Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 06:19
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ջրհեղեղ` ատոմակայանի հարեւանությամբ. ջուրը քշել է մի երեխայի, ում հետո մահացած են գտել

ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐԸ

Դպրոցահասակ Անջելինա Ջոլին (լուսանկարներ)

Անգամ 60 տարեկանում ծխելուց հրաժարվելը կարող է երկարացնել կյանքը

Ամուսնության մասին երազող հրեուհիները թողնում են իրենց կիսավարտիքը ռաբբիի գերեզմանին

Լոռու մարզում շոգեքարշը որդու աչքի առաջ անցել է մոր վրայով՝ երկու մասի բաժանելով նրա մարմինը

Ամերիկացի զույգը 5000 դոլար թեյավճար է թողել մատուցողին

Սոբչակն անփոխարինելի է

Զիդանը կմարզի Ֆրանսիայի ընտրանին 10 տարուց

Կուսության “քաղցր” պտուղը

Մոլագարը բռնաբարել և սպանել է 29 կանանց

Միայն սեքսը կանանց բավարար չէ

Հետևեք թռիչքի մեջ գտնվող բոլոր ինքնաթիռներին Օնլայն ռեժիմով

Երբ հանգցնում եք ննջասենյակի լույսը

65-ամյա պապիկը հղիացել է

Ադրբեջանցի երկու զինվոր պայթել է ականի վրա

Մոդայիկ մայրիկը 50 հազար ֆունտ է ներդրել դստեր մեկամյակը կազմակերպելու համար

[Անիմացիա]
Жми класс!!!

Սեքսի համար կարեւոր վիտամինները

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 22 » Երկու երեխայի հայր Անուշավանը Տավուշի մարզում բռնաբարել է 13-ամյա աղջկա
01:43
Երկու երեխայի հայր Անուշավանը Տավուշի մարզում բռնաբարել է 13-ամյա աղջկա
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Անուշավան Մաճկալյանի գործի դատավարությունը:

Ըստ դատավճռի՝ 24-ամյա Անուշավան Մաճկալյանը 2012 թվականի օգոստոսի 30-ին, ժամը 22-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Տավուշի մարզի գյուղերից մեկի հանդամասում, օգտվելով այդ գյուղի բնակչուհի, 14 տարին չբոլորած՝ 1999 թվականի ապրիլի 21-ին ծնված աղջկա անօգնական վիճակից, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: 

Անուշավան Մաճկալյանը մեղավոր է ճանաչվել անչափահասի բռնաբարության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 3-րդ մասով:

Անուշավան Մաճկալյանն ամուսնացած է, երկու մանկահասակ երեխայի հայր: Վերջին ամիսներին նա ընտանիքի հետ բնակվել է մարզի մեկ այլ գյուղում: 

Տուժող աղջկա ընտանիքի հետ շփվել է մոտ մեկուկես տարի: 

Ըստ աղջկա մոր՝ 2012 թվականի սկզբներին Անուշավանը հարցրել է, թե քանի տարեկան է իր փոքր աղջիկը: Ինքն ասել է՝ 12: Ինքը երեք աղջիկ ու մեկ տղա ունի, տուժող Է.-ն իր փոքր աղջիկն է: Անուշավանն ընկերություն է արել իր ավագ դստեր հետ:

Աղջկա մոր ցուցմունքի համաձայն՝ 2012 թվականի օգոստոսի 30-ին, ժամը 16-ի սահմաններում Անուշավանը գնացել է նրանց տուն, հետը տնական օղի է տարել: Միասին հաց են կերել: Անուշավանը խմել է 4-5 բաժակ օղի:

Ժամը 21-ն անց 30-ի սահմաններում Անուշավանի և ընտանիքի հոր ծխախոտը վերջացել է: Անուշավանը զանգել է ծանոթ տաքսու վարորդի, խնդրել է, որ նա գյուղի մոտով անցնելիս իր համար ծխախոտ բերի: 

Մոտ տասը րոպե անց Անուշավանը ցանկացել է գնալ ծխախոտը վերցնելու: Չի ուզեցել մենակ գնալ, հարցրել է, թե հյուրընկալ ընտանիքի անդամներից ո՞վ իրեն կընկերակցի: 

Ոչ ոք չի ցանկացել, և ընկերակից է դարձել ընտանիքի փոքր աղջիկը: 

