Հետաքրքիր Փաստեր Երեքշաբթի, 14.05.2024, 03:46
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Կանայք սեքսում առավել ռիսկային են

Հայերը Լուսնի վրա խորոված են անում /վիդեո/

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Փողոցում քայլող մերկ աղջիկներին վարչական կալանքի են ենթարկել /վիդեո/

Գիտնականները կանանց կրծքի մեծացման կապակցությամբ անհանգստություն են հայտնում

Թեթև ապրելու 10 գրավական

Կինը հայոց ավանդական ընտանիքում

Հոլիվոիդյան ամենագեղեցիկ սիրո պատմություններից մեկն ավարտվեց

Օրական երկու բաժակ գինին կբարելավի ձեր կյանքը

Եպիսկոպոսին կարող են պաշտոնանկ անել` կնոջ հետ նկարի համար

Որոշ մարդիկ սեքսի փոխարեն iPhone են նախընտրում. հետազոտություն

Հետաքրքիր փաստեր հեռախոսների մասին

Ավստրալուհին լողալով կանցնի Կուբայից Ֆլորիդա 50 ժամում

Լոռիում 23 կով է կայծակնահար եղել

Հայ կանանց խնդիրները սեքսում

Տղամարդու հետ զրույցի թեմաների թոփ 5-յակ

Լրագրողները րոպեների ընթացքում դատարկել են գարեջրի սառնարանը

Մայրական կաթը մանկանը պաշտպանում է ՄԻԱՎ-ից

Մրցավարը Կուրանյիից խնդրեց մարզաշապիկը

Զիդանը կմարզի Ֆրանսիայի ընտրանին 10 տարուց

Поиск

Главная » 2012 » Օգոստոս » 1 » Երբ ամուսինը խանդում է կնոջը երեխայի հանդեպ
22:41
Երբ ամուսինը խանդում է կնոջը երեխայի հանդեպ
Երբ ամուսինը խանդում է կնոջը երեխայի հանդեպ

Կանայք կարծես թե հաշտվել են այն մտքի հետ, որ իրենց խանդում են անծանոթների հանդեպ, աշխատանքի, ընկերների… Սակայն կանանց մի ստվար զանգվածի համար նորություն չէ նաև երեխայի հանդեպ ամուսնու խանդը: Այս երևույթը հատկապես նկատելի է դառնում նորաստեղծ ընտանիքներում, երբ ընտանիքում հայտնվում է երրորդը' փոքրիկը: 

Թվում է, թե անհեթեթություն է մտածելը, որ հայրը կարող է խանդել կնոջը երեխայի հանդեպ:

«Այս երևույթն իսկապես տարածված է, ինչքան էլ որ տղամարդիկ չեն ուզում ընդունել դա: Առաջնեկից հետո կինն ամբողջովին փոխվում է, կյանքում ստանում է նոր դեր, նոր առաքելություն: Հատկապես սկզբնական շրջանում կանայք իրենց ամբողջ ժամանակը տրամադրում են երեխային, դրան էլ գումարվում է հոգնածությունը, ծանրաբեռնվածությունը և ինչ-որ շրջան կնոջ ուշադրության պակասը ամուսնու նկատմամբ: Դե , իհարկե, տղամարդիկ չեն կարող չարձագանքել այս երևույթին»,- թեմայի շուրջLN-ի հարցերին պարզաբանումներ տվեց «Երկուսով» հոգեբանական աջակցության կենտրոնի տնօրեն Անուշ Ալեքսանյանը:

Այս շատ պատասխանատու շրջանում տղամարդիկ սկսում են իրենց անտեսված զգալ, քանի որ կնոջ ուշադրությունն ամբողջովին ուղղվում է երեխային: Դե իհարկե ոչ բոլոր տղամարդիկ են կարողանում գիտակցել, ընդունել, որ այդ շրջանը ժամանակավոր է: Իսկ տղամարդկանց արձագանքը կարող է լինել ճնշվածությունը, տնից հաճախ բացակայելու ցանկությունը, ուրիշ հետաքրքրություններ գտնելը:

