Հետաքրքիր Փաստեր Суббота, 20.04.2024, 10:31
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Արքայադուստրը փորձել է փախչել հյուրանոցից` առանց վճարելու

Ինչո՞ւ իր ծննդյան տարեդարձին Լանա Խաչատրյանը տղաների չի հրավիրել:)

Կարմիր շրթներկով կնոջ համար տղամարդիկ պատրաստ են շռայլել

Մեկ գիշերվա սեքսը կարող է լուրջ հարաբերությունների սկիզբ դառնալ. հետազոտություն

“Տատու” խմբի նախկին անդամ Յուլիա Վոլկովան արձակուրդն անց է կացնում սիրուհու հետ /ֆոտո/

Ցինկի պակասը կարող է սեքսուալ խնդիրներ առաջացնել

Աշխարհի ամենամեծ պաղպաղակը (լուսանկարներ)

Կանացիության ֆենոմենը

Կինը հայոց ավանդական ընտանիքում

Ռոնալդուն` Եվրո-2012-ի ամենաշատ վրիպած ֆուտբոլիստ

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը մեղրամիսն անց է կացնում էժանագին հյուրանոցում

Համատեղ աշխատանքը բացասաբար է ազդում հարաբերությունների վրա

Ամաչկոտությունը հաղթահարելու 5 տարբերակ

Աննա Զավալսկայան համբուրվել է անծանոթուհու հետ

Ինչպե՞ս կարող են արևայրուք ընդունել հղիները

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
paster.do.am Жми КЛАСС

Տղամարդիկ սեռական հարաբերությունների համար նախընտրում են գինովցած ու հիմար կանանց. հետազոտություն

Օրական երկու բաժակ սուրճը կօգնի ձեր սրտին առողջ մնալ

Поиск

Главная » 2013 » Հունիս » 27 » Երևանում 70-ամյա մանկապիղծը բարեկամի 13-ամյա որդուն օղի խմեցնելուց հետո իջեցրել է վարտիքն ու երեխային ծնկի բերել
14:22
Երևանում 70-ամյա մանկապիղծը բարեկամի 13-ամյա որդուն օղի խմեցնելուց հետո իջեցրել է վարտիքն ու երեխային ծնկի բերել

Վերաքննիչ քրեական դատարանում Գրիշա Մելիք-Սարգսյան, Հենրիկ Տեր-Ադամյան և Կարինե Ղազարյան դատավորական կազմն ավարտել է Կոստանդ Մելքումյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Արմեն Վարդապետյանի նախագահությամբ Կոստանդ Մելքումյանին մեղավոր էր ճանաչել անչափահաս տղայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասով: 

Գործը քննվել է դռնփակ կարգով:

Ըստ մեղադրանքի՝ 2012 թվականի սեպտեմբերի 28-ին, ժամը 11-ին 70-ամյա Կոստանդ Մելքումյանի տուն հյուր են գնացել նրա կնոջ ազգականները՝ 1999 և 1996 թվականին ծնված երկու եղբայրները: 

Տանտերը ավագ եղբորը պատշգամբում զբաղմունք է տվել, իսկ ինքը հյուրասենյակում համբուրել է կրտսեր երեխայի շրթունքները: Ապա բնակարանում կատարվող նորոգման աշխատանքները ցույց տալու պատրվակով նրան խաբեությամբ տարել է ննջասենյակ, նորից համբուրել երեխային, աջ ձեռքով սեղմել նրա պարանոցը, մյուս ձեռքով իջեցրել իր տաբատն ու վարտիքը, երեխային հարկադրել է ծնկաչոք լինել, նրա կամքին հակառակ փորձել է սեքսուալ գործողություններ կատարել, բայց այդ պահին անսպասելիորեն ներս է մտել երեխայի մեծ եղբայրը, ականատես եղել կատարվողին, և Մելքումյանը չի շարունակել մանկապիղծ արարքը: 

Ընդհանուր իրավասության դատարանում Կոստանդ Մելքումյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: 

