Հետաքրքիր Փաստեր Суббота, 27.04.2024, 02:11
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Գիտնականները բացահայտել են սիրո ու կրքի տարբերությունը մարդու ուղեղում

Ո՞րն է ՍԵՔՍԻ համար ԼԱՎԱԳՈՒՅՆ ԺԱՄԸ

Հայաստանում 3800 թմրամոլ կա

Ինչո՞վ կարող է ավարտվել սեքսը սիրուհու հետ

Կանանց եւ տղամարդկանց սեքսուալ ակտիվության գագաթնակետը կախված է եղանակից

[Անիմացիա]
Սեղմիր Клас

[Անիմացիա]
Անհաջող Թռիչք 2

Վթարի հետևանքով Մարկ Սաղաթելյանի ու Գրիգոր Նազարյանի վիճակը ծանր է. FOTO

Պանդաների ձագերը սահում են բլրակից

Կանայք ավելի՞ լավ են գրում սեքսի մասին

Ուիթնի Հյուսթոնի նախկին ամուսինը նորից է ամուսնացել (լուսանկարներ)

Ուղեղի սկանավորումը կարող է կանխորոշել սեռական ապագան

Երբ կինը “խաղի մեջ է”, նրան այլեւս ետ չես պահի

Կանացիության ֆենոմենը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

ԱՄՆ-ում 3 ամսական երեխան մահացել է մոր` միացրած թողած վարսահարդարիչի պատճառով

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Լիլիթ Հովհաննիսյանը պատասխանում է մեղադրանքներին

Դպրոցահասակ Անջելինա Ջոլին (լուսանկարներ)

Поиск

Главная » 2013 » Հուլիս » 17 » Երեխան տեսել է ծնողներին սեքսով զբաղվելիս….ի՞նչ անել
08:19
Երեխան տեսել է ծնողներին սեքսով զբաղվելիս….ի՞նչ անել
Երեխան տեսել է ծնողներին սեքսով զբաղվելիս….ի՞նչ անել

"Ամեն անգամ, երբ ես և ամուսինս սեքսով ենք զբաղվում, ես վախենում եմ, որ ամեն պահի կարող է հայտնվել մեր տղան և ասել, օրինակ, որ վատ երազ է տեսել: Ի՞նչ անել, եթե մի օր դա պատահի” այսպիսի հարցեր առաջանում են գրեթե բոլորի մոտ:

"Աստված չանի”, մտածեցի ես և սարսափով պատկերացրի այդ տեսարանը: Սակայն արդյո՞ք դա սարսափելի է և իրականում սպասվու՞մ են երեխային հոգեբանական վնասվածքներ, եթե նա պատահաբար բռնացնի ծնողներին սիրով զբաղվելիս:

Ենթադրենք դուք 3-6 տարեկան երեխայի ծնող եք և մի օր նա պատահական ներխուժում է մեծերի աշխարհ: Հոգեբանները խորհուրդ են տալիս խուճապի չմատնվել, դուք ծույլիկ աշակերտներ չեք, որոնց տնօրենը բռնացրել է դպրոցի անկյունում ծխելիս և գող չեք, որը գողացել է հարևանի դույլը: Երեխան չպետք է մտածի, որ բռնացրել է ձեզ ինչ-որ ամոթալի կամ արգելված գործողության ժամանակ: Խուճապահար Ճչալ ասելով "Շուտ դուրս արի սենյակից” նույնպես բացառվում է: Պետք չէ երեխայի մոտ տպավորություն ստեղծել, որ նա հանցագործ է, միայն նրա համար, որ նա մտել է սենյակ առանց դուռը թակելու: Երեխան ուղղակի չի հասկանա`ինչի համար են նրան մեղադրում և կվախենա ծնողների անսպասելի և անպատճառ ագրեսիայի ցուցաբերումից:

Ինչպես ասում էր Կարլսոնը, կարևորը հանգստությունն է: Ձեր առաջին էմոցիաները կատարվածից հետո շատ կարևոր են: Երեխան կարող է մտածել, որ ննջասենյակում ինչ-որ ահավոր բան է կատարվում`հայրիկը ծեծում է մայրիկին, իսկ մայրիկը ճչում է ցավից: Վերկացեք, հագնվեք, մոտեցեք երեխային, տեղափոխեք ուշադրությունը կատարվածից դեպի երեխան, հարցրեք`ինչ է պատահել, ինչու նա դեռ քնած չէ, միգուցե նա զուգարան է ուզում, ջուր կամ սարսափելի երազ է տեսել: Եթե այս իրավիճակը հաճախ կրկնվում է, պետք է պարզել`ինչու է երեխան գիշերները արթնանում: Հնարավոր է խնդիրը նրանում է, որ երեխան վախենում է մենակ քնել իր սենյակում, որտեղ նա իրեն անպաշտպան է զգում: Խնդիրը կլուծի մեծ փափուկ ընկերը, որը կպաշտպանի նրան գիշերային վախերից:

Պետք չէ դռան վրա կողպեք տեղադրել և գիշերը փակվել սենյակում, նույնիսկ եթե երեխան արդեն դուրս է եկել փոքր… տարիքից: Երեխան կարող է նեղանալ ձեր անվստահությունից և իրենից թաքնվելու ցանկությունից:

Պետք չէ նաև թաքնվել վերմակի տակ կարծես թե ոչինչ չի պատահել, դուք ուղղակի այստեղ պառկած եք, դուք զերծ կմնաք ավելորդ խոսակցություններից, սակայն չենք իմանա`ինչ է կատարվում երեխայի գլխում:

Դեպքի հաջորդ օրը պետք չէ ծիծաղել և ամաչել կամ խուսափել երեխայի հետ խոսելուց: Նա կարող է սխալ հասկանալ ձեր պահվածքը: Ավելի լավ է փորձեք անկեղծ խոսել և բացատրել`ինչ է նա տեսել և ինչ է հիշում դեպքից հետո: Հնարավոր է, որ նախօրոք պատրաստած խոսքերը պետք չգան, քանի որ երեխան ամեն ինչ հասկացավ յուրովի, օրինակ, որ հայրիկը մայրիկին մերսում էր: Սակայն, եթե երեխան հարցեր տա, մի ամաչեք, այլ ուրախացեք, քանի որ դուք ունեք հնարավորություն իսկական ընկեր դառնալ երեխայի համար, չէ՞ որ նա կարող էր կիսվել տատիկի հետ կամ պատմել ամեն ինչ մանկապարտեզի մի խումբ երեխաներին: Պատասխանեք ազնիվ`հայրիկը և մայրիկը գիշերը սիրում էին միմյանց կա տարբերակ, երբ ծնողները ասում են, որ ուղղակի խաղում էին, դա կարող է գոհացնել երեխային, սակայն կարող է հակառակը լիներ`երեխան կարող է նեղանալ, որ դուք առանց նրա եք խաղացել: Սակայն պետք չէ շատ խորանալ և պատմել հայրիկի սերմնաբջիջների և մայրիկի ձվաբջիջների մասին, որոնցից էլ և ծնվել է երեխան: Ամեն ինչ կախված է երեխայի տարիքից:

Եթե ընտանիքում ներդաշնակություն է տիրում, եթե համբույրները և գրկախառնությունները երեխայի ներկայությամբ ձեր ընտանեկան կյանքի բնական մասն են կազմում, ապա ոչ մի սարասփելի բան չկա, եթե երեխան անհարմար պահին ներխուժի ծնողների սենյակ: Պետք չէ ինքնուրույն ստեղծել խնդիրներ և հետագայում պետք չի լինի երեխային հոգեբանների մոտ տանել և բուժել հոգեբանական վնասվածքներից:

Եթե բնակարանը մեկ սենյակ է, պետք չէ երեխային, ով կարող է արթնանալ յուրաքանչյուր պահին, ամեն անգամ անհարմար դրութայան մեջ գցել: Դուք կարող եք սեքսով զբաղվել խոհանոցում, եթե տեղադրեք փոքրիկ բազմոց, լոգասենյակում կամ միջանցքում: Այնքան հարմար չէ, սակայն առիթ է հիշել էկստրեմալ կրքոտ երիտասարդությունը: Զրկելով ձեր լավագույն կեսին սիրով զբաղվելուց դուք կկանգնեք մեկ այլ խնդրի առջև`բուժել ամուսնուն նյարդային խանգարումից:

http://www.mybaby.am/Article.aspx?ID=105

Slaq.am - Լրատվական աղբյուր

Категория: 18+ | Просмотров: 793 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024