Հետաքրքիր Փաստեր Չորեքշաբթի, 08.05.2024, 11:28
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Հրավիրել է ամառանոց եւ ընկերոջ կնոջը բռնաբարել բաղնիքում

65-ամյա պապիկը հղիացել է

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ինչպիսի՞ համբույրներ են դուր գալիս տղամարդկանց

Սնկային հիվանդությունները գլուխ են բարձրացնում գարնանը և ամռանը. բժիշկ

Հայաստանը 4-րդն է շախմատային երկրների շարքում

Երեխան արգանդում ողջ է մնացել` մոր մահանալուց հետո

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Տղամարդը ծեծել է իր տղային նեղացրած երեխային (վիդեո)

[Անիմացիա]
Սեղմիր Класс

32 տարի անց կինը վերականգնել է քիթը, որը կտրել էր դաժան ամուսինը

Հետևեք թռիչքի մեջ գտնվող բոլոր ինքնաթիռներին Օնլայն ռեժիմով

Համբույրի 9 կանոնները

Ռիհաննան իրեն համասեռամոլ է հայտարարել/տեսանյութ, լուսանկարներ/

Հայաստանը՝ ՍԵՌԱԿԱՆ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ենթակա կանանց ԱՂԲՅՈՒՐ

Կարմիր շրթներկով կնոջ համար տղամարդիկ պատրաստ են շռայլել

Ջոլին եւ Փիթը ներկա չեն եղել սեփական հարսանիքին

Կանայք ավելի՞ լավ են գրում սեքսի մասին

Տղամարդիկ սեռական հարաբերությունների համար նախընտրում են գինովցած ու հիմար կանանց. հետազոտություն

Երբ հանգցնում եք ննջասենյակի լույսը

Поиск

Главная » 2012 » Декабрь » 12 » Երեւանում այսօր կգրանցեն մոտ 80 ամուսնություն. «Գոլդ» բախտ` «գոլդ» թվերի մեջ
09:45
Երեւանում այսօր կգրանցեն մոտ 80 ամուսնություն. «Գոլդ» բախտ` «գոլդ» թվերի մեջ
Երեւանում այսօր կգրանցեն մոտ 80 ամուսնություն. «Գոլդ» բախտ` «գոլդ» թվերի մեջ

Այսօր վերջին հնարավորությունն է «գոլդ» ամսաթվին ամուսնանալու եւ  ամուսնության վկայականում «գոլդ» ամսաթիվ ունենալու համար: Այս վերջին «շանսը» օգտագործելու ձգտումը հայ ամուսնացող զույգերին ստիպել է դեռ ամիսներ առաջ դիմել քաղաքացիական կացության ակտերի գրանցման ստորաբաժանմումներ, որպեսզի հանկարծ հետ չմնան 12.12.12-ին ամուսնությունը գրանցելու հնարավորությունից:

NEWS.am-ի անցկացրած հարցումները Երեւանի ՔԿԱԳ-ների (ԶԱԳՍ) բոլոր ստորաբաժանումների շրջանում ցույց են տալիս, որ եթե սովորական օրերին ամուսնանալու ցանկությունն ունեցող մինչեւ 2-4 զույգ է լինում, ապա «գոլդ» թվերին, ինչպես օրինակ` 07.07.07, 10.10.10, 11.11.11,12.12.12 դիմող զույգերի թիվն անհամեմատ մեծանում է:

Այսպես, եթե Ավանի ՔԿԱԳ-ում ամբողջ ամիս գրանցում են 20 ամուսնություն, ապա միայն 12.12.12 ամուսնությունը գրանցելու համար դիմել է 8 ամուսնական զույգ: Արաբկիրի ՔԿԱԳ-ում այսօր կգրանցեն 7 ամուսնություն, իսկ «ոչ գոլդ օրերին»` 2-3: Էրեբունի եւ Նուբարաշեն ՔԿԱԳ-ում այսօր կգրանցեն 12 ամուսնություն, իսկ սովորական օրերին այդ թիվը կազմում է 3-4, լինում են օրեր, երբ ոչ մի ամուսնություն էլ չեն գրանցում: Կենտրոն եւ Նորք-Մարաշ ՔԿԱԳ-ում այսօր կգրանցեն 7-8 ամուսնություն, սովորական օրերին այստեղ գրանցում են 2-3 ամուսնություն: Մալաթիա-Սեբաստիայի ՔԿԱԳ-ում այսօր կգրանցեն 10, Նոր-Նորքում` 9, Շենգավիթում` 5-6, Քանաքեռ-Զեյթունում` 8, Աջափնյակ եւ Դավիթաշեն ՔԿԱԳ-ում` 7-8 ամուսնություն:

