Հետաքրքիր Փաստեր Երեքշաբթի, 23.04.2024, 23:44
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Սեղմիր Класс

“Ուրոլոգ”-ը չպետք է թարգմանվի “միզաբան”, իսկ “սեքս”-ը` “հաճույքաճխտիք”

Ռուս աղջիկները պարում են հայ տղամարդկանց համար եռագույնի ֆոնին /վիդեո/

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Սնվելուց անմիջապես հետո ատամների մաքրումը վնասակար է

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ինչպես ճիշտ հաճոյախոսել. հաճոյախոսության տեխնիկա

Ինչպիսի՞ տղամարդկանցից են խուսափում կանայք

Հարձակվել է մանկապարտեզի վրա` կացինը ձեռքին

Ինչի՞ց է առաջանում խռմփոցը

Թուրքիա. Նոբելյան ապագա մրցանակակիրը բանտո՞ւմ

[Անիմացիա]
Жми класс!!!

Ամերիկացի սեքսի մարզիչը 240 դոլարով կնստի սենյակի անկյունում և ճիշտ ցուցումներ կտա

Անթալիայում ոստիկանությունն ընդհատել է հայազգի երաժշտի համերգը

[Անիմացիա]
Պարիր, թե կարող ես))

Սեքսին տանող ամենակարճ ճանապարհը

Քեյթ Միդլթոնի ոճի գաղտնիքները

Գեղեցիկ և մարզված ազդրեր. վարժություններ

Պոռնո դիտած 12-ամյա տղան ամիսներ շարունակ բռնաբարել է 9 -ամյա հարևանուհուն

Поиск

Главная » 2012 » Ноябрь » 26 » «Եկեղեցում «տե՞ր ես» հարցին պատասխանում են` տեր եմ, բայց չեն հասկանում` դա ինչ է»
22:41
«Եկեղեցում «տե՞ր ես» հարցին պատասխանում են` տեր եմ, բայց չեն հասկանում` դա ինչ է»

26-ամյա Գոհար Բարսեղյանը մեկն է Վանաձորում ապրող այն կանանցից, ով ամուսնալուծվել է: Արդեն երկու տարի է` նա իր դստեր  հետ ապրում է հայրական տանը: Երբ ընտանեկան հերթական վեճից  հետո ամուսինը բարձրաձայնեց, որ դավաճանում է, կինը վերջնականապես համոզվեց, որ ամուսնալուծվելը միակ ելքն է ստեղծված իրավիճակում: «Ծեծում էր, վիրավորում, այդքանից հետո էլ դավաճանում, դա իմ տառապանքների գագաթնակետն էր »,-հուզմունքը հազիվ զսպելով` պատմում է նա:

Վանաձորի քաղաքացիական ակտերի գրանցման տարածքային բաժնում  այս տարվա 10 ամիսներին գրանցվել է 200  ամուսնալուծություն: Այս թիվը նախորդ տարվա ողջ ժամանակահատվածի համար  213 էր: Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի տվյալներով՝ ՀՀ-ում գրանցված ամուսնալուծություների թիվը նախորդ տարվա համեմատ  աճել է 3,1 տոկոսով:

Ամուսնալուծությունների թվի նմանօրինակ աճը Վանաձորի ակտիվ քաղաքացի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Սոֆյա Քալանթարյանը պայմանավորում է ամուսնացող զույգերի մոտ պատասխանատվության զգացման  պակասով: «Պատասխանատվության զգացումի պակասից է: Պատասխանատվության զգացումը սկսվում է նախքան ամուսնանալը: Պատասխանատվության շատ պակաս զգացումով են ոտք դնում այդ ճակատագրական փուլ, որովհետեւ արժեք ասվածը չեն կրում: Եկեղեցում «տե՞ր ես» հարցին պատասխանում են` տեր եմ, բայց չեն հասկանում` դա ինչ է, այդ արժեքը չեն կրում, որ եթե հաջորդ օրը անխուսափելի խնդիրներ լինեն, իսկ ցանկացած ընտանիքում էլ խնդիրներ լինում են,  կարողանան  դրանք հաղթահարել միասին»,- Aravot.am-ի  հետ հարցազրույցում նշում է նա:

Ըստ Սոֆյա Քալանթարյանի` զույգերի մոտ  բացակայում է առաջացած խնդիրները լուծելու մշակույթը, այդ խնդիրները հաղթահարելու կամքը. «Երբ ամուսնական կյանքում սպասելիքները չեն արդարանում, երբ պահանջմունքները չեն բավարարվում, արդեն սկսվում են տարաձայնությունները: Իսկ այդ տարաձայնությունները կարող են լինել ամենաանհեթեթ պատճառից մինչեւ լուրջ` դավաճանություն, բռնություն, թմրամոլություն եւ այլն: Եվ  փոխանակ իրար հետ խելք խելքի տան, իրար օգնելով անցնեն այդ խնդիրների միջով, լուծեն` կռիվ են անում, հայհոյում, վիրավորանքները խորացնում, ու խնդրի լուծման ամենակարճ ճամապարհը ամուսնալուծությունն է դառնում»:

«Վանաձորի հոգեբանական վերականգնողական կենտրոն» ՀԿ նախագահ Արծվի Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում նշում է, որ ամուսնալուծություների թվի աճը տարբեր` ներքին ու արտաքին գործոններով է պայմանավորվում. «Հիմա շատացել են, որովհետեւ արտաքին գործոնների դերն է մեծացել` սոցիալական, դեմոգրաֆիական, քաղաքական, տնտեսական…: Եվ այդ  արտաքին հանգամանքները, միահյուսվելով ներքին կոնֆլիկտների` բնավորությունների, անհատական, ֆիզիկական, հոգեկան եւ այլն անհամատեղելիությունների հետ, մեծացնում են այս թիվը»:

Ըստ հոգեբանի`ամուսնալուծության շեմին գտնվող զույգերի մոտ  արդեն իսկ բացակայում է փոխհատուցումը, կորչում է մենքի զգացումը.««Փոխհատուցումը չկա, չկա մենքի զգացումը, տուժում է դա, ներքին մրցակցություն է ընթանում, դերային ինչ-որ խախտումներ են լինում»,-ասում է Արծվի Հարությունյանը:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

aravot.am

Просмотров: 462 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024