Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 04:35
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Լոռու մարզում շոգեքարշը որդու աչքի առաջ անցել է մոր վրայով՝ երկու մասի բաժանելով նրա մարմինը

Լուսանկարում են հայտնիները

[Անիմացիա]
группа-пении кошек

Կրասնոյարսկում 10 օր է փնտրում են 16-ամյա Սյուզաննա Հովհաննիսյանին

Ո՞ր ազգություններն են ամենից շատ նախընտրում նուդիստական լողափերը

Հինգ նրբություն` սեքսում

«Ֆեմենն» ընդդեմ «Եվրո-2012»-ի (լուսանկարներ)

Աստղերը` հղիության շրջանում (ՖՈՏՈ)

Ավտոմեքենան դարձել է կենդանաբանական այգու բնակիչ

Իսպանական Պամպլոնա քաղաքում մեկնարկել է Սան-Ֆերմին փառատոնը /ֆոտո/

Քիմ Քարդաշյան. “Ես հայուհի եմ, իսկ մենք բավական մազոտ ենք”

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Որո՞նք են ամենասեքսուալ մասնագիտությունները

Երբ կինը “խաղի մեջ է”, նրան այլեւս ետ չես պահի

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Մոլագարը բռնաբարել և սպանել է 29 կանանց

[Անիմացիա]
Жми КЛАСС

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 28 » էմոները տասնինը տարեկանում ինքնասպան են լինում
20:32
էմոները տասնինը տարեկանում ինքնասպան են լինում
Բոլորս էլ հանդիպած կլինենք թեք մազափնջով, նեղ տաբատով, աչքերը մուգ ներկած, վարդագույնի ու սևի համադրությամբ հագնված տղաների ու աղջիկների։ Նրանք էմոներն են։ Էմոն ենթամշակույթ է, բառը առաջացել է անգլերեն emotional բառից (էմոցիոնալ)։ Գերմանացի հոգեբանների կարծիքով էմոյի հիմքում ընկած է ռոքը։ Սա երաժշտական ուղղություն է, որը հիմնադրվել է ԱՄՆ-ում 80–ականներին։ Երբ ձևավորվեց էմո շարժումը, նրանք հասարակությունից տարբերվում էին մի քանի հատկություններով` բուսակեր էին, չէին ծխում, ալկոհոլ և թմրամիջոց չէին օգտագործում։ 
Նրանք ընդունում են ինքնասպանության գաղափարը, իսկ երակները կտրելը իրենց համար սովորական երևույթ է դարձել։ Երբ լրանում է էմոների տասնինը տարին, նրանք իրենց նետում են բարձր վայրից՝ վերջ տալով կյանքին։ 
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում էմոները հայտնվել են 2006-ին։ Էմոյությունը հիմնականում ավարտվում է բուհական տարիների սկզբնական կուրսերում։ Հիմնականում անցումային տարիքի դեռահասներ են, լսում են էմո երաժշտութուն (էմոն նաև երաժշտական ոճ է)։ 
Էմոները համեմատած գոթերի հետ շատ զգացմունքային են` լացում են պատեհ-անպատեհ, նրանց պատկերացումներն այլ են սիրո ու երջանկության հարցերում։ Սիրում են մերկանալ միմյանց հետ։ Առաջնորդվում են հետևյալ սկզբունքով` ով ում հետ պատահի, և երբ պատահի։ 
Սառան 16 տարեկան էր, երբ ընտանիքով Մասիս քաղաքից տեղափոխվեցին Երևան, սիրահարվեց մի տղայի, որն էլ հետագայում պարզվեց որ էմո է, քանի որ աղջկան դուր էր գալիս էմոների հագնվելաոճը, ներքաշվեց նրանց խումբ, որն անվանվում էր RIGEJ (էմոները հանդես են գալիս խմբերով, և ցանկացած խումբ ունի իր անվանումը)։ Նրանց օրենքը խմբից դուրս սեր կամ սեռական հարաբերություններ թույլ չի տալիս։ Երբ աղջկա ծնողները իմացան ամբողջը, նրան տանից վռնդեցին։ Ձմեռ, ցուրտ։ Նրան օգնության հասան նորաթուխ էմո ընկերները։ Տանից դուրս գալուց հետո ուրախ էր, որովհետև սիրած տղայի հետ էր։ 
Անցավ մոտ մեկ շաբաթ: Լրացավ տղայի տասնինը ամյակը… Տղան ինքնասպան եղավ։ 
Սառան խոստացավ, որ չի լքի խումբը՝ դրժելով երդումը։ Որոշ ժամանակ անց աղջնակի ընկերուհին ևս ապրեց այդ ճակատագրական տարիքը… Սառան հրաժեշտ տվեց նաև ընկերուհուն։ Աղջիկը հուսալքվեց, բայց այժմ էլ շարունակում է մնալ խմբում։ 
Այս պատմությունն ինձ պատմեց մի տղա, ով հետաքրքրվում և ուսումնասիրում է էմոների կյանքն ու կենցաղը։ Լևոնը ձեռնամուխ է եղել հակաէմոյական շարժում ստեղծելուն։ 
Էմոներ կան ոչ միայն Երևանում, այլ նաև Վանաձորում, Դիլիջանում, Գյումրիում։ Երևանում նրանց կարելի է հանդիպել ամեն քայլափոխի, հիմնականում խմբերով։ 
Նրանք նաև խուսափում են շատ խոսելուց։ 
Մի տղա կար, անունը Ամո (համենայնդեպս այդպես ներկայացավ), պատմեց, որ երեք տարի առաջ մտել է էմոների խումբ, ծնողներ չունի, ասում է. «Ախպորս հարսանիքին սաղ մեռան, ես հիասթափվեցի ամեն ինչից ու դառա էմո, հիմա մենակ եմ ապրում»: Ամոյի հետ զրույցում պարզ դարձավ, որ տղան հիասթափված է կյանքից, չի աշխատում, ընկերուհի չունի՝ «որ մի աղջկա հետ խոսում եմ, որ իմանում ա որբ եմ, էլ չի խոսում» ։ 
Նրանք աշխատում են թաքնվել հասարակությունից, ու եթե այսպես շարունակվի, ստիպված կլինեն դեռ երկար թաքնված ու չընդունված մնալ հասարակության կողմից։ 
Նրանց անհրաժեշտ է լուրջ հոգեբանական օգնություն, մեր բարքերն ու կենցաղը դեռ երկար ժամանակ չի կարող համակերպվել նրանց կարգավիճակին։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Просмотров: 697 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024