Այսպիսով, այսօր միայն Երեւանի ՔԿԱԳ-երի ստորաբաժանումներ կգրանցեն 76 ամուսնություն, բայց դեռ ինչքան հարսանիք կլինի առանց գրանցման:

ՔԿԱԳ-երի աշխատակիցները մեզ հետ զրույցում փաստեցին, որ 12.12.12-ին ամուսնությունը գրանցելու համար զույգերը դիմել են ամիսներ առաջ եւ դեռ շարունակում են դիմել, սակայն ՔԿԱԳ-ում ոչինչ չեն կարող անել: Ամուսնական զույգերը ամուսնությունը գրանցելու համար պետք է դիմեն առնվազն 10 օր առաջ, բայց, օրինակ, դեկտեմբերի 11-ին մի երիտասարդ Քանաքեռ-Զեյթուն ՔԿԱԳ-ում սկզբից խնդրում, համոզում, իսկ հետո կռվում էր իր ամուսնությունը այսօր գրանցելու համար: «Գոլդ» թվերին ամուսնացողները, ՔԿԱԳ աշխատակիցների գնահատմամբ, «թիթիզ ջահելներն են»` 23-35 տարեկան:

Քանաքեռ-Զեյթուն ՔԿԱԳ-ի ղեկավար Լուսինե Մանուկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ ամուսնական զույգ է եղել, որ օգոստոսին է դիմել իր ամուսնությունը 12.12.12-ին գրանցելու համար` վախենալով, որ հնարավոր է հերթեր լինեն եւ չհասցնեն: Կան զույգեր, որ որ նույնիսկ հատուկ նշել են, որ ժամը 12-ին իրենց ամուսնացնեն: Նա նշեց, որ վերջերս մի հետազոտություն էր ընթերցում, որտեղ նշված էր, որ «գոլդ» թվերին ամուսնացողները ավելի շուտ են ամուսնալուծվում, քան սովորական օրերին ամուսնացողները: Պատճառն այն է, որ նրանք ընկնում են արտաքին տեսքի, գեղեցկության ետեւից, «գոլդ» թվերով են հրապուրվում, որ հետո հպարտանան, գլուխ գովեն 12.12.12-ին են ամուսնացել:

Հոգեբան Սամվել Խուդոյանը վստահ է, որ «գոլադամոլությունը» հայկական երեւույթ չէ, այն «տարել է նաեւ ամբողջ աշխարհին»: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ «գոլդ» թվերին ամուսնանալու մեջ տարբեր մարդիկ տարբեր իմաստ են դնում, բայց հիմնականը հետագայում ամուսնության տարեթիվը հիշելու, գեղեցիկ, սիմետրիկ թիվ ընտրելու խնդիրն է: Հոգեբանի խոսքով` այստեղ գործում է «լավ ձեւի» օրենքը, ինչը ընդհանուր ընկալման օրինաչափություն է, որին ենթարկվում են կենդանիները եւ մարդիկ: Երկուսն էլ ի ծնե սիրում են սիմետրիկություն: Սամվել Խուդոյանը նկատել է, որ ճոխ հարսանիքներ անողները ավելի հաճախ են ամուսնալուծվում, ուստի կոչ է անում «գոլդ» բախտը» «գոլդ թվերի» կամ այլ արտաքին գեղեցկությունների մեջ չփնտրել:

Ի դեպ, 12.12.12-ին կկայանան նաեւ մի շարք հայտնիների հարսանիքներ, ինչպես օրինակ` դերասաններ Նարբեն եւ Աստղիկը, ԱԺ պատգամավոր, գեներալ սեդրակ Սարոյանի որդին: «Հիմա էլ ասում են, թե Սարոյանը տղայի հարսանիքը 12.12.12 ամսաթվին ա անում: Մթոմ Սարոյանի մտքով շատ ա անցնում, թե երբ ա լինելու հարսանիքը: Հիմա ինչի իմ տղեն 12-ին չանի, 14-ին անի: Իմ տղան էտ ինչ մի մեծ բան է ուզել, կամ խի՞ իմ տղեն պետք է լավ չապրի կամ ինչի մեր բոլոր երեխեքը լավ պետք է չապրեն»,- անդրադառնալով այդ թեմային` NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր պատգամավորը:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 506 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024