Բաքվում ձերբակալվել է 22-ամյա մի երիտասարդ, ով երկար ժամանակ շարունակ բռնաբարել է իր փոքր քրոջը: Հայտնի է, որ հանցագործը ձերբակալվել է, նրա անունը չեն հայտնում՝ ելնելով էթիկայի կանոններից, քանի որ դրանից կարող է տուժել հենց զոհը՝ ձերբակալվածի փոքր քույրը:

17-ամյա Լեյլան (պայմանական անուն) ներկայացել է ոստիկանություն և հայտնել, որ հարազատ եղբայրն արդեն երկար ժամանակ է, ինչ բռնի գործողություններ է կատարում իր նկատմամբ: Նա վախեցել է այդ մասին պատմել ծնողներին, քանի որ եղբայրը սպառնացել է հաշվեհարդար տեսնել նրա նկատմամբ: