Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 20:20
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Աշխարհի ամենահայտնի պատանին հրաժեշտ տվեց դպրոցին

10-ամյա աղջիկը եղբորից աղջիկ է ունեցել

Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցները մահակներով դաժանորեն ծեծել են հային

Ռոբերտո Կառլոսից վեց ավտոմեքենա է առգրավվել

Կանայք վայելում են իրենց կյանքի ամենալավ սեքսը 28 տարեկանում, տղամարդիկ՝ 33

NBA-ի մարզիկը տան խոհանոցում բանկոմատ է տեղադրել

Օբաման մեկ ընթրիքի ընթացքում ռեկորդային գումար է հավաքել

65-ամյա պապիկը հղիացել է

ՆՐԱՆՔ ՀԱՄԲՈՒՐՎԵԼ ԵՆ` ՈԳԵՎՈՐԵԼՈՎ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

Մանկատնից փախել է 15-ամյա հղի սանուհին

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Հայտնի մարզիչը մերկապարուհու զոհն է դարձել

Աշխարհի ամենամեծ պաղպաղակը (լուսանկարներ)

“Կարող եմ ամուսնանալ 10-ն անգամ եւս”. Անի Քրիստի

Նորություն Սիրուշոյից /վիդեո/

Մեսին հանգստանում է Մայամիում

Կանացի սովորություններ, որոնք փչացնում են սեքսը

Որոշ մարդիկ սեքսի փոխարեն iPhone են նախընտրում. հետազոտություն

Համատեղ աշխատանքը բացասաբար է ազդում հարաբերությունների վրա

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 18 » Երազահան (Մաս 3)
21:54
Երազահան (Մաս 3)

ԴԱԳԱՂ
Երազում դագաղ տեսնելը նշանակում է գործերում խոչընդոտներ։ Դագաղի կափարիչը փակելը նշանակում է երկար ձգվող տհաճ գործի ավարտ կամ վեճ։
ԴԱՆԱԿ
Երազում դանակ տեսնելը ստի, դավաճանության, վտանգի և նենգության խորհրդանիշ է։
ԴԱՇՏ
Երազում դաշտը խորհրդանշում է ձեր կյանքը։ Որքան հարթ և մեծ լինի դաշտը, այնքան երկար և երջանիկ կապրեք ձեր կյանքը։ Դաշտում փոսերը նշանակում են անհաջողություններ ևխոչընդոտներ։
ԴԱՋՎԱԾՔ
Երազում մարմնի վրա դաջվածք ունենալը նշանակում է, որ ձեզ ուշիուշով հետևում Են։ Եթե դուք երազում դաջվածք տեսնեք ուրիշների վրա, ապա նշանակում է ձեզ կփորձեն ներգրավել կասկածելի և վտանգավոր գործերի
մեջ։
ԴԱՏԱՐԱՆ
Երազում դատարան տեսնելը նշանակում է գումարային կորուստ, տխրություն, անհանգստություն։ Եթե երազումձեզ դատապարտեն, ապա դուք ձեր գործերում և արարքներում սխալ եք թույլ տալիս։
ԴԱՐԱԿ
Տանը կամ խանութում դատարկ դարակները նշանակում են ձեր կյանքում անկարգավորվածություն։ Երազում ինչ որ բան դարակը դնելը նշանակում է. I որ դուք վերջացրել եք որևէ գործ և կարող եք մոռանալ դրա մասին։
ԴԱՐՊԱՍ
Երազում դարպասներ տեսնելը խոչընդոտների նշան է։ Եթե դարպասները ձեր առջևփակվում են, ապա ձեր հույսերը չեն իրականանա, եթե բացվում են, ապա երազը հակառակն է նշանակում։
ԴԵՂԱՄԻՋՈՑ
Դեղամիջոցի մասին երազը նշանակում է ցնցումներից հետո ապրումներ։ Այսպիսի երազը զգուշացնում Է, որ կարոդ եք գումար կորցնել։ Դեղամիջոցի քաղցր համը վատ իրավիճակում ընկերների օգնության նշան Է։

