Հետաքրքիր Փաստեր Չորեքշաբթի, 24.04.2024, 06:28
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Թալիբները հրապարակայնորեն մահապատժի են ենթարկել «մեղավոր» կնոջը

Ջասթին Բիբերը` գարեջրի եւ Քիմ Քարդաշյանի մասին

25 աղջկական արարք, որ մոռանալ չի կարելի

[Անիմացիա]
Սեղմիր Класс

«Կանոնավոր» երազեք

Մադոննայի դուստրը կրկին աղմուկ է բարձրացրել իր պահվածքով /ֆոտո/

[Անիմացիա]
Իսկ դուք ուրախ եք?

Թոմ Քրուզը և Քեթի Հոլմսը բաժանվում են

Ուրալում ռուսներն ու ուզբեկները հայերի «կոտորած» էին ծրագրել

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Սեքսուալությունն աճում է տարիքին զուգահեռ

Ի՞նչն է ստիպում կանանց դիմահարդարման միջոցներ գնել. հետազոտություն

Հայաստանը 4-րդն է շախմատային երկրների շարքում

Ռուսական շոու բիզնեսը օգնության ձեռք է մեկնում /ֆոտո/

[Անիմացիա]
Жми класс!!!

Ստամբուլում հայկական եկեղեցու պահանջած գումարը չունենալու պատճառով հայը թաղվել է իսլամական կարգով

ՀԱՄԲՈՒՅՐ

[Անիմացիա]
paster.do.am Жми КЛАСС

Հայտնի մարզիչը մերկապարուհու զոհն է դարձել

Поиск

Главная » 2012 » Декабрь » 13 » Երբ հղի էի, Ավետիսը պոլի փետով խփում էր փորիս, որ երեխան չծնվի
00:13
Երբ հղի էի, Ավետիսը պոլի փետով խփում էր փորիս, որ երեխան չծնվի
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Ավետիս Ավետիսյանի գործի դատական քննությունը:

53-ամյա Ավետիս Ավետիսյանին մեղադրանք է առաջադրված 2008-2011 թվականներին փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջը բազմիցս ծեծելու, նրա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, իրենից ամուսնական կախվածության մեջ գտնվող ակնհայտ հղի կնոջը խոշտանգելու, բազմիցս ուժեղ Ֆիզիկական ցավ և մարմնական ու հոգեկան տառապանքներ պատճառելու համար: 

Մեղադրանք է առաջադրված նաև 2011 թվականի օգոստոսի 1-ին իր հորաքրոջն ու նրա ամուսնուն ձեռքերով հարվածներ հասցնելու համար: Պատճառված վնասվածքները առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակել:

Այս դատական նիստին ևս դատական նիստերի դահլիճը երկու մասի էր բաժանված. Ավետիսի կողմնակիցները նրա չափահաս որդին ու հարսն էին, իսկ հակառակորդները՝ նախկին կինը, նախկին զոքանչը և վերջիններիս հարևանուհին, որը Ավետիսի մասին խոսելիս ատելությունից շառագունում էր:

Դահլիճում էին նաև մյուս երկու տուժողները՝ ամբաստանյալի հորաքույրն ու նրա ամուսինը, ովքեր կենտրոնում էին նստած, բայց հաշտության տրամադրվածություն չունեին:

Մեղադրող Արիս Բարսեղյանը հայտնեց, որ մեղադրական ճառից առաջ ցանկանում է մեկ անգամ ևս լսել տուժողների դիրքորոշումը:

Ավետիսի նախկին կինն ասաց, որ չի հավատում Ավետիսի ոչ մի խոսքին, նրա խոստումներին, թե չի անհանգստացնի: Նման խոստումներ բազմիցս է լսել: Միայն եթե Ավետիսը «իրավաբանորեն հաստատված թուղթ» կներկայացնի, թե հրաժարվում է իրենց մեկ տարեկան յոթ ամսական երեխայից, այդ ժամանակ ինքը այլևս չի բողոքի:

Նախագահողը պարզաբանեց, որ կնոջ պատկերացրած «թուղթը» կարող է տրվել միայն քաղաքացիական դատավարության կարգով հարցը քննելուց և Ավետիսյանին հայրական իրավունքներից զրկելու դեպքում: Քրեական դատավարության շրջանակներում նման հարց չի կարող քննվել:

«Այդ դեպքում ես պնդում եմ բողոքս, Ավետիսից պարտք ու պահանջ չունեմ, թող նա օրենքի սահմաններում պատասխան տա»,- ասաց կինը:

Վերջինիս ցուցմունքով՝ Ավետիսի դաժան ծեծի ու բռնությունների պատճառով ինքը երկու անգամ վիժել էր, երրորդ անգամ մեծ դժվարությամբ կրել երեխային, իսկ երեխայի ծնվելուց հետո Ավետիսից բազմիցս լսել էր երեխայի կյանքին վերջ տալու սպառնալիքներ: Ինքը վախենում է իր երեխայի կյանքի համար: Անհնարին է համարում որևէ զիջում կամ ներում:

Ավետիսը ոչ միայն նախկին կնոջն էր վերջնականապես տրամադրել իր դեմ, այլև հարազատ հորաքրոջը: Տիկինը միջնորդեց, որ դատարանը Ավետիսին դատապարտի. «Օրենքով ինչ հասնում է՝ որոշեք: Հաշտվելու բան չկա: Շատ եմ հաշտվել, դա տևել է մինչև նրա կողմից երկրորդ բաժակը դատարկելը: Երբ խմած է, ամենավերջին բոմժից էլ վատն է: Ինքը երբեք չի պատժվել, անպատիժ խփել ու բռնացել է, դրա համար էլ կարծում է, թե անպատժելի է: Թող պատժվի, որ հասկանա՝ ինչ վատ բան է մարդկանց անհանգստացնելը: Չարժե զիջել, նա չի հասկանում դա, մտածում է՝ վախեցար, որ զիջեցիր: Օրենքի սահմաններում թող պատժվի, որ զգաստանա»: 

Հորաքույրը գիտեր. եղբորորդուն «անկյուն չեն կանգնեցնելու», որ զգաստանա, օրենքով պատժելը այլ պատժատեսակի կիրառում է նշանակում: 

Հորաքրոջ ամուսինը կանգնեց, որ իր դիրքորոշումը հայտնի. «Ես ինչ դիրքորոշում ունե՞մ: Ոնց որ կինս ասաց: Նախկինում շատ ենք ներել»:

Նախագահողի հարցին, թե Ավետիսյանը նախկինում անձամբ հորաքրոջ ամուսնուն նեղություն տվե՞լ է, տուժողը պատասխանեց. «Ի՞նձ: Չէ: Բայց իր ծնողների հետ վատ վարվեց, հիմա էլ անցել է մեզ: Հնարավոր չեմ համարում հաշտվելը»:

Նախկին կինը լրացուցիչ հայտնեց, թե իր կարծիքով Ավետիսին հրահրում են, վախենում են, թե ինքը երեխայի համար տուն կպահանջի, ալիմենտ: Բայց ինքն այդ ամենը չի ցանկանում: Հատկապես՝ երբ հիշում է ծեծուջարդը. «Երբ հղի էի, պոլի փետով փորիս խփում էր, որ երեխան չծնվի»:

Ավետիսն էլ ասաց, թե իր երեխային ամեն ինչ էլ տալու է՝ տուն-տեղ: «Կինս բողոքում է, ուզում է, որ երեխայից հրաժարվեմ: Կհրաժարվեմ: Չե՞ն ուզում, որ պահեմ, իմ աշխատանքով մեծացնեմ, ես էլ չեմ անի: Իսկ հորքույրս իր կանալիզացիայի և ունիտազի դարդն է, դրա համար է էդպես խոսում, ես նրանց վատություն չեմ արել, իմ սարքած տանն են ապրում»: «Ոնց որ թե ձրի ես սարքել»,- միջամտեց հորաքույրը: «Բայց ինչո՞ւ պիտի ձրի սարքեի»,- հակադարձեց Ավետիսը: 

Մանր վեճերն էին, որ աստիճանաբար խոշորացել ու վերաճել էին այն անզիջում հակամարտությանը, որը տիրում էր այս մարդկանց հարաբերություններում: 

Այդ հակամարտության մեջ, անկախ իր կամքից, արդեն իսկ ներքաշված էր դեռ երկու տարին չբոլորած երեխան, ով ոչ մի մեղք չունի, որ ծնվել է արդեն իսկ թշնամացած մարդկանց արդեն իսկ գոյություն չունեցող ընտանիքում:

Մեղադրողը ժամանակ խնդրեց ճառը նախապատրաստելու համար: Դատական նիստը հետաձգվեց:
1in.am
Просмотров: 641 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024