Հետաքրքիր Փաստեր Суббота, 20.04.2024, 04:47
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Վարդան Ասլանյանի ''հերոսությունը'' Կալիֆորնիայում (վիդեո)

ԻՐԱԿԱՆ ԿԱԴՐԵՐ. Հանցագործները գնդակահարում են ...(ՎԻԴԵՈ)

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Մոդայիկ մայրիկը 50 հազար ֆունտ է ներդրել դստեր մեկամյակը կազմակերպելու համար

6 ժամից քիչ քնելը զգալիորնե մեծացնում է կաթված ստանալու վտանգը

Մասնագիտություններ, որոնք գիրացնում են

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Սեքս-ինդուստրիայի աշխատակիցների մուտքը Կանադա արգելել են

Աշխարհի ամենաշատ վաստակող դերասանուհիներն, ըստ Forbes-ի

Քաղցկեղը հաղթահարելու նոր միջոց` «մահվան գազար»-ը

Սեքսուալ կյանքում շատ օրենքներ անարդարացի են

Կրասնոդարի երկրամասում տեղատարափ անձրեւների պատճառով 10 մարդ է զոհվել

95 տարեկանում մահացել է ամերիկացի օսկարակիր Էռնեստ Բորգնայնը

Հրավիրել է ամառանոց եւ ընկերոջ կնոջը բռնաբարել բաղնիքում

Հայտնի ո՞ր մոդելները չեն ծերանում

Հայաստանը՝ ՍԵՌԱԿԱՆ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ենթակա կանանց ԱՂԲՅՈՒՐ

Գիտնականները ծխելու ցանկությունը կանխող պատվաստանյութ են հայտնաբերել

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Երեխան արգանդում ողջ է մնացել` մոր մահանալուց հետո

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 20 » Եկել 100 մանեթ թուլափայ էին տվել, ու եթե մենք չգնայինք նման քայլի, ոչ էլ մեզ բանի տեղ կդնեին. զոհված զինվորի եղբայր (ֆոտո)
08:12
Եկել 100 մանեթ թուլափայ էին տվել, ու եթե մենք չգնայինք նման քայլի, ոչ էլ մեզ բանի տեղ կդնեին. զոհված զինվորի եղբայր (ֆոտո)
 

«Մինչեւ հիմա ոչ ոք իմ տուն չեկավ, իմ սիրտը լիքն էր, դրա համար էլ ես այդպիսի բան արեցի, պետք է իրենք շուտ գային: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց բանակում Նոյեմբերյանի զորամասում սպանված Լյուքս Ստեփանյանի հայրը, ով այսօր է հուղարկավորել որդուն:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհված Մարտունիի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 19-ամյա Լյուքս Ստեփանյանի հարազատները որոշել էին ի նշան որդու հետ կատարվածի դեմ բողոքի, որդու դին դագաղով բերել Երևան և բողոքի միջոցառում անցկացնել Կառավարության շենքի դիմաց, սակայն րանց ճանապարհը փակել են զինվորականներն ու ոստիկանները:

«Իրենց ասածները մեկը մյուսին չի համապատասխանում: Ինձ ոչ ոք հստակ բան չէր ասում, դրակ համար էլ ես այս ծայրահեղ քայլին դիմեցի: Ես իմ երեխուն անատոմիկից բերեցի, որ տանեմ թաղեմ, բայց կոնկրետ բան չիմացա, դրա համար էլ այս ծայրահեղ քայլին գնացի: Մեկն ասում է Լյուքսն էդ պահին գիրք էր կարդում, մյուսն էլ լրիվ ուրիշ բան է ասում»,-ասաց Լյուքսի հայրը:

Անդրադառնալով Սեւան-Երեւան մայրուղու վրա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանը, նա նշեց. «Նախարարը ճանապարհի կեսից եկավ մեզ միացավ: Եթե պիտի գար, ինչո՞ւ շուտ չէր գալիս: Մինչեւ հիմա ոչ ոք իմ տուն չեկավ: Իմ սիրտը լիքն էր, դրա համար էլ ես այդպիսի բան արեցի: Պետք է իրենք շուտ գային»:

Աշխարհիկ Ստեփանյանը նաեւ դժգոհեց ուժային կառույցների կողմից իրենց խոչընդոտելու, տարբեր տեխնիկաների միջոցով ճանապարհը փակելու դեմ: «Ճանապարհը փակեցին, մեր մեքենան էլ շուռ էին տալիս, դիակն ու դագաղը մեջը: Ռազմական ոստիկանության մեքենան եկել խփել է մեր մեքենային: Ինչ տեխնիկա ասես, որ չհանեցին մեր դեմ, դրա համար էլ նախարարին պահանջեցինք»,-ասաց նա:

Լյուքս Ստեփանյանի եղբոր փոխանցմամբ՝ Լյուքսը բնավորությամբ հանգիստ տղա էր, պարապում էր, ուզում էր բանակն ավարտելուց հետո ընդունվեր ոստիկանության ակադեմիա եւ ոստիկան դառնալ:

Կատարվածի մասին հարազատներին տեղյակ են պահել գիշերը ժամը 24:00-ին, այնինչ դեպքը տեղի է ունեցել ցերեկը ժամը 15-ի սահմաններում: Հարազատների պնդմամբ՝ մինչ այս պահը ոչ ոք չէր եկել ցավակցելու: «Եկել 100 մանեթ թուլափայ էին տվել, իսկ էսօր եթե մենք չգնայինք նման քայլի, ոչ էլ կգային, ոչ էլ մեզ բանի տեղ կդնեին: Էսօրվա իրենց գալու մեջ իմաստ ու արդյունք չկա: Այդպես էլ մենք լիարժեք բան չիմացանք»:

Համագյուղացիներն ու հարազատները նշում են, որ Լյուքս Ստեփանյանն իր ծառայության համար բանակի կողմից արժանացել է պատվոգրերի, բնավորությամբ հանգիստ էր, որեւէ մեկի հետ երբեք վիճաբանության մեջ չէր մտնում:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Էդվարդ Արզումանյանի


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 685 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024