ԴԵՄՔ
Երազում ծեր դեմքը հարթ, մաքուր ու հաճելի տեսնելը նշանակում է բարեկեցություն և գործերում հաջողություն։ Երազում կեղտոտ դեմք տեսնելը խայտառակության նշան է։ Ձեր շուրջը շատ դեմքեր տեսնելը փոփոխության նշան է։ Երազում այլանդակված դեմք տեսնելը անհանգստության և ապրումների նշանէ։
ԴԵՐԱՍԱՆ,ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ
Երազում դերասան տեսնելը նշանակում Լ վտանգ այն մարդկանց կողմից, որոնց դուք վստահել եք։ Եթե տղամարդը Երազում տեսնում է դերասանուհու, ապա դա նշանակում է դավաճանության, վիրավորանքի զգացողություն, սիրո մեջ հիասթափություն և սիրելիից բաժանում։
ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ
Դժբախտ միջադեպի վերաբերյալ յուրաքանչյուր երազ միշտ զգուշացնում է այն մասին, որ անհրաժեշտ է ետ կանգնել ընդունած որոշումից և հետաձգել ճամփորդությունը։
ԴԺՈԽՔ
Երազում դժոխք ընկնելը և տառապյալների բղավոցները լսելը նշանակում է, որ ձեր արարքները տառապանք են պատճառում ուրիշներին։ Դժոխքից բարեհաջող դուրս գալը նշանակում է, որ ձեզ կհաջողվի դուրս գալ բավականին դժվարին իրավիճակից։ Եթե հիվանդը տեսնում է այսպիսի երազ, ապա նա արագ կապաքինվի։
ԴԻՄԱԿ
Երազում դիմակը խաբեության և մոլորության նշան է։ ԴԻՄԱՆԿԱՐ
Երազում ձեր նկարը նվիրելը վախի և մեծ ապրումների նշան է։ Հարազատների կամ ընկերների դիմանկար տեսնելը նրանցից նորություն ստանալու մասին է հուշում։ Երազում ինչ որ մեկի նկար պատռելը կամ պատռված տեսնելը դժբախտության և հարաբերությունների խզման նշան է։
ԴՊՐՈՑ
Դպրոցի մասին երազը նշանակում է, որ պետք է հետևեք ուրիշների խորհուրդներին, եթե ցանկանում եք հաջողության հասնել։
ԴՐԱՄԱՊԱՆԱԿ
Երազում դրամապանակ տեսնելը նշանակում է բարեկեցություն։ Այն լիքը տեսնելը նշանակում էգործերում հաջողություն :
ԴՈՒՅԼ
Երազում դատարկ դույլ տեսնելը դժբախտության և հույսերի փլուզման նշան է, իսկ լի դույլը՝ հաջողության և եկամտի նախանշան է։
ԴՈՒՌ
Երազում դուռ տեսնելը նշանակում է խոչընդոտ։ Եթե դռներն իրենք են բացվում ձեր առջև, ապա ձեզ գործերում հաջողություն է սպասվում։ Դռան թակոցը վատ նշան է։ Եթե երազում դուռն ընկնի ինչ որ մեկի վրա. ապա այդ մարդուն վտանգ է սպառնում։

________________________________________

ԵՂՆԻԿ
Երազում եղնիկ տեսնելը նշանակում է իրադարձությունների արագ զարգացում։
ԵԿԵՂԵՑԻ
Երազում գեղեցիկ, գյուղական եկեղեցի տեսնելը նշանակում է, որ ձեր ընկերները ձեզ կաջակցեն դժվարին կացության դեպքում։ Եկեղեցական մեծ տաճարը հայրենասիրության նշան է։ Երազում Եկեղեցի կառուցելը նշանակում է, որ դուք ինքնուրույն կհասնեք հարստության։ Ավերված եկեղեցին նշանակում է անհաջողություն, դրամական կորուստ, կարիք, ծրագրերի խափանում։
ԵՐԵԽԱ
Երազում Երեխաներ տեսնելը նշանակում է անհանգստություն և հոգսեր։ Երազում հաճելի երեխա տեսնել և հուզվելը նշանակում է հաճելի լարեր կամ հաճելի ծանոթության։ Կեղտոտ և անխնամ երեխաները մեծ խնդիրների նշան են։
ԵՐԵԿՈ
Երազում հիանալի, ջերմ երեկո տեսնելը նախանշան է այն բւսնի, որ ձեր կյանքի երկրորդ կեսում ձեզ սպասվում է Երջանկություն կամ ինչ որ նախաձեռնություն կհաջողվի, բայց այնքան ուշացումով, որ դուք գոհ չեք լինի արդյունքից։

