Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 18:50
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ավտովթարից տուժածը կոմայի մեջ է

Երգիչ Կարեն Հակոբյանի փաստաբանը հերքում է, թե սպանությունը կատարվել է խանդի հողի վրա

Մազահեռացման ո՞ր տարբերակն է նախընտրելի. պայքար անցանկալի մազերի դեմ

Մեծ Բրիտանիայի ու Դանիայի ֆինանսների նախարարները պատահաբար համբուրվել են

Մանկատնից փախել է 15-ամյա հղի սանուհին

[Անիմացիա]
Жми КЛАСС

Լեդի Գագան ցույց է տվել «մսե զգեստապահարանը» (լուսանկարներ)

Սեքս-ինդուստրիայի աշխատակիցների մուտքը Կանադա արգելել են

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցները մահակներով դաժանորեն ծեծել են հային

Նռան հյութը կտրուկ ուժեղացնում է սեռական ցանկությունը. շոտլանդացիների բացահայտումը

Սոբչակն անփոխարինելի է

Ուկրաինայի մարմանավաճառները «մեծ ակնկալիքներ» ունեն Euro 2012-ից

Ինչպե՞ս եւ ե՞րբ կընտրվի «Մանկական Եվրատեսիլ-2012»-ում Հայաստանի մասնակիցը

ՀԱՄԲՈՒՅՐ

Ամենագնացի միջից կրակել են «Կոմայգու» տրանսվեստիտների ուղղությամբ

Շերոն Սթոունի կրկնակի երիտասարդ սիրեկանը /լուսանկարներ/

Դերասանուհին ամուսնացել է կնոջ հետ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 27 » «Դոկտորի» թակարդն ընկած Հրանուշը սեռական շահագործման է ենթարկվել «Իշիկ»-ում
11:39
«Դոկտորի» թակարդն ընկած Հրանուշը սեռական շահագործման է ենթարկվել «Իշիկ»-ում

«Դոկտոր» մականունով հայտնի Սուսաննա Մարտիրոսյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման' սոցիալապես անապահով Հրանուշին խաբեությամբ Թուրքիա տանելու եւ նրան այնտեղ սեռական շահագործման ենթարկելու համար:

Սուսաննան 2000 թվականից ժամանակավոր կացության կարգավիճակով բնակվել է Թուրքիայի Հանրապետության Տրապիզոն քաղաքում: Իր ծանոթ Նարինե Մովսիսյանից 2011թ-ին տեղեկացել է պոռնկությամբ զբաղվելու նպատակով կրկին Թուրքիա մեկնելու նրա մտադրության մասին եւ, ըստ դատական ակտի, որոշել եւս մեկին գցել թակարդը, հավաքագրել անապահով մի կնոջ, նրան Նարինեի հետ տեղափոխել Թուրքիա' սեռական շահագործման ենթարկելու նպատակով:

Այս ծրագիրը ոգեւորել է նաեւ Նարինե Մովսիսյանին, ով պոռնկությամբ զբաղվելու նպատակով նախկինում բազմիցս եղել է Թուրքիայում, իսկ 2010 թվականի հուլիսի վերջերին արտաքսվել Հայաստան: Արտաքսման ժամկետը՝ մեկ տարին լրանալուց հետո Նարինեն կրկին նպատակադրվել էր Թուրքիա մեկնել: Այնտեղ պոռնկությամբ զբաղվելու համար իր ծանոթ Սուսաննա Մարտիրոսյանի աջակցությունը ստանալու ակնկալիքով, ապա նաեւ իր մեկնելու ծախսը մասնակիորեն ուրիշի հաշվին հոգալու նպատակով, Սուսաննա Մարտիրոսյանի հետ հեռախոսակապով ձեռք է բերել պայմանավորվածություն' վերջինիս կողմից սեռական շահագործման ենթարկելու նպատակով մի կնոջ հավաքագրելու վերաբերյալ: Դատավարական փաստաթղթերի համաձայն, խաբեությամբ՝ իբրեւ խնամակալի աշխատանքով ամսական 700-800 ԱՄՆ դոլար վաստակելու պատրվակով, Նարինեն Գյումրի քաղաքում հավաքագրել է սոցիալապես ծանր վիճակում գտնվող Հրանուշին: Վերջինիս կողմից գրավադրված ոսկյա զարդերի դիմաց ստացված գումարներով նաեւ մասամբ հոգալով իր ճանապարհածախսը, Նարինե Մովսիսյանը 2011թ. օգոստոսի 5-ին Հրանուշին անձամբ տեղափոխել է Թուրքիայի Տրապիզոն քաղաք ու հանձնել Սուսաննա Մարտիրոսյանին, որն էլ, օգտագործելով Հրանուշի կողմից լեզվին չտիրապետելու, տեղանքին անծանոթ լինելու եւ գումար չունենալու առումով վերջինիս մոտ ստեղծված վիճակի խոցելիությունը, նրան շուրջ չորս ամիս ենթարկել է սեռական շահագործման ու տիրացել պոռնկությամբ վաստակած գումարներին:

