Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 21:41
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Կնճիռները հարթեցնող բոտոքս պատրաստուկը 10 տարեկան է

Ինչպես ճիշտ զարդեր ընտրել

Հայերը Լուսնի վրա խորոված են անում /վիդեո/

Կարմիր շրթներկը անբացատրելի ազդեցություն է գործում տղամարդկանց վրա

Աշխարհի ամենահայտնի պատանին հրաժեշտ տվեց դպրոցին

Հայաստանում կանցկացվի տոլմայի փառատոն. Տոլման ամբողջությամբ եւ միմիայն հայկական կերակրատեսակ է

Ջեքսոնի կոստյումները շուրջերկրյա ճամփորդության “կմեկնեն”

Լիլիթ Հովհաննիսյանը պատասխանում է մեղադրանքներին

Ավտոմեքենան դարձել է կենդանաբանական այգու բնակիչ

Եթե ուզում եք առողջ լինել, պարբերաբար խմեք. խորհուրդ կանանց

Ինչո՞ւ իր ծննդյան տարեդարձին Լանա Խաչատրյանը տղաների չի հրավիրել:)

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Գեղեցիկ և մարզված ազդրեր. վարժություններ

32 տարի անց կինը վերականգնել է քիթը, որը կտրել էր դաժան ամուսինը

Ինչո՞ւ է Հայաստանից հեռացել Արմինե Գրիգորյանը

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը մեղրամիսն անց է կացնում էժանագին հյուրանոցում

Պամելա Անդերսոնը աճուրդի է հանում իր կրծքերը

Հրավիրել է ամառանոց եւ ընկերոջ կնոջը բռնաբարել բաղնիքում

Հայաստանցիները տպավորիչ արդյունքներ են գրանցում պոռնոկայքեր այցելելով

Поиск

Главная » 2012 » Октябрь » 22 » Ես կույս եմ, իսկ եթե լուրջ...
17:14
Ես կույս եմ, իսկ եթե լուրջ...
Ես կույս եմ, իսկ եթե լուրջ...

«Մի անգամ իմ աշխատասենյակ հրմշտոցով մտան մի քանի հոգի ու պարզվեց, որ մայր ու տղա բերել էին իրենց հարսին ստուգման: Գիշերը տղան կապույտ թել էր գտել, վերցրած բերեցին ու այդ անգամ չկարողացա ասել, որ կար չի: Հո չէի ասելու ներքնաշորի թելն ա: Ստիպված եղա ասել ճշմարտությունը: Ու կռիվ, մի ծեծ ու ջարդ: Էդ հարսին էնքան ծեծեցին, որ ես ուղղակի ապշած էի: Բայց հիմնականում չեմ ասում, որ այո վերականգնվել է կուսությունը: Երբեմն իմ մեկ սուտը կարող է մարդկային ճակատագիր փրկել»,- slaq.am-ին պատմում է գինեկոլոգ, սեքսապաթոլոգ Արմեն Դավթյանը` միաժամանակ նկատում է. «Էդ տղաները, որ բերում են հիմնականում 99 տոկոսով ռաբիզ ու քյարթ են: Թող ինձ ներեն իրանք, բայց ես այդ տպավորությունն եմ ստացել»:


Իսկ հոգեբան Կարինե Արիստակեսյանի տպավորությունները խիստ ծայրահեղական են. աղջիկները խիստ ամոթխածից մինչև խիստ գռեհիկ են. «Մի անգամ 20 տարեկան աղջիկ էր եկել իմ մոտ, նա խաբված էր ու նորից էր ուզում սկսել կյանքը, բայց ուներ հոգեբանական խնդիր` հաղթահարելու այդ պրոցեսը: Ես նրան օգնեցի: Բայց դա հազվագյուտ է, մեկ-մեկ լինում են կանայք, ովքեր, ես չեմ վախենում ասել, «վուլգար են ու նաև անբորայական կերպարներ ես տեսա իրենց մեջ»,-մեզ հետ զրույցում պատմում է նա:


«Ոչ վուլգարություն ու ոչ էլ անբարայականություն»,-այսպես է բնորոշում դիջեյ Վակցինան այդ երևույթը, բայց պնդում է` ստելն անթույլատրելի է: Ըստ նրա` առավել վատ այլ երևույթ կա. «Ավելի վատ է, երբ մարդը որոշում է մինչև ամուսնությունը կույս մնալ, բայց սեռական հարաբերություն է ունենում ուրիշ մեթոդներով, դա առավել անթույլատրելի է»,-ասում է նա: Ի դեպ, եթե նման խնդրի առաջ կանգնի Վակցինան, ապա չի վերականգնի իր կուսությունը, այլ պնդում է, որ անկեղծ կլինի իր զուգընկերոջ հետ:

Արդեն անկեղծության հարցում, բարեբախատաբար, համեստություն է անում ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնի վերարտադրողականության բաժնի ղեկավար, ԵՊԲՀ մանկաբարձության գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ Գեորգի Պողոսյանը: Նա իր հարցազրույցներից մեկում ասաց, որ եթե իր բերանը բացի, Երևանի կեսը մյուս կեսի հետ կկռվի: Այսօր սակայն մեզ հետ զրույցում թվերը փոքր-ինչ փոփոխվեցին. «1/3-ը իրար հետ կկռվեն»,- ասաց նա` խորհուրդ տալով իր այս ասածներին վերաբերվել հումորով: Այդուամենայնիվ նա բացում է փակագծերը. «Խոսքս վերաբերում է ընտանքիների, ամուսինների և կանանց հարաբերությունների մասին»,-ասաց նա: Հարաբերությունները գուցե փոխվել են, բայց ինչպես սեքսպաթոլոգներն են պնդում` մենթալիտետը չի փոխվել. «Եթե մարդը նույնիսկ չգիտի անցանկալի հղիությունից պաշտպանվելու տարբերակը, և սեռական ակտից հետո թռվռում է անկողնու վրա, որպեսզի չհղիանա, ուրեմն պարզ է, որ կուսաթաղանթի վերականգնումը բավականին բարդ երևույթ կհամարվի»,-ասում է սեքսապաթոլոգը:

Երգչուհի Juice-ը կարծում է, որ եթե տղան ու աղջիկը որոշել են ամուսնանալ, ուրեմն պետք է անկեղծ լինեն իրենց հետ:Նա պնդում է, որ երբեք չի գնա այդ քայլին, կարծում է, որ հարաբերությունները չպետք է կառուցվի ստի վրա:«Ես կույս եմ , եթե խոսենք լուրջ, ես կարծում եմ, որ եթե տղամարդը, ում համար կարևոր եմ ոչ թե ես այլ կուսաթաղանթս, չի լինի իմ կողքին»,-ասաց նա:

Ինչ է ստացվում, որ «մեծն» կուսաթաղանթի թեման բավականին ակտուա՞լ է, որ այն այնքան կարևոր քննարկումների պատճառ է դարձել` կարծես տարածաշրջանի համար ստրատեգիական նշանակություն ունի՞: Սա հավանաբար այն դեպքն է, երբ գայլի գլխին ավետարան են կարդում, ասում է ոչխարը սարն անցավ: Մինչ տարբեր տեղերում բուռն քննարկումներ են տեղի ունենում, ինչ-որ սենյակում մի կին դառնում է «համեստ, ամոթխած ու հայ աղջիկ»:

Slaq.am
Просмотров: 711 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024