Նա հայտնել է, որ անչափահաս տղաները իր կնոջ քրոջ դստեր երեխաներն են: 

Դեպքի օրը նրանք դպրոց գնալու փոխարեն գնացել են ֆուտբոլ խաղալու, հետո եկել են իրենց տուն՝ հանգստանալու:

Կինը կերակրել է երեխաներին: Հետո ինքը նրանց առաջարկել է իջնել նկուղ, հին ջրատաքացուցիչը մասնատել ու գունավոր մետաղները հանել: Նկուղ է իջեցրել նաև մեկ շիշ օղի: Այնտեղ ինքը երկու բաժակ օղի է խմել: Ավագ եղբայրը հրաժարվել է խմելուց, իսկ կրտսերը խմել է, թե չէ՝ ինքը չի տեսել:

Քիչ անց բարձրացել են բնակարան: Ավագ եղբորն ինքն առաջարկել է պատշգամբում մագնիսով առանձնացնել գունավոր մետաղները:

Կրտսեր տղայի հետ գնացել է ննջասենյակ՝ նորոգման աշխատանքները ցույց տալու: Միջանցքը նեղ լինելու պատճառով ձեռքը դրել է տղայի ուսին: Այդ պահին իրենք համբուրվել են: Հետո մտել են ննջասենյակ: Տղան նայել է նորոգումը, գովասանքի խոսքեր ասել ու թեքվել իր կողմը: Իրենք երկրորդ անգամ են համբուրվել: 

Ըստ ամբաստանյալի՝ ինքը կատարել է անչափահասի կամքը, «թույլատրել է, որ նա իրականացնի իր ցանկությունները»: Ինքը տղայի նկատմամբ բռնություն չի գործադրել, նրան չի սպառնացել: 

Հետո լսվել է մեծ եղբոր ձայնը: Նա մտել է ննջարան, ասել, որ իրենց մայրը կանչում է: Եղբայրները գնացել են:

Մելքումյանն այնպես է խոսել տասներեք տարեկան տղայի «ցանկությունների» մասին, ասես չափահասի մասին էր պատմում:

Նախաքննության ընթացքում ևս ասելով, թե տղան իր կամքով է կատարել ամեն բան, այնուամենայնիվ, Մելքումյանն ընդունել է, որ տասնչորս տարին չբոլորած երեխան իր հետ մեկուկես բաժակ օղի է խմել նկուղում: Ննջասենյակում՝ պահարանների հետին մասում, երբ երկրորդ անգամ համբուրել է տղայի շրթունքները, իր համար «անհիշելի պայմաններում» իջեցրել է իր սպորտային տաբատն ու վարտիքը, իսկ տղան իր կամքով ծունկի է իջել...

Երբ տղայի մեծ եղբայրը ներս է մտել, ինքն անմիջապես բարձրացրել է տաբատն ու վարտիքը: 

Տղաների գնալուց 10-15 րոպե անց մեծ եղբայրը վերադարձել է, դռնից ներս չմտնելով՝ ասել է, թե նման բան չէր սպասում, իրենց տուն այլևս չեն գալու: Ինքը խնդրել է ոչ ոքի չասել, խոստացել է, որ նման բան չի կրկնվի:

Մանկապիղծ ծերունին պատասխանատվությունից ու պատժից խույս տալու համար իր ցուցմունքով էլ է «մանկապղծություն» կատարել՝ փաստորեն կատարվածը ներկայացնելով, իբր, երեխայի կամքի կատարում...