Հրանուշին կախյալ վիճակում դնելու համար Ս.Մարտիրոսյանը նաեւ ցուցաբերել է կեղծ մարդասիրություն եւ գումարը հետագայում մարելու պայմանով, անհամեմատ թանկ գներով նրան վաճառել տարբեր հագուստներ, ապա նույն օրը իբրեւ բնակվելու, բայց իրականում պոռնկության մեջ ներգրավելու համար, նրան տեղափոխել է մարմնավաճառների հավաքատեղի՝ Տրապիզոնի «Իշիկ» հյուրանոց: Խաբված լինելու, իրականում մարմնավաճառությամբ զբաղվելու համար իրեն Թուրքիա տեղափոխելու նպատակի մասին տեղեկանալուց հետո վրդովված եւ Հայաստան վերադառնալու մտադրություն ունեցող Հրանուշի համառությունը կոտրելու եւ նրան սեռական շահագործման ներգրավելու դիտավորությամբ, դատավճռի համաձայն, Սուսաննա Մարտիրոսյանն ասել է, թե ապառիկով նրան վաճառած հագուստները պատկանել են մի թուրք առեւտրականի, որին ինքը դրանց դիմաց արդեն իսկ վճարել է, եւ պարտքը վճարելու անհրաժեշտությունը եւս օգտագործել է որպես լրացուցիչ լծակ նրան սեռական շահագործման ենթարկելու համար: Ի դեպ, նախաքննական մարմնի տվյալների համաձայն, Սուսանան նաեւ սպառնացել է, թե կզանգահարի նրա մորը եւ կտեղեկացնի դստեր կողմից Թուրքիայում պոռնկությամբ զբաղվելու մասին, եթե հրաժարվի զբաղվել մարմնավաճառությամբ: Հրանուշը նշված հյուրանոցում շուրջ 4 ամիս պարտադրված զբաղվել է մարմնավաճառությամբ, որի արդյունքում գոյացած շուրջ 7500 ԱՄՆ դոլար գումարները տնօրինվել են Ս.Մարտիրոսյանի կողմից:

Ինքը Սուսաննան տեղի ունեցածի վերաբերյալ ունի սեփական վարկածը: Ընդհանուր առմամբ չհերքելով իրադարձությունների զարգացումը' դատապարտված ամբաստանյալը նշել է, թե իբր 2000 թվականից բնակություն հաստատելով Տրապիզոնում զբաղվել է առեւտրով, իսկ Հրանուշը իր մոտից հագուստ գնել է սեփական նախաձեռնությամբ' գումարը հետագայում մաս-մաս փակվելու պայմանով: Դրանից հետո, Նարինեն ու Հրանուշը գնացել եւ տեղավորվել են «Իշիկ» հյուրանոցում եւ Սուսաննան փորձել է հավատացնել, թե չի իմացել Հրանուշը ինչ աշխատանքի համար է եկել Թուրքիա: Վերջինս մոտ չորս ամիս է մնացել Թուրքիայում եւ այդ ամիսների ընթացքում իրենից ապառիկ կարգով մոտ 5000 ԱՄՆ դոլար գումարի հագուստ է գնել եւ այդ գումարից, ըստ Ս.Մարտիրոսյանի, իբր, փակվել է ընդամենը 1500 ԱՄՆ դոլարը եւ ինքը իր գումարն է պահանջել:

Հետաքրքիր է, թե մարմնավաճառությամբ զբաղվելու մտադրություն ունեցող անձը, Թուրքիա հասնելուց հետո ինչու պետք է ընդամենը 4 ամիս անց վերադառնար Հայաստան…

Ինչ վերաբերում է Ս.Մարտիրոսյանի մականունին, ապա դա ուղղակի կապ ունի նրա իրական զբաղմունքի հետ: Պարզվում է, նա մասնագիտությամբ նաեւ բուժքույր է եւ Թուրքիայում գտնվելու ընթացքում սեռավարակներից խուսափելու նպատակով մարմնավաճառներին ներարկումներ է կատարել, այդ թվում նաեւ Հրանուշին եւ Նարինեին: Այդ պատճառով էլ իրեն «Դոկտոր» անվամբ են դիմել: Ընդգծենք, Ս.Մարտիրոսյանն ընդունել է, որ սեռավարակներից խուսափելու համար սրսկել է նաեւ Հրանուշին եւ նման պայմաններում մեղմ ասած անտրամաբանական են նրա «հավաստիացումները», որ տեղյակ չի եղել թե Հրանուշը ինչ աշխատանքի համար էր եկել Թուրքիա:

Առաջին երկու դատական ատյանները հիմնավորված են համարել Հրանուշին սեռական շահագործման ենթարկելու համար Ս.Մարտիրոսյանին եւ Ն.Մովսիսյանին առաջադրված մեղադրանքը եւ նրանց դատապարտել երկարատեւ' համապատասխանաբար 8 եւ 7 տարվա ազատազրկման: Դատապարտված ամբաստանյալները դեռեւս ունեն բողոքարկման եւս մեկ հնարավորություն եւ կարող են ներկայացնել վճռաբեկ բողոք:

pastinfo

Просмотров: 617 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024