Հետաքրքիր Փաստեր Չորեքշաբթի, 24.04.2024, 03:23
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Կորոլյովան ու Տարզանը հիմա էլ դատական գործ են բացել.4 մլն ռուբլի են ուզում /լուսանկար/

Ծխող կանանց թիվն աճել է

Գիտնականները կանանց կրծքի մեծացման կապակցությամբ անհանգստություն են հայտնում

[Անիմացիա]
Սեղմիր Класс

ԻՐԱԿԱՆ ԿԱԴՐԵՐ. Հանցագործները գնդակահարում են ...(ՎԻԴԵՈ)

Կանայք սեքսում առավել ռիսկային են

Անթալիայում ոստիկանությունն ընդհատել է հայազգի երաժշտի համերգը

Չինացինեը չհալչող պաղպաղակ են ստեղծել (տեսանյութ)

Շիկահերների դարաշրջանն անցել է

Ադրբեջանցի երկու զինվոր պայթել է ականի վրա

Հաճելին` օգտակարի հետ

Աներոջ տանը նռնակ նետածը պատերազմի մասնակից էր (ֆոտո)

Մարդիկ այլեւս չեն ցանկանում ամուսնանալ

Կանայք ավելի՞ լավ են գրում սեքսի մասին

Ո՞ր ազգություններն են ամենից շատ նախընտրում նուդիստական լողափերը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

32 տարի անց կինը վերականգնել է քիթը, որը կտրել էր դաժան ամուսինը

«Մարզված» շրթունքներ. շրթներկը չի ծածկում անխնամ վիճակը

Поиск

Главная » 2013 » Հունիս » 12 » Գավառի խանութներից մեկում «նիսյա» ծխախոտի համար դանակի հարվածներով սպանություն է տեղի ունեցել
08:47
Գավառի խանութներից մեկում «նիսյա» ծխախոտի համար դանակի հարվածներով սպանություն է տեղի ունեցել

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Արման Հովսեփյանի և Շահեն Չանդոյանի գործով բերված բողոքների քննությունը:

Գործը քննել ու դատավճիռը կայացրել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Աղվան Պետրոսյանի նախագահությամբ:

Գործի քննությամբ հաստատված է գնահատվել, որ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ Վիգեն Սահակյանը և նրա մորաքրոջ որդի, Գավառ քաղաքի բնակիչ Շահեն Չանդոյանը 2012 թվականի ապրիլին ցանկացել են մեկնել ՌԴ՝ արտագնա աշխատանքի: 

Ապրիլի 16-ին Շահենը մեկնել է Գանձակ գյուղ, Վիգենի ու նրա հետ Ռուսաստան մեկնող ընկերների մասնակցությամբ մատաղ են արել, խնջույք կազմակերպել Գանձակ գյուղից դուրս՝ դաշտում:

Մատաղի արարողությունը, ինչպես լինում է շատ հաճախ, վերածվել է կուշտուկուռ ուտել-խմելու:

Խնջույքի ժամանակ օղի են խմել, վերջում Շահենը խմածության պատճառով չի կարողացել ինքը վարել իր «Գազ-3110» ավտոմեքենան, խնդրել է, որ Վիգենը այն վարի ու նույն օրը, ժամը 23-ին իրեն տուն տանի՝ Գավառ:

Շահենը ցանկացել է տուն գնալուց առաջ ծխախոտ ու «բան-ման» առնել, իսկ Գավառի խանութներից այդ ժամին աշխատել է «Միշայի խանութը»: 

Մեքենան կանգնեցրել են այդ խանութի մոտ: Շահենը իջել ու մտել է խանութ: Վիգենը սպասել է մեքենայում:

Խանութում աշխատում էր տիրոջ՝ Միշա Հովսեփյանի որդին՝ Արմանը: 

Ըստ դատական ակտի՝ Շահեն Չանդոյանը կոպիտ ու արհամարհական տոնով հարցրել է, թե որտեղ է Միշան, քանի որ ինքը «նիսյայով» է ապրանք վերցնելու: 

Արմանը պատասխանել է, թե հայրը տանը չէ, իսկ ինքը հաճախորդին չի ճանաչում, դրա համար էլ պարտքով ապրանք չի վաճառի: 

Շահենը ներկայացել է, թե ինքը ում տղան է, մինչև անգամ՝ որ Թոռսոյենց Միշոյի ընկերն է, և որ խանութի տեր Միշան իրեն ճանաչում է, նախկինում նրանից պարտքով ապրանք վերցրել ու գումարը պարտաճանաչ վճարել է: 

Շահենն առաջարկել է, որ Արմանը զանգի հորն ու ճշտի, թե ով է Շահեն Չանդոյանը, Միշան հաստատ չի մերժի:

Արմանը զանգահարել է, սակայն հայրը չի պատասխանել: Արմանը, այնուամենայնիվ, Շահենին հարցրել է, թե ինչ է ուզում ու տվել է երկու տուփ «Դավիդով» ծխախոտ: Ապա ցանկացել է բացել պարտքացուցակը և գրանցել Շահենի անունը: 

Սակայն Շահենն անսպասելիորեն քաշել է նրա հագուստից, չի թողել, որ Արմանը գրի: Երևի Շահենի համար սազական չէր, որ իր անունը հայտնվեր պարտքացուցակում:

Շահենն ու Արմանը սկսել են խոսել բարձր ձայնով: Նրանց ձայները լսել ու խանութ է մտել Վիգենը: Նա գոռալով հարցրել է Արմանին, թե ինչ է եղել: 

Արմանը բացատրել է, որ Շահենը պարտքով ապրանք է ուզել, ինքը տվել է, բայց նա չի թողնում, որ անունը գրի պարտքացուցակում, քաշքշում է իր շորերից: 

Վիգենը գոռալով ասել է, թե Շահենը լավ է անում, նա ինչ պահանջի, Արմանը պիտի տա, անգամ՝ եթե հ..... ուզի: 

Վիճաբանությունը թեժացել է: Վիգենն ու Շահենը քաշքշել են Արմանին: 

Այդ պահին խանութ է մտել թաղամասի պատանի բնակիչ Մուշեղը: Արմանը պահանջել է, որ նա դուրս գա խանութից՝ հուսալով, որ տղան օգնություն կկանչի: 

Երբ Մուշեղը դուրս է եկել, Արմանը Վիգենին ու Շահենին զգաստացնելու համար ասել է, թե տղան ոստիկանների հետ կապված է, նրանց տեղյակ կպահի, այնպես որ ավելի լավ է հետաձգեն իրենց խոսակցությունը, հետո կհանդիպեն ու կպարզաբանեն: 

Սակայն Վիգեն Սահակյանը հայհոյել է Արմանին, հրել է խանութի սառնարանի մոտ, ձեռքերով, ոտքերով, «Պեպսիի» շշով հարվածներ է հասցրել նրան: 

Շահենը սկզբում փորձել է հաշտեցնել, բայց լսելով, որ ծեծվող Արմանը հայհոյում է մորաքրոջ որդուն, ինքն էլ է սկսել նրան հարվածեր հասցնել:

Խանութից դուրս եկած Մուշեղը այդ պահին կանգնեցրել է մոտակայքով անցնող Վարդանին, ասել, թե խանութի աշխատողին ծեծում են, պետք է նրան օգնել: 

Վարդանը մտել է խանութ, փորձել է կանխել Արմանի ծեծը, բայց հաղթանդամ Վիգենն ու Շահենը նրան չեն լսել: Վարդանը մինչև անգամ վկայակոչել է իր ճերմակ մազերը, հորդորել է հանգստանալ, բայց ապարդյուն: Վարդանը, վախենալով, դուրս է եկել խանութից: Մուշեղին պատվիրել է, որ նա կանչի Արմանի հորը՝ Միշային:

Մուշեղը վազել է Հովսեփյանների տուն: Միշան տանը չէր, այդ գիշեր նա քարհանքում պահակության հերթափոխի էր: Արմանի մայրը անհանգստացած շտապել է խանութ: Ներս մտնելով՝ տեսել է, որ իր տղային ծեծում ու հայհոյում են: Գոռացել է, լաց եղել, խնդրել է դադարեցնել: Վիգենը դուրս է եկել խանութից, բայց Շահենը չի հանդարտվել ու շարունակել է հայհոյել և հարվածել:

Արմանի մայրը փորձել է ձեռքերով հետ քաշել Շահենին, չի կարողացել: Դուրս է եկել, որ օգնություն կանչի:

Մոր նկատմամբ դրսևորված վերաբերմունքի, հայհոյանքի պատճառով, այլևս ելք չգտնելով ստեղծված իրավիճակից՝ Արմանը, ըստ դատական ակտի՝ ոտքի է կանգնել, գնացել ցուցափեղկի մոտ, վերցրել այնտեղ դրված դանակը, վազել դեպի խանութի դուռը, որ դուրս գա: 

Շահենը բռնել է նրան: Ըստ դատավճռի՝ «Արման Հովսեփյանը Շահեն Չանդոյանի հանցավոր ոտնձգությունից իր կյանքն ու առողջությունը պաշտպանելով, դանակով հարվածել է Շահենի որովայնին, պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Վիգեն Սահակյանի և Շահեն Չանդոյանի կողմից անհարկի գործադրած բռնության, ծանր վիրավորանքի, դրսևորած հակաիրավական և հակաբարոյական գործողությունների կապակցությամբ, անսպասելիության իրավիճակի հետ կապված շփոթվածության, հոգեկան լարվածության կուտակման, սթրեսի և առաջ եկած երկարատև հոգեճնշող իրավիճակի հետևանքով Արման Հովսեփյանը գտնվել է այնպիսի իրավիճակում, որն էապես ազդել է նրա գիտակցության ու վարքի վրա՝ առաջացնելով հանկարծակի ծագած հոգեկան խիստ հուզմունքի իրավիճակ»: 

Արմանը վազելով դուրս է եկել խանութից, մոտեցել Վիգեն Սահակյանին, ձեռքի դանակով 5 մահացու հարված է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին ու զրկել կյանքից:

Դեպքից հետո Արմանը գնացել է կնոջ հայրական տուն, պատմել, թե ինչ է արել: Ոստիկանություն են զանգել, և ժամանած ոստիկաններն Արմանին տարել են ոստիկանության Գավառի բաժին:

Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Դեպքից երկու ամիս առաջ նշանված Վիգեն Սահակյանի կյանքը փրկել չի հաջողվել:

Կատարած արարքի համար Արման Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով, իսկ Շահեն Չանդոյանին՝ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով: 

Ընդհանուր իրավասության դատարանը 30-ամյա Արման Հովսեփյանին դատապարտել է վերջին հաշվով 3 տարի ազատազրկման և 500 հազար դրամ տուգանքի, իսկ 28-ամյա Շահեն Չանդոյանին՝ 2 տարի ազատազրկման:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել պաշտպանական ու մեղադրանքի կողմերը: Առաջինները պատժի մեղմացում են ակնկալում, իսկ մեղադրողը՝ պատիժների խստացում՝ երկու ամբաստանյալին էլ՝ 4-ական տարի ազատազրկում:


Լուսանկարում պատկերված անձինք նյութի հետ առնչություն չունեն
1in.am
Просмотров: 621 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024