Հետաքրքիր Փաստեր Четверг, 25.04.2024, 18:26
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ամառային նախաճաշ «Պանրային գնդիկներ» 20.06.2012

Դերասանուհին ամուսնացել է կնոջ հետ

Կանայք ավելի շատ են հակված ուժեղ գլխացավեր ունենալու «կանացի» գենի պատճառով

Սեքսին տանող ամենակարճ ճանապարհը

Տղամարդիկ սեռական հարաբերությունների համար նախընտրում են գինովցած ու հիմար կանանց. հետազոտություն

Ամառային թարմացնող դիմակներ դեմքի մաշկի համար

Թշվառների սեւ-սպիտակ լուսանկարների հոյակապ շարք՝ Լիի Ջեֆրիզից

«Մարիաննա» կաթնամթերքի արտադրամասում պայթյունից տուժածը դեռ ամբողջությամբ գիտակցության չի եկե

Առաջադեմ դեռահասների նախընտրած կյանքը. Եվ կույս մնալ, եւ հաճույք ստանալ

Ջեքսոնի կոստյումները շուրջերկրյա ճամփորդության “կմեկնեն”

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄՌԿԵՑՈՒՑԻՉ ԿԱԴՐԵՐ(ՎԻԴԵՈ)

«Եվրո-2012»-ի ամենահետաքրքիր սանրվածքները (լուսանկարներ)

Ավստրալուհին լողալով կանցնի Կուբայից Ֆլորիդա 50 ժամում

Էյֆելյան աշտարակը 370 մարդու կյանք է “խլել”

Ցինկի պակասը կարող է սեքսուալ խնդիրներ առաջացնել

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Խորովածն ուտելուց հետո Օբաման մոռացել է վճարի մասին

«ԱրմենՏել»-ի բաժանորդները, գտնվելով ռոումինգում ցանկացած երկրում, կարող են ստանալ անվճար զանգեր

Նոր մանրամասներ Մարկ Սաղաթելյանի եւ Գրիգոր Նազարյանի առողջական վիճակի մասին

Поиск

Главная » 2013 » Հուլիս » 31 » Ենթադրաբար կաթի փոշուց մահացած երկվորյակների ընտանիքը գործի ընթացքից հիասթափված հեռանում է Հայաստանից
08:32
Ենթադրաբար կաթի փոշուց մահացած երկվորյակների ընտանիքը գործի ընթացքից հիասթափված հեռանում է Հայաստանից
Ենթադրաբար կաթի փոշուց մահացած երկվորյակների ընտանիքը գործի ընթացքից հիասթափված հեռանում է Հայաստանից

Առատաշեն գյուղում նորածիններ Մերի եւ Մարիամ Վարդանյանների ընտանիքը նորածինների մահվան գործի ընթացքից հիասթափված պատրաստվում է հեռանալ Հայաստանից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մահացած նորածիների հայրը` Վաղինակ Վարդանյանը: Նա տեղեկացրեց, որ գործն իր ցանկությունից անկախ  սառեցրել են:

«Ես ցանկանում եմ գործին նոր ընթացք տրվի, բայց իմ մեջքին կանգնող չկա: Ես այսօր երկրից իմ ընտանիքին տանում եմ, բայց դրանով գործը չի սառեցվելու: Երբ  գամ, փորձելու եմ գործին նորովի ընթացք տալ»,- ասաց երկվորյակների հայրը՝ հավելելով, որ երկրից հեռանում է ամբողջ ընտանիքի հետ:

Հիշեցնենք, որ իրավապահ մարմինների կողմից անցկացված փորձաքննության արդյունքներով պարզվել էր, որ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում նորածիններ Մերի եւ Մարիամ Վարդանյանների մահվան պատճառը մանկական կերը չի եղել: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված իրացման ցանցում առկա «Նեստոժեն» մանկական չոր կաթի փոշու փորձաքննության արդյունքներով եւս պարզվել էր, որ իրացման ցանցում առկա մանկական կերերն անվտանգ են եւ երեխաների առողջության վրա որեւէ բացասական հետեւանք ունենալ չեն կարող:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նորածին Մերի եւ Մարիամ Վարդանյանները մինչեւ մահանալը շատ առողջ են եղել, իսկ դեպքը տեղի է ունեցել երեխաների մոր հայրական տանը, երբ վերջինս երեխաների հետ «դարձ» է գնացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Առատաշեն համայնքի ղեկավար` Վահրամ Հարությունյանը: Գյուղապետը պատմել էր, որ նորածինների ծնողները 4 տարի է, ինչ ամուսնացած են եւ ունեին երեք աղջիկ: Մեծ աղջիկը արդեն 3 տարեկան է: Ընտանիքը սոցիալապես անապահով է եւ հիմնականում գյուղատնտեսությամբ են զբաղվում:

Տեղեկացրել էինք նաեւ, որ ըստ դատախազության տվյալների, «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ից այսօր հաղորդում է ստացվել, որ 2013 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում իրենց մոտ է ընդունվել 22.11.2012թ. ծնված Մերի Վարդանյանի դիակը: Պարզվել է, որ Մերի Վարդանյանը եւ նրա երկվորյակ քույրը՝ Մարիամ Վարդանյանը, դրանից կարճ ժամանակ առաջ մահացել են իրենց տանը: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ երեխաների մայրը՝ նույն օրը` ժամը 05:00-ի սահմաններում, երեխաներին կերակրել է դեղատնից գնված մանկական չոր կաթնային կերով: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի հատկանիշներով (անզգուշությամբ մահ պատճառելը) եւ ուղարկվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով:Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Բացի այդ առգրավվել է նաեւ չոր կաթը, որը նույնպես ուղարկվել է փորձաքննության։ Նախնական տեղեկություններով` չոր կաթը եղել է «Նեստոժեն» ֆիրմայի արտադրանք: Նրանց մահվան փաստով նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքներով էլ նորածինների մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 511 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024