Հետաքրքիր Փաստեր Суббота, 20.04.2024, 11:42
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Մոլորակի ամենագեղեցիկ կինը ըստ People ամսագրի հարցումների

Գեղեցկուհիները տղամարդկանց իմպոտենցիայի են հասցնում

Խորովածն ուտելուց հետո Օբաման մոռացել է վճարի մասին

Հարս-սկեսուր հարաբերությունների հիմնական սցենարները. հոգեբան

Նոր մանրամասներ Ժաննա Ֆրիսկեի կյանքից

Բժիշկները նախազգուշացնում են. քաղցրը` սեքսից առաջ վտանգավոր է

Մեծ կուրծք` մեծ պրոբլեմներ 2937 | 0 | 0 | 0

Փոքրիկը վերակենդանացել է սեփական թաղման ժամանակ

Կուդրյավցեւան խոսել է Ռուդկովսկայայի հղիության մասին

Իսրայելցի նորապսակներն իրենց մեղարամիսը սկսել են աղբանոցում

Երջանիկ ամուսնության գաղտնիքը. հետազոտություն

Վաղ սեռական կյանքը նաեւ բացասական կողմեր ունի

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Պրոֆեսորը կտրել է ապահարզան պահանջող կնոջ շրթունքը

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Ինչպես է ծնվում երեխան. բացառիկ նկարահանում (վիդեո)

Մալաթիայում ամուսինը սպանել է կնոջը

Продовольственная вкус

Հղի կինը ընկել է խոհանոցում և ժամեր անց ծննդաբերել է

Կանայք ավելի շատ են հակված ուժեղ գլխացավեր ունենալու «կանացի» գենի պատճառով

Поиск

Главная » 2013 » Հունիս » 10 » Եղվարդում ավազակային հարձակումն ավարտվել է տանտիրոջ գլխին ատրճանակներով հարվածել-փախչելով
07:50
Եղվարդում ավազակային հարձակումն ավարտվել է տանտիրոջ գլխին ատրճանակներով հարվածել-փախչելով
Եղվարդում ավազակային հարձակումն ավարտվել է տանտիրոջ գլխին ատրճանակներով հարվածել-փախչելով

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթանում է Հակոբ Մնացականյանի գործի դատավարությունը:

Ըստ մեղադրանքի՝ նախկինում դատված, դատվածությունը մարված 32-ամյա Հակոբ Մնացականյանը նախնական համաձայնության է եկել Դ. Ենգիբարյանի հետ՝ Եղվարդ քաղաքի բնակիչ Ա. Գ.-ի գույքն ավազակությամբ հափշտակելու վերաբերյալ: 

Հանցընկերները շուրջ մեկ շաբաթ հետևել և ուսումնասիրել են Ա. Գ.-ի ու նրա ընտանիքի անդամների տեղաշարժը: Ապա իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով նրանք նախապես ձեռք են բերել«ՏՏ» տեսակի ատրճանակներ և դիմակներ:

2012 թվականի ապրիլի 6-ին, առավոտյան ժամը 6-ին Հակոբ Մնացականյանն ու իր հանցընկերը պարսպի վրայով ապօրինի մուտք են գործել Ա. Գ.-ի առանձնատան բակ, բակի վերջնամասում գտնվող ցախատուն են մտել, դիմակավորված և ատրճանակներով զինված՝ դարանակալել են ու նախապատրաստվել ավազակային հարձակումն իրականացնելուն: 

Ըստ մշակված ծրագրի՝ հարձակումը պետք է գործեին տան կանանց նկատմամբ: Դրա համար դարանակալ սպասել են, թե տանտերն ու որդին երբ են տնից գնալու, որ իրենք հարձակում գործեն տանտիրուհու և դստեր նկատմամբ: 

Սակայն անսպասելիորեն, ժամը 8-ն անց 30-ի սահմաններում տանտերը՝ Ա.Գ.-ն մտել է ցախատուն: Անակնկալի եկած Հակոբ Մնացականյանն ու իր հանցընկերը, ըստ մեղադրանքի, իրենց մոտ եղած զենքերի՝ ատրճանակների բռնակներով դիտավորյալ հարվածներ են հասցրել տանտիրոջ գլխին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որից հետո դիմել են փախուստի՝ անկախ իրենց կամքից չկարողանալով ավարտել ծրագրված ավազակային հարձակումը: 

Հակոբ Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով, 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:


Slaq.am - Լրատվական աղբյուր

 
Просмотров: 446 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024