գնդակ է արձակել Ուսոյանի ուղղությամբ: Մի գնդակ էլ դիպել է պատահական անցորդի: Ուսոյանին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել «օրենքով գողի» կյանքը: Ոստիկանությունը որոնում է մարդասպանին:

Նշենք, որ սա Ուսոյանի դեմ երկրորդ մահափորձն էր, առաջինը տեղի էր ունեցել 2010թ. սեպտեմբերի 16-ին: 2010թ-ի սեպտեմբերի 16-ին Դեդ Հասանի դեմ մահափորձ էր կատարվել Մոսկվայի Տվերսկոյ փողոցում: Ուսոյանն ու նրա թիկնապահ Արթուր Բաղրամյանը հրազենային վնասվածքներ էին ստացել: Քրեականների հավաքում Դեդ Հասանը մահափորձի մեջ մեղադրել էր ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Ջանիեւին: Ռովշան Լենքորանսկուն ձերբակալել էին սեպտեմբերի 15-ին` Կիեւում:

Ռուսաստանի մայրաքաղաքով նա շրջել է շարասյունով, որը չի զիջել պետության առաջին դեմքերի ավտոշարասյանը, թեեւ լրագրողներին հաջողվել է նկարել նրան մոտ հեռավորությունից` առանց թիկնապահների կողմից նկատվելու:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 727 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024