Հետաքրքիր Փաստեր Четверг, 28.03.2024, 15:03
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Նույն անկողնում քնելն օգտակար է զույգի առողջության համար. հետազոտություն

Փողոցում ժպտալը կարող է դրական ազդեցություն ունենալ շրջապատում գտնվող մարդկանց վրա

«Կանոնավոր» երազեք

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Հրդեհ հյուրանոցի շոգեբաղնիքում

Հինգ նրբություն` սեքսում

Անգամ 60 տարեկանում ծխելուց հրաժարվելը կարող է երկարացնել կյանքը

Ամառային թարմացնող դիմակներ դեմքի մաշկի համար

Լեդի Գագան իր նոր կոմպոզիցիան նվիրել է արքայադուստր Դիանային

Երեւանում 16-ամյա աղջիկը մետաղյա ձողով հարվածել է վաճառողի գլխին

Մրգերով աղանդերային նախաճաշ

«ԱրմենՏել»-ի բաժանորդները, գտնվելով ռոումինգում ցանկացած երկրում, կարող են ստանալ անվճար զանգեր

Թալիբները հրապարակայնորեն մահապատժի են ենթարկել «մեղավոր» կնոջը

Կաթն ու գարեջուրը դանդաղեցնում են ծերացումը

Բրիտանուհին 99 մլն-ով ավելի շատ գույն է տեսնում, քան սովորական մարդիկ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Սեւանը դատարկում են` շինությունները փրկելու համար

Սեքս` ամուսնությունից առաջ. հրաժարվելու պատճառները

Անքնությունը դանդաղեցնում է նյութափոխանակությունը և նպաստում գիրացմանը

Поиск

Главная » 2013 » Օգոստոս » 16 » Եղբայրը ծեծի է ենթարկվել քրոջ հետ սեքսուալ գործողություն կատարելու համար
11:23
Եղբայրը ծեծի է ենթարկվել քրոջ հետ սեքսուալ գործողություն կատարելու համար

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ ավարտվել է Արթուր Պ.-ի գործի դատավարությունը:

39-ամյա Արթուրը նախկինում վեց անգամ դատապարտվել էր: Առաջին անգամ 19 տարեկանում էր դատվել, իսկ վեցերորդ անգամ՝ 37 տարեկանում: 
Վերջին պատժից նա ազատվել էր 2011 թվականի հուլիսի 8-ին՝ համաներման կիրառմամբ: Վերջին դատվածությունը մարված չէ:

Արթուրի ազգանունն ամբողջությամբ չգրելը պայմանավորված է նրա կատարած յոթերորդ հանցարարքի ընտանեկան հանգամանքներով:

Ըստ դատական ակտի՝ տեղեկանալով, թե աներորդին ինչպես է պարբերաբար սեռական բնույթի գործողություններ կատարել իր կնոջ հետ, Արթուրը, վրեժխնդրությունից դրդված, 2012 թվականի դեկտեմբերի 10-ի գիշերը, ժամը 4-5-ի սահմաններում իր բնակարանում մետաղե ձողով և բռունցքներով հարվածներ է հասցրել աներորդու մարմնի տարբեր մասերին՝ գլխի, դեմքի, իրանի, վերջույթների շրջանների քերծվածքների, արյունազեղումների, սալջարդ-պատռված վերքերի, քթի, աջ այտոսկրի կոտրվածքների, ձախակողմյան հետտրավմատիկ լարված պնևմոթորաքսի ձևով պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:

Դեպքից հետո նա մեղայականով ներկայացել է ոստիկանություն, տվել խոստովանական ցուցմունքներ, զղջացել կատարածի համար:

Դատարանում Արթուրն ընդունել է մեղքը: Նա ցանկություն է հայտնել, որ գործը քննվի արագացված կարգով: Տուժողը և մեղադրողը չեն առարկել:

Դատարանը հաշվի է առել, որ Արթուրի խնամքին են թոշակառու ծնողները և երկու մանկահասակ երեխաները, որ նրա կատարած հանցագործությունը պայմանավորված է եղել տուժողի հակաբարոյական վարքագծով:

Դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ Արթուրի մոտ հայտնաբերվել են բնավորության փսիխոպաթիկ գծեր: Այդ գծերը, ըստ մասնագետների, արտահայտված չեն այն աստիճանի, որ զրկեին նրան իր գործողությունների վտանգավորությունը հասկանալու հնարավորությունից, սակայն ստեղծված օբյեկտիվ ծանր փսիխոտրավմատիկ իրավիճակում էապես սահմանափակվել են նրա այդ հնարավորությունները, ուստի Արթուր Պ.-ն ճանաչվել է սահմանափակ մեղսունակ:

Ըստ դատական հոգեբանի եզրակացության՝ փորձաքննվողը հուզական վիճակում դրսևորել է ֆիզիոլոգիական աֆեկտի առաջին և երկրորդ փուլերին բնորոշ վարքագիծ, սակայն երրորդ փուլին չի հասել՝ ուժասպառություն չի ունեցել: Արթուրն ապրել է խոր սթրես, ֆրուստրացվածություն՝ զայրույթի և ըմբոստության համակցումով, ինչն էապես ազդել է նրա վարքի ու գիտակցության վրա:

Ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է դիտվել հանցագործությունների կատարման ռեցիդիվը:

Այնուամենայնիվ, գործի հանգամանքները, փորձագետների եզրակացությունները հաշվի առնելով՝ դատարանը եզրակացրել է, որ ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ պետք է նշանակել 112 հոդվածի 1-ին մասով սահմանված նվազագույն պատժից ավելի մեղմ պատիժ: 

Արթուր Պ.-ն դատապարտվել է 1 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի հունվարի 11-ից:

1in.am
Просмотров: 877 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024