Հետաքրքիր Փաստեր Четверг, 25.04.2024, 11:32
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ամենաառողջ սննդացանկն` ըստ սննդաբանների

Երեւանյան լճի մարմնավաճառուհիների միջեւ դանակահարություն է տեղի ունեցել

Միասեռականների ակցիա Մոսկվայում. ձերբակալվել է երկրի «գլխավոր երկնագույնը»

Բժիշկները նախազգուշացնում են. քաղցրը` սեքսից առաջ վտանգավոր է

Նռան հյութը կտրուկ ուժեղացնում է սեռական ցանկությունը. շոտլանդացիների բացահայտումը

Արժե՞ արդյոք խոսել սեքսից հետո

Իսպանական Պամպլոնա քաղաքում մեկնարկել է Սան-Ֆերմին փառատոնը /ֆոտո/

Մոլորակի ամենագեղեցիկ կինը ըստ People ամսագրի հարցումների

Ուսուցիչն արտասովոր լուծում է գտել երեխաների առաջադիմությունը բարձրացնելու համար

Հայտնի ո՞ր մոդելները չեն ծերանում

Հնդիկ կնոջը 60 տարով վտարել են գյուղից` հավաքարարի աշխատանք կատարելու համար

Կորոլյովան իր մերկ լուսանկարներով գերազանցել է ինքն իրեն /ֆոտո/

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Հայտնի մարզիչը մերկապարուհու զոհն է դարձել

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Տղամարդը ծեծել է իր տղային նեղացրած երեխային (վիդեո)

Ամերիկուհուն չեն ցանկացել թողնել ինքնաթիռ նստել կիսամերկ կրծքերի պատճառով

«Ֆեմենն» ընդդեմ «Եվրո-2012»-ի (լուսանկարներ)

Երկնագույն լողազգեստ նախընտրող աստղերը /ֆոտո/

Ուղեվարձը թանկացավ, իսկ ծառայության որակը վատանում է

Поиск

Главная » 2013 » Апрель » 17 » Գառնիկը «սիգարետի» փող է ուզել 82-ամյա մորից և մերժվելով՝ ծեծելով սպանել է նրան
12:50
Գառնիկը «սիգարետի» փող է ուզել 82-ամյա մորից և մերժվելով՝ ծեծելով սպանել է նրան
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ ավարտվել է Գառնիկ Վարդանյանի գործի դատավարությունը:

Դատարանը հաստատված է գնահատել, որ 51-ամյա Գառնիկ Վարդանյանը դիտավորությամբ իր 82 տարեկան մոր՝ Լուսիկի առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ անզգուշությամբ առաջացնելով նրա մահը:

Ըստ մեղադրանքի՝ 2012 թվականի հունվարի 18-ին, ժամը 17-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասում գտնվող իր բնակարանի ննջասենյակում Գառնիկը մոր հետ վիճաբանել է «նրա կենսաթոշակի գումարներն ընտանիքի կարիքների համար չծախսելու պատճառով»: 

Վիճաբանության ընթացքում որդին հարվածներ է հասցրել ծեր մոր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ձախ բազկի, աջ սրունքի, գլխի ենթամաշկային փափուկ հյուսվածքների արյունազեղումներ, գլխուղեղի սալջարդ և գլխուղեղի այտուց: 

Ստացած ծանր վնասվածքների հետևանքով Լուսիկ Վարդանյանը 2012 թվականի փետրվարի 8-ին մահացել է:

Դատարանում Գառնիկ Ալմարտունի Վարդանյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե 2012 թվականի հունվարի 18-ին, ժամը 17-18-ի սահմաններում մոր ննջարանից տնքոցի ձայն է լսել: Ներս է մտել ու տեսել, որ մայրը մահճակալի եզրից բռնել ու կռացել է: Նա ասել է, թե սենյակում վայր է ընկել: Ինքը մորը չի հարվածել, չի հրել, մայրը հիվանդ կին էր, ճնշում ուներ, ինչպե՞ս կարող էր ինքը նրան հրել: 

Ամբաստանյալը հնարավոր է համարել, որ մոր մարմնի կապտուկներն ու վնասվածքներն առաջացած լինեին աստիճանների վրա ընկնելու հետևանքով:

Գառնիկ Վարդանյանը հայտնել է, թե քույրերը գալիս էին, մորից թոշակը վերցնում: Ըստ նրա՝ քույրերը մորը տարել էին ոչ թե խնամելու, այլ իր տունը խլելու նպատակով: Մայրը կուտակած գումար ուներ, նրանք այդ գումարն էին ուզում վերցնել:

Նախաքննության ընթացքում ևս Գառնիկ Վարդանյանը պնդել է, որ մորը չի ծեծել: Դեպքի օրը մայրն ընկել էր ննջարանում, տնքացել: Տնքոց լսելով՝ ինքը գնացել է ննջարան, օգնել, որ մայրը պառկի մահճակալին: Չի նկատել՝ նրա դեմքին ու գլխին վնասվածքներ եղե՞լ են, թե՞ ոչ: 

Մոտ տասը րոպե անց մայրը մտել է ճաշասենյակ ու կշտամբել իրեն. «Ինչո՞ւ պիտի իմ թոշակով փայտ գնեմ, ինչո՞ւ պիտի ես քեզ պահեմ, գնա աշխատիր»: Ինքն էլ պատասխանել է. «Օրերը տաքանան, գնալու եմ բանվորություն անեմ, համբերի երկու ամիս»:

Հետո ինքը 82 տարեկան մորից 200 դրամ է խնդրել՝ ծխախոտի փող, մայրն էլ մերժել է ու գնացել իր սենյակ՝ իրեն-իրեն բարկանալով:

Ինքը մտել է մոր սենյակ ու խնդրել, որ նա չբարկանա: Հետո վեճը չշարունակելու համար շրջվել է, որ դուրս գա: Քանի որ մայրը շատ մոտ է կանգնած եղել, ինքը անզգուշաբար ձախ ձեռքով հրել է մորը, վերջինս ձախ կողքի վրա ընկել է սենյակի հատակին շարած շուրջ 10 հատ մետաղյա կաթսաների վրա: 

Ինքը դիտավորյալ չի հրել մորը: Բարձրացրել է նրան, բայց չի նկատել՝ նրա վրա վնասվածքներ կա՞ն, թե՞ ոչ:

Դրանից հետո մայրն իրեն վատ է զգացել, ասել է, թե ճնշումը բարձր է:

Հունվարի 21-ին իրենց տուն է եկել իր դուստրը, տեսել է, որ տատն իրեն լավ չի զգում: 

Հունվարի 23-ին եկել են իր երկու քույրերը՝ Լաուրան ու Լարիսան: Իրենց հարաբերությունները լավ չեն: Նրանք մորը հարցրել են, թե ինչու է վատ զգում: Մայրը պատասխանել է, թե ընկել է տան մուտքի մոտ, իր սենյակում: 

Քույրերն առաջարկել են, որ մորը տանեն հիվանդանոց: Մայրը չի ցանկացել: Նա ցանկություն է հայտնել, որ գնա աղջկա՝ Լարիսայի տուն՝ որոշ ժամանակ մնալու:

Մայրը հինգերորդ հարկից իր ոտքով իջել է, քրոջ հետ մեքենայով գնացել Այրում:

2012 թվականի փետրվարի 1-ին իր տուն են եկել ոստիկանները, իրեն բերման ենթարկել բաժին՝ ասելով, թե մայրը հիվանդանոցում է՝ ծանր վնասվածքներով, իսկ քույրերը հայտնել են, թե ինքն է մորը ծեծել:

Փետրվարի 3-ին մորը անգիտակից տեղափոխել են իր տուն: 5 օր ինքն է մենակ խնամել մորը: 

Փետրվարի 8-ին մայրը մահացել է: Ինքը մորը չի ծեծել, մարմնական վնասվածքներ չի պատճառել:

Տուժողի իրավահաջորդը Լուսիկ մայրիկի դուստրն էր, Գառնիկի քույրը՝ Լաուրա Բաբայանը: Նա հայտնել է, թե 2012 թվականի հունվարի 20-ին եղբոր դուստրը զանգահարել է իրեն, ասել, որ տատիկը հիվանդ է, իրենց օգնության կարիքն ունի: Հունվարի 23-ին քրոջ հետ գնացել է մորը այցելության: 

Մայրը խոհանոցում նստած է եղել՝ թույլ, դեմքն ամբողջովին կապտուկներով պատված: Նա ասել է, թե վայր է ընկել: 

Հետագայում ինքը հասկացել է, որ մայրը վախեցել է Գառնիկից ու ճիշտը չի ասել: Մայրը ցանկացել է Լարիսայի տուն գնալ: Քույրը համաձայնել է ու մորը տարել Այրում:

Մայրը Լարիսային պատմել է, որ Գառնիկն է իրեն ծեծել վիճաբանության ժամանակ: Նա ասել է. «Դու թոշակ ես ստանում, իմ ծնողն ես, պետք է ինձ պահես, ես չեմ աշխատում»: Մայրն ասել է, թե փող չունի, թոշակը կստանա, կտա: 

Գառնիկն աթոռով խփել է մոր գլխին, հետո ոտքերով ու ձեռքերով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին: Մոր վիճակը գնալով վատացել է, բայց նա վախեցել է որևէ մեկին պատմել ճշմարտությունը:

Փետրվարի 1-ին մորը տարել են Ալավերդու հիվանդանոց: Երկու օր անց հիվանդանոցում ասել են, թե մոր վիճակը ծանր է, պետք է տեղափոխել Երևան: 

Ինքն առաջարկել է մորը տեղափոխել տուն ու խնամել տանը: Հիվանդանոցում չեն առարկել ու մորը դուրս են գրել: 

Իրենք մորը տեղափոխել են... Գառնիկի տուն և... փետրվարի 8-ին... իմացել են, որ մայրը մահացել է:

Լուսիկ մայրիկի մյուս դուստրը՝ Լարիսան, ում տանը 8 օր մնացել է մայրը մինչև հիվանդանոց տեղափոխվելը, հայտնել է, որ մոր գլխին այտուցված վնասվածք է եղել, իսկ ականջների հետևում՝ կապտուկներ: Մայրը պատմել է, որ Գառնիկն է ծեծել ու աթոռով էլ հարվածել է գլխին: 

Հունվարի 31-ին մայրը չի արթնացել, փետրվարի 1-ին նրան տեղափոխել են հիվանդանոց: Այնտեղ ասել են, թե հիվանդը չի բուժվում, պետք է տեղափոխել Երևան: Բայց իրենք ֆինանսական միջոցներ չեն ունեցել ու մորը տարել են... Գառնիկի տուն: Փետրվարի 8-ին եղբոր որդին զանգել ու ասել է, որ իրենց մայրը մահացել է:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Լուսիկ Վարդանյանի մահվան անմիջական պատճառը գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների խանգարումն է, որը պայմանավորված է գանգուղեղային փակ, բութ, տրավմատիկ վնասվածքներով:

Ըստ մասնագետների՝ Լուսիկ մայրիկի գլխի վնասվածքները կարող էին առաջանալ բութ, կոշտ առարկաներով հասցված ուղղակի հարվածներից: Դրանք չէին կարող առաջանալ սեփական մարմնի բարձրությունից վայր ընկնելու հետևանքով:

Իսկ «բութ, կոշտ» առարկաների թվում են նաև մարդկային բռունցքներն ու ոտքերը, թեկուզ դրանք լինեն... որդիական:

Ըստ երևույթին՝ Լուսիկ Վարդանյանի աղջիկներն էլ բոլորովին հնարավորություն չեն ունեցել մահամերձ մորը խնամելու, որ փետրվարի 1-ին հաղորդում են տվել ոստիկանությունում իրենց եղբայր Գառնիկի կողմից մորը ծեծելու, մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ, իսկ փետրվարի 3-ին, հիվանդ մորը Երևան տեղափոխելու գումար չունենալու պատճառով, նրան հիվանդանոցից դուրս են գրել ու տարել հենց... Գառնիկի մոտ, ու մեկ էլ փետրվարի 8-ին հեռախոսով են տեղեկացել, որ իրենց մայրը մահացել է:

Թե ինչքան պատիժ կկրի Գառնիկ Վարդանյանը կատարածի համար, միգուցե այնքան էլ էական չէ: Դատավճռում հիշատակված է, որ նա հինգ օր մենակ խնամել է մահացող մորը: 

Որպես մեղքի քավությո՞ւն է խնամել, զղջացե՞լ է, թեկուզ՝ անբառ, բայց ներում հայցե՞լ է մորից, երբ բռնել է մայրական հեռացող ձեռքը: Մայրական սիրտը նրան, երևի, ներել է: Բայց մարդը, թող որ ոչ բարձրաձայն, գոնե իր հոգում էլ պիտի կարողանա ինքն իրեն ներել, որպեսզի կյանքը շարունակի... որպես մարդ...

Ընդհանուր իրավասության դատարանը հաշվի է առել, որ Գառնիկ Վարդանյանը բնութագրվում է դրական, վատառողջ է՝ երրորդ խմբի հաշմանդամ, նրա խնամքին է նույնպես վատառողջ՝ երրորդ խմբի հաշմանդամ կինը:

Ամբաստանյալ Վարդանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մաս 14-րդ կետով՝ դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու համար, որոնց հետևանքով տուժողը, այսինքն՝ իր հարազատ մայրը մահացել է: 

Գառնիկ Վարդանյանը դատապարտվել է 7 տարի ազատազրկման: Խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճիռն ուժի մեջ կմտնի: Պատժի սկիզբը կհաշվվի փաստացի նրան կալանքի տակ առնելու օրվանից:

1in.am
Просмотров: 660 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024