Հետաքրքիր Փաստեր Երկուշաբթի, 13.05.2024, 02:46
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

«ԱրմենՏել»-ի բաժանորդները, գտնվելով ռոումինգում ցանկացած երկրում, կարող են ստանալ անվճար զանգեր

Ինչպես իմանալ, որ դավաճում է. 5 նախանշաններ

Ի՞նչն է ստիպում կանանց դիմահարդարման միջոցներ գնել. հետազոտություն

Կարմիր շրթներկը անբացատրելի ազդեցություն է գործում տղամարդկանց վրա

Բժիշկները նախազգուշացնում են. քաղցրը` սեքսից առաջ վտանգավոր է

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Վարդան Ասլանյանի ''հերոսությունը'' Կալիֆորնիայում (վիդեո)

Forbs-ը կազմել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելների 2012-ի թոփ տասնյակը

Անհաջող մարզանք

Երբ կինը “խաղի մեջ է”, նրան այլեւս ետ չես պահի

Արգենտինուհին ամուսնու գերեզմանոցը բնակարանի է վերածել

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Աշխարհի ամենասեքսուալ բուսակերները` ըստ “PETA”-ի /ֆոտո/

Կուսության “քաղցր” պտուղը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ռուս աղջիկները պարում են հայ տղամարդկանց համար եռագույնի ֆոնին /վիդեո/

Մոսկվայում բացվել է Քեյթ Մոսի եւ Միլա Յովովիչի էրոտիկ լուսանկարների ցուցահանդեսը /ֆոտո/

Միասեռականների ակցիա Մոսկվայում. ձերբակալվել է երկրի «գլխավոր երկնագույնը»

«Մարիաննա» կաթնամթերքի արտադրամասում պայթյունից տուժածը դեռ ամբողջությամբ գիտակցության չի եկե

Իսկ դուք պատրաստ եք սեքսով չզբաղվելու դիմաց վճարել

Поиск

Главная » 2013 » Январь » 12 » Գայթակղության արեւելյան արվեստ
20:55
Գայթակղության արեւելյան արվեստ

Կար մի պրոֆեսոր… Նա դասավանդում էր կրոնի պատմություն: Ես, անշուշտ, չէի հասկանում, թե ինչու են մենեջմենթի ֆակուլտետում ընդհանրապես նման առարկա դասավանդում ու բնականաբար չէի գնում դասախոսություններին: Բայց մի անգամ, հանգամանքների բերումով, ես լրիվ պատահաբար հայտնվեցի նրա դասախոսություններին: Պրոֆեսորը շատ ծեր էր, ես նույնիսկ կասեի հին:

Նա կլիներ 80 տարեկան, հազիվ էր քայլում, ձեռքերը դողում էին եւ ավելի շուտ նրան թույլատրում էին դասախեսություններ անցկացնել շնորհիվ իր մասնագիտական ունակությունների ու նրա հանդեպ խորին ակնածանքից դրդված: Այդ օրը դասախոսությունը վերաբերում էր իսլամին: Իմ ուշադրությունը նա սկսեց գրավել այն ժամանակ, երբ սկսեց խոսել կանանց ու չադրայի մասին: Ճիշտն ասած, ես լավ չեմ հիշում` ինչ էր նա պատմում, թե ինչու մահմեդական կինը պետք է փակի դեմքն ու մազերը: Դա այդքան էլ կարեւոր չէր, քանի որ խոսքը դրա մասին չէ: Պետք էր տեսնել, թե նա այդ մասին ինչպես էր պատմում: Ծերունի պրոֆեսորը, պատմելու ընթացքում, մեր աչքի առջեւ մի 20 տարով երիտասարդացավ: Նա կարծես ուղղվեց, աչքերը բոցկլտացին, ձեռքերը դադարեցին դողալ: Անկեղծ հիացմունք ու կիրք էր լսվում նրա ձայնում, երբ պատմում էր առեղծվածային կնոջ մասին, որի դեմքն ու մարմինը կտորով է պատված, բայց որ գրգռում է հետաքրքրությունն ու խելահեղության հասցնում տղամարդկանց…

Այդ դեպքից հետո բավական ժամանակ է անցել: Ծերունի պրոֆեսորին հիշեցի արտասահմանյան ուղեւորության ընթացքում: Դա տեղի ունեցավ մոտավորապես երրորդ օրվա ընթացքում, երբ պառկել էի ծովափին, արեւադարձային արեւից