Հետաքրքիր Փաստեր Четверг, 09.05.2024, 19:35
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

NBA-ի մարզիկը տան խոհանոցում բանկոմատ է տեղադրել

Ամերիկացի սեքսի մարզիչը 240 դոլարով կնստի սենյակի անկյունում և ճիշտ ցուցումներ կտա

Ավստրալուհին լողալով կանցնի Կուբայից Ֆլորիդա 50 ժամում

Կաթն ու գարեջուրը դանդաղեցնում են ծերացումը

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Ինչպես է ծնվում երեխան. բացառիկ նկարահանում (վիդեո)

Բեյոնսեն, Քիմ Քարդաշյանը, Մրայա Քերին, Ջեյ Զին, Քանյա Ուեսթը եւ մյուսները` “BET Awards 2012”-ին

Հայաստանում կանցկացվի տոլմայի փառատոն. Տոլման ամբողջությամբ եւ միմիայն հայկական կերակրատեսակ է

[Անիմացիա]
Սեղմիր Класс

«Կանոնավոր» երազեք

Չինաստանում 6.2 կգ-անոց երեխա է ծնվել

Ջրամբարում խեղդված 15-ամյա տղայի հայրը փորձել է ինքնասպան լինել

Կորոլյովան իր մերկ լուսանկարներով գերազանցել է ինքն իրեն /ֆոտո/

[Անիմացիա]
Жми КЛАСС

Հայերը Լուսնի վրա խորոված են անում /վիդեո/

Հայ դեռահասները սեռական “ուսուցումը” սկսում են մարմնավաճառների մոտ

Ի՞նչ անել անկողնում չհոգնելու համար

Մեսին հանգստանում է Մայամիում

Իրինա Շեյքն ու Ռոնալդուն ամուսնանում են

Երեխան արգանդում ողջ է մնացել` մոր մահանալուց հետո

Поиск

Главная » 2013 » Апрель » 15 » Եթե Apple-ը արտադրեր օծանելիք, պահպանակ ու հեծանիվ…
20:18
Եթե Apple-ը արտադրեր օծանելիք, պահպանակ ու հեծանիվ…

Apple կազմակերպության բոլոր արտադրանքները մեծ ժողովրդականություն են վայելում՝ անկախ դրանց ֆունկցիաներից, գնից ու մրցունակությունից: Եկեք պատկերացնենք, ինչ կլիներ, եթե Apple-ը արտադրեր ոչ միայն հեռախոսներ ու պլանշետներ, այլ նաև օծանելիք, պահպանակներ, հեծանիվներ ու մի շարք այլ ապրանքներ:

iWater – այՋուր

Մաքուր: Պարզ: Թաց: Հիանալիորեն գերագնահատված: Եթե Apple-ը արտադրեր ջուր, այն կլիներ մոտավորապես այսպիսին ու կարժենար, երևի, մոտ $30:

iwater

Շատ այՖանատներ հաճույքով կսկսեն իրենց օրը մեկ բաժակ այՋրով, որը կարելի է խմել ոչ միայն շշից, այլ նաև այսպիսի այԲաժակներից, որոնք նորաոճ ու գեղեցիկ են և ցույց են տալիս ջրի ջերմաստիճանը:

icups

iPoo Toilet – այԶուգարան

Apple-ի այՋուրը խմելուց հետո կարելի է գնալ հատուկ այԶուգարան: Այն ունի նույն ֆունկցիաները, ինչպես և բոլոր այլ զուգարանները, ու արժե միայն 2 անգամ ավելի թանկ: Բայց այդ գինը հեչ բան է բոլոր նրանց համար, ովքեր գիտեն ինչ է ոճն ու ճաշակը:

ipoo

iceBox – այՍառնարան

Ցանկության դեպքում կարելի է նաև ինչ-որ բան ուտել՝ Apple-ի հատուկ այՍառնարանից, և պատրաստվել օրվա մարտահրավերներին:

iceBox

iSmell – այՀոտ

Տանից դուրս գալուց առաջ պետք է անպայման օգտագործել Apple-ի նոր այՕծանելիքը (այՀոտը)՝ որն ունի յուրահատուկ և ճանաչելի բուրմունք:

ismell

iSight – այԱկնոց

Ապա կարելի է հագնվել, դնել հատուկ այԱկնոցը, որը թույլ կտա տեսնել աշխարհը ավելի գեղեցիկ գույներով ու 1080 պիքսել Full HD կետայնությամբ:

iSight

iCondom – այՊահպանակ

Եթե ժամադրության եք գնում, չմոռանաք վերցնել այՊահպանակներ:

icondom

Դրանք ստեղծված են հաջողակ մարդկանց համար, արժեն ընդամենը մի քանի անգամ ավելի թանկ, քան այլ պահպանակները (ընդամենը $50), և հնարավորություն են տալիս նաև երաժշտություն լսել:

iCondom-4

iRock -այՔար

Ձեր սիրելիին կարող եք նվիրել Apple-ի այս այՔարը, որնը առանձնապես ոչ մի կիրառություն չունի, բայց բոլոր այՖանատների մոտ դրական էմոցիաներ է առաջացում միայն իր գոյության փաստի շնորհիվ:

irock

ԱյՔարի համար կարելի է նաև գնել հատուկ աքսեսուարներ՝ շապիկ, դոք ու մաքրելու հեղուկ:

iRock Accessories

iRock Pro – այՔար Պրո

Apple-ի այՔարի նորացված տարբերակը կոչվում է այՔար Պրո: Այն 33% ավելի բարակ է և ունի հատուկ հակամամուռային տեխնոլոգիա: Ի դեպ, այն կարելի է դնել թղթերի վրա, որպեսզի քամին չտանի դրանք:

iRock Pro

iBangle – այԱպարանջան

Քանի որ այՔարը շատ թանկարժեք իր է, ավելի լավ է այն թողնել սեփական օգտագործման համար, իսկ ընկերներին կամ սիրելիներին նվիրել այսպիսի այԱպարանջան, որը ունի փոփոխական չափսեր ու կհամապատասխանի նույնիսկ շատ հաստ կամ շատ բարակ ձեռքերին:

ibangle

iRing – այՄատանի

Apple-ի այՄատանին նույնպես շատ լավ նվեր կարող է լինել՝ գեղեցիկ և օգտակար:

iring

iMacarov – այՄակարով

Պաշտպանեք Ձեր այՖոնը և բոլոր այլ այԱպրանքները նոր այՄակարով ատրճանակի օգնությամբ: Այն շատ գեղեցիկ է և նորաոճ:

imacarov

iCycle – այՀեծանիվ

Ժամադրության կարող եք գնալ այՀեծանիվով, որը կօգնի տպավորել ոչ միայն Ձեր սիրելիին, այլ նաև բոլոր պատահական անցորդներին:

icycle

iCar – այՄեքենա

Եթե ունեք մի քանի ավելորդ միլլիոն, կարող եք այՀեծանիվի փոխարեն գնել այՄեքենա, որը հավանաբար կլինի այսպիսին.

icar

Կամ էլ այսպիսին.

icar-2

iPets – այԿենդանիներ

Եվ վերջապես, բոլոր այՖանատները կարող են պահել այԿենդանիներ, որոնք զվարճալի են, սիրում են Ձեզ ու, ամենակարևորը, մազ չեն թողնում:

iPets

Apple-ը, իհարկե, չի արտադրել վերը նշված ապրանքներից ոչ մեկը… ԴԵՌ չի արտադրել: Առայժմ դրանք միայն կոնցեպտներ են: Սակայն մենք համոզված ենք, որ եթե Apple-ը արտադրի դրանցից ինչ-որ մեկը, ողջ աշխարհի այՖանատները պատրաստակամորեն կգնեն այն, ինչպես այս կոմիքսում.

JimBentonComic-AppleBlender

Tagged
leaders.am
Просмотров: 513 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024