Ցավոք, հանցավոր հարազատին օգնելու նկատառումներով, երեխայի օրինական ներկայացուցիչը՝ մայրը, նույնպես համարյա թե հակվել է Մելքումյանի վարկածին: Դատարանին նա դիմում է ներկայացրել, թե որդին սկզբում վախեցել է եղբորից, ասել, թե Կոստանդը բռնություն է գործադրել, սպառնացել, բայց իրականում նա չի սպառնացել, երեխան դա ասել է՝ իրեն արդարացնելու համար: Մայրը գրել է, թե «համոզված է, որ Կ. Մելքումյանը զղջացել է իր արարքի համար, նրա նկատմամբ ինքը... բողոք չունի»:

Մայրը, հանուն բարեկամական կապերի, անտեսելու է տվել, որ յոթանասունամյա տղամարդը տղաների հետ նկուղ իջնելիս արդեն իսկ հետը մեկ շիշ օղի է տարել, խմել է ինքը, խմեցրել տասնչորս տարին չբոլորած տղային, ապա օգտվել նրա անօգնական վիճակից, զբաղմունք տվել ավագ տղային, իսկ կրտսերի հետ առանձնացել է, համբուրել ալկոհոլի ազդեցության տակ գտնվող երեխայի շրթունքները: Այս բոլորը ծրագրել ու իրականացրել է ոչ թե տասներեք տարեկան երեխան, այլ յոթանասուն տարեկան փորձառու, իր արարքների համար հաշիվ տվող տղամարդը: 

Մոր դիրքորոշումը հայտնել է նաև տուժող երեխան՝ ժխտելով, թե իր նկատմամբ Կ. Մելքումյանը բռնություն է գործադրել: Երեխան ասել է, թե չի հասկացել՝ ինչ է կատարվում:

Ավագ եղբայրը ավելի պատվախնդիր է եղել: Եղբոր հետ տուն գնալով, ճանապարհին եղբորից իմանալով, թե ինչ է կատարվել, նա անմիջապես պատմել է իրենց մորը, ապա ցանկություն հայտնել, թե գնալու է Կոստանդին սպանելու, հետո ինքն էլ ոստիկանություն է զանգել: Գովելի է նաև, որ նա նկուղում տարեց բարեկամի հետ օղի չի խմել, մնացել է սթափ ու փրկել է նաև եղբորը:

Մեղադրանքը պաշտպանող դատախազը, ելնելով առաջացած հանգամանքներից, տուժողի ու նրա օրինական ներկայացուցչի դիրքորոշման փոփոխությունից, 2013 թվականի մարտի 15-ի որոշմամբ փոփոխել է մեղադրանքը և ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասով նոր մեղադրանք է առաջադրել Կոստանդ Մելքումյանին, որ նա ոչ թե բռնության գործադրումով է տասնչորս տարին չբոլորած անչափահասի նկատմամբ սեքսուալ գործողություններ կատարել, այլ՝ օգտվել է երեխայի անօգնական վիճակից:

Ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Կոստանդ Մելքումյանին, հաշվի է առել, որ նա յոթանասուն տարեկան է, ԽՍՀՄ և ՀՀ զինված ուժերում ծառայության ընթացքում արժանացել է խրախուսանքների, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից պարգևատրվել է մեդալներով: 

Որպես Մելքումյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք հաշվի է առնվել հանցագործությունը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:
Կոստանդ Մելքումյանը դատապարտվել է 8 տարի ազատազրկման:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալի շահերի պաշտպան Ժ. Խաչատրյանը՝ պնդելով, թե ամբաստանյալն անհիմն կերպով է մեղադրվել ու դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասով, ըստ որի՝ «Համասեռամոլությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով, որոնք կատարվել են 14 տարին չլրացած տուժողի նկատմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ 8-ից 15 տարի ժամկետով»:

Ըստ պաշտպանի՝ Կոստանդ Մելքումյանի արարքը պետք է որակվեր ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով, ըստ որի՝ «18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելը ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ... պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 200-ապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը՝ 2 տարի ժամկետով»:

Վերաքննիչ քրեական դատարանը հաստատված է գնահատել, որ Կոստանդ Մելքումյանը օգտվել է տասնչորս տարին չբոլորած տղայի անօգնական վիճակից ու կատարել է հանցագործություն հենց ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասով:

Պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 8 տարի ազատազրկումով, թողնվել է անփոփոխ:

1in.am
Просмотров: 927 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024