Այս խնդրի պատճառները հոգեբանն այսպես է բացատրում. «Տղամարդու խանդն այս պարագայում այսպես է բացատրվում: Նախ' դա կարող է լինել կնոջ սխալի հետևանքով: Երբ երեխան ծնվում է, կինը մոռանում է կին լինելու իր պարտականությունը և իրեն տեսնում միայն որպես մայր: Սա գերխնամք է, ամբողջովին նվիրում մի գործի, իրավիճակի ոչ ճիշտ գնահատում: Երկրորդ դեպքում երևույթն ի հայտ է գալիս տղամարդու մեղավորությամբ, երբ իրավիճակը ճիշտ չի գնահատում ամուսինը: Հետծննդաբերական շրջանում կինը մեծ ուշադրության, հոգատարության կարիք է զգում: Այս շրջանում բնական է, որ կնոջ ուշադրությունը, հոգատարությունը առավելապես ուղղված է դեպի երեխան: Սակայն սա արդարացված է միայն այն դեպքում, երբ կինը նույնպես գիտակցում է,որ դա ժամանակավոր է: Որոշ ժամանակ անց, երբ երեխան այլևս նորածին չէ և չի պահանջում այդքան ուշադրություն և լարում, կինը սկսում է գիտակցել նաև իրեն որպես կին»:

Հոգեբանն ասում է, որ տղամարդիկ շատ ավելի ուշ են գիտակցում, զգում իրենց ծնող, քան կանայք: Նախքան մայր դառնալը կանայք անցնում են ֆիզիոլոգիական բոլոր փուլերը, իսկ տղամարդկանց մոտ փոփոխությունը միանգամից է, և դրա համար պահանջվում է ժամանակ, որպեսզի տղամարդը գիտակցի, որ արդեն հայր է: Հետծննդաբերական շրջանում պակասում է նաև կնոջ սեռական ցանկությունը, որի հետևանքով կարող է տուժել նաեւ զույգի սեռական կյանքը: Սա արդեն լուրջ նախազգուշացում է տղամարդուն, որից հետո վերջինս սկսում է փնտրել այս վիճակի պատճառը, որն ըստ երևույթին երեխայի ծնունդն է: Այս հարցում հոգեբանը խորհուրդ է տալիս պարզապես համբերատար լինել, աջակցել միմյանց, որպեսզի կապը զույգի միջև չկտրվի:

Այս հարցին լուծում է առաջարկում հոգեբանը. «Սիրելի կանայք, պետք չէ ծայրահեղացնել որևէ երևույթ: Երեխան իսկապես զգում է Ձեր կարիքը, բայց մի մոռացեք, որ նա ունի նաև հոր կարիք: Մասնակից դարձրեք Ձեր ամուսնուն երեխայի խնամքին: Գուցե նա չի գիտակցում, որ երեխան ունի իր կարիքը, քանի որ ամբողջովին հոգսը վերցրել եք Ձեզ վրա: Թույլ տվեք Ձեր ամուսնուն կարևորել իր հայրական պարտականությունները: Այս դեպքում երեխան կմեծանա երկկողմանի ուշադրության և հոգատարության ներքո, իսկ Ձեր տղամարդն անտեսված չի զգա իրեն»:

Դե իսկ տղամարդիկ պետք է ինչքան հնարավոր է աջակից լինեն կնոջն այս շրջանում: Սխալ է այն կարծիքը, թե երեխայի համար առաջնահերթ է մոր խնամքը: Այստեղ հայրը հավասարապես կարևորություն ունի: Պետք է քաջ գիտակցել, որ առաջին երեխայի ծնունդն ընտանիքում ուղեկցվում է ճգնաժամային իրավիճակով և այդտեղից դուրս գալու ամենակարևոր պայմանը միմյանց հասկանալը, գնահատելն ու սիրելն է:

Նելլի Ղարիբյան

ladynews.am

Просмотров: 563 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024