Երեխայի հայրն ու մայրը դա, ըստ երևույթին, շատ հանգիստ են ընդունել, նրանք թույլ են տվել, որ 13 տարեկան աղջիկը ժամը 22-ի սահմաններում 4-5 բաժակ օղի խմած երիտասարդի հետ դուրս գա տնից, հանդամասերով գնա դեպի գյուղի մոտով անցնող ասֆալտապատ ճանապարհը, որպեսզի այդ կողմնակի երիտասարդը ինչ-որ տաքսու վարորդից ծխախոտ վերցնի:

Այնուամենայնիվ, այդ ընտանիքում գիտեին, որ իրենց տնից մինչև ասֆալտապատ ճանապարհ հասնելն ու վերադառնալը տևում է 30 րոպե: Երբ 40 րոպե անց աղջիկն ու հյուրը չեն վերադարձել, աղջկա ավագ քույրն անհանգստացել ու գնացել է նրանց հետևից:

Ըստ այս վկայի ցուցմունքի՝ երբ տնից մոտ 200 մետր հեռացել է, լսել է Անուշավանի ու քրոջ ձայները: Ենթադրել է, թե նրանք հետ են գալիս: Բայց ձայները կտրվել են: 

Քիչ անց լսվել է քրոջ բարձր ձայնը, որ ասել է՝ մի արա, պետք չի: 

Ավագ քույրը գնացել է ձայնի ուղղությամբ: Քանի որ արդեն մութ է եղել, նա հեռախոսով լուսավորել ու տեսել է, որ քույրը պառկած է, իսկ Անուշավանն էլ առանց տաբատի ու վարտիքի... 

Ավագ քույրը մի քանի անգամ ապտակել է Անուշավանին, մի անգամ էլ ապտակել է արտասվող քրոջը: 

Հետաքրքիրն այն է, որ Անուշավանը նորից գնացել է նրանց տուն: Ավագ քույրը ծնողներին ասել է, որ Անուշավանը բռնաբարել է Է.-ին: Մի քանի րոպե անց Անուշավանը հեռացել է նրանց տնից: 

Մայրն ու ավագ քույրը ստուգել են Է.-ի սպիտակեղենը, համոզվել, որ քիչ առաջվա հյուրը աղջկան բռնաբարել է: Ավագ քույրը զանգահարել է ոստիկանություն և հայտնել կատարվածի մասին: 

Այնուհետև նա ներկայացել է ոստիկանության բաժին ու տվել հաղորդում:

Աղջկա մոր ցուցմունքով՝ տուժող Է.-ն դպրոց չի գնում: Նա գրել-կարդալ չգիտի, չափավոր մտավոր հետամնացություն ունի: Բռնաբարությունից հետո նրա վիճակը վատացել է: 

Մայրը դատարանում ասել է, թե Անուշավանն ավելի քան մեկ տարի շփվել է իրենց ընտանիքի հետ, նրան հարազատի նման են ընդունել, իր մտքով չէր անցնի, որ նա այդպիսի արարք թույլ կտա հիվանդ երեխայի նկատմամբ:

Դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ՝ աղջկա կուսաթաղանթի ամբողջականությունը խախտված է, խախտումն էլ նոր է:

Անուշավան Մաճկալյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունք տալուց: Նախաքննության ընթացքում տված ցուցմունքով նա նկարագրել է, թե ինչպես է գնացել տուժող աղջկա տուն, ինչպես է այնտեղ հաց կերել ու ալկոհոլ օգտագործել, հետո երեխայի հետ դուրս է եկել ծխախոտ վերցնելու: 

Այստեղ արդեն Անուշավանի պատմությունը այլ երանգավորում է ստանում: 

Ըստ նրա՝ 13 տարեկան աղջիկն է նախաձեռնողը եղել, ոչ էլ դիմադրել է, այլ ասել է՝ լավ է... 

Ըստ Անուշավանի՝ աղջկա ավագ քույրը տեսել է իրենց, հարվածել իր ծոծրակին, հետո ապտակներ հասցրել, գոռգոռացել, մի քանի ապտակ էլ փոքր քրոջն է հասցրել: Ինքը գնացել է նրանց տուն, ասել, թե Է.-ի կամքին հակառակ ինքը ոչինչ չի արել, հետո գնացել է իր տուն, բայց գիշերը բերման է ենթարկվել ոստիկանություն...

Վերջին շրջանում հաճախացել են անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքերը: Դրանց մասին գրելը պետք է՝ ոչ միայն տեղեկատվություն տալու իմաստով, այլև այս երևույթի հաճախացման վերաբերյալ ահազանգելու համար: 

Անչափահասների նկատմամբ թույլ է ընտանիքների հսկողությունը: Նրանց նկատմամբ մեծացել է այլասերված չափահասների հետաքրքրությունը: Երեխաներին նման չափահասներին որպես զվարճանքի առարկա չտրամադրելու համար հարկավոր է ուշադիր լինել, հետևել, որ ուշ ժամին տանը լինեն, սեռական ճիշտ դաստիարակություն տալ, ամեն տեսակի մարդու սեփական հարկի տակ խմելու և հարբելու հնարավորություն չտալ, աչք չփակել երեխային սպառնացող վտանգների հանդեպ:

Անուշավան Մաճկալյանը արդեն մեկ անգամ դատվել էր: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նույն նախագահող դատավորի առաջ նա կանգնել էր 2012 թվականի հունվարի 25-ին: 

Անուշավանը պայմանագրային զինծառայող էր եղել, խախտել էր զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, ծեծի ենթարկել մի շարքային զինծառայողի: 

Անուշավանը դատարանում ընդունել էր մեղքը, միջնորդել, որ քննության արագացված կարգ կիրառվի: 

Ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր էր ճանաչել Անուշավանին ու դատապարտել 3 ամիս ժամկետով կարգապահական գումարտակում պահելու: 

Անուշավանը վերաքննիչ բողոք էր բերել: Նա խնդրել էր պատիժը պայմանականորեն չկիրառել, նշանակել փորձաշրջան: 

Որպես հիմնավորում՝ Անուշավանը մի քանի կետ էր նշել. «Երիտասարդ եմ, բնութագրվում եմ դրական, ընդունել եմ մեղքը և զղջացել կատարածի համար, նախկինում արատավորված չեմ, ծառայում եմ բանակում, խնամքիս ունեմ երկու մանկահասակ երեխա ու չաշխատող կին... Բացի այդ, Նոյեմբերյանի քաղաքապետարանի կողմից բնութագրվում եմ դրականորեն, և քաղաքապետարանը միջնորդել է իմ նկատմամբ նշանակել ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ... Ընտանիքիս միակ կերակրողն եմ, ուստի անազատության մեջ լինելու դեպքում ընտանիքս կհայտնվի ծանր վիճակում, քանի որ երկրորդ երեխաս ծնվել է մեկ ամիս առաջ՝ 2012 թվականի հունվարի 18-ին, և դատարանի կողմից թույլ տրված առերևույթ դատական սխալը նրանց համար առաջացրել է ծանր հետևանքներ»:

Ահա այս խնդրանքին վերաքննիչ քրեական դատարանն անսացել է, 2012 թվականի մարտի 20-ին բավարարել ամբաստանյալ Մաճկալյանի բողոքը, նրա նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն, նշանակել 1 տարի փորձաշրջան:

Այդ ժամանակից անցել է ընդամենը 5 ամիս: Ու Անուշավան Մաճկալյանը, գտնվելով փորձաշրջանի մեջ, 2012 թվականի օգոստոսի 31-ին կալանքի տակ է առնվել 13 տարեկան աղջկա բռնաբարության համար:

Նրան դրական բնութագրած ու նրա համար երաշխավորած քաղաքապետարանը իրադարձությունների այսպիսի զարգացման չէր սպասում, երևի: Ընդհանրապես, դրական բնութագիր տալը, դատարան միջնորդագրեր ներկայացնելը հիմա դարձել է բոլորին հասանելի, ձևական մի բան: Ոչ ոք չի մտածում, որ պատասխանատու է տված երաշխավորության կամ միջնորդագրի համար:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, Անուշավան Մաճկալյանին մեղավոր ճանաչելով անչափահաս աղջկա բռնաբարության համար, 2013 թվականի մայիսի 8-ի դատավճռով նրան վերջին հաշվով դատապարտել է 8 տարի 9 ամիս ազատազրկման:
1in.am
Просмотров: 662 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024