ԵՐԵԿՈՒՅԹ
երազում Երեկույթ տեսնելը կամ նրան մասնակցելը վատառողջության կամ գլխացավի նախանշան է։
ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ
Երիտասարդության մասին երազը նշանակում է նոր սիրո սկիզբ և նոր արկածներ։
ԵՐԿԻՆՔ
Երազում մաքուր, պարզ կամ կապույտ երկինք տեսնելը նշանակում է բարեկեցություն, հոգեկան հանգստություն։ Մռայլ և ամպամած երկինքը հոգեկան ապրումների, հիվանդության նշան է։ Բոսորագույն երկինքը նշանակում է վեճեր։ Կարմիր երկինքը, որ ձեզ երազում հաճույք է պատճառում, երջանիկ սիրոնշան է։
ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Եթե երազում տեսնում եք, որ դուք շատ երջանիկ եք, ապա իրականում սպասեքճիշտ հակառակը։
________________________________________

ԶԱՅՐՈՒՅԹ
Երազում ինչ որ մեկի վրա զայրանալը հաշտեցման նշան է։ Ոչնչով չարդարացված զայրույթը նշանակում է գործերում մեծ խոչընդոտներ։
ԶԱՐԴԱՏՈՒՓ
Երազում զարդաւոուփ տեսնելը նշանակում է ընտանեկան երջանկություն և բարեկեցություն։ Որքան թանկ և բարձրորակ այն լինի, այնքան շատ բարեկեցություն կբերիձեզայդերազը։
ԶԵՆՔ
Եթե Երազում տեսել եք սուր, սառը կամ մետաղական զենք, ապա ձեզ սպասվում են վեճեր, մութ գործերում մասնակցություն։ Որսորդական զենք տեսնելը նշանակում է, որ դուք վտանգավոր գործերի նկատմամբ հակում ունեք։ Մաքուր և փայլող թուր, դաշույն, սուսեր տեսնելը ցույց է տալիս ձեր ֆիզիկական ուժը և ամուր առողջությունը, իսկ կոտրված, ժանգոտած և անխնամ վիճակում տեսնելը հիվանդության և անօգնական լինելու նշան է։ Հրազեն տեսնելը կանխատեսում կամ զգուշացնում է վտանգի մասին։ Նետ ու աղեղ տեսնելը նշանակում է ձեզ սպասվում են վեճեր։
ԶՈՒԳԱՐԱՆ
Զուգարանի մասին երազը կանխատեսում է անախորժություններ, վեճեր, փոխադարձ վիրավորանքներ։
________________________________________

ԷՇ
Երազում Էշ տեսնելը նշանակում Է համբերություն ևհամառություն։ ԸՄՊԵԼԻՔ
Յուրաքանչյուր երազ չափավոր օգտագործված ըմպելիքների մասին նշանակում Է ուրախություն, բարձր տրամադրություն։ Երազում խմել ըմպելիքի համար չնախատեսված տարայից նշանակում Է տխրություն և անախորժություն։
________________________________________

ԸՆԿԵՐ
Ընկերուհուն երազում տեսնելը նշանակում Է բամբասանք, վիճաբանություն, երբեմն Էլ այդ մարդուց նորություն ստանալ։ Երազում քո ընկերոջը տեսնելը լավ լուր ստանալու և լավ օր անցկացնելու նախանշան Է։ Ընկերոջը տխուր տեսնելը նշանակում Է վատ լուր ստանալ։
ԸՆԿՆԵԼ
Երազում ընկնելը նշանակում Է կորուստ, հիվանդություն, վիրավորանք և անախորժություններ։
ԸՆՏԱՆԻՔ
Երազում ձեր ընտանիքը տեսնելը նշանակում Է առողջություն, սեր, կյանք, բարեկեցություն։ Եթե երազում տեսել եք, որ ձեր ընտանիքի անդամներն ուրախ են և երջանիկ, ապա ձեզ սպասվում Է բարեկեցություն և ընտանիքի բացակայող անդամներից մեկից Իաճելի նորություն։

loveyou.am

Просмотров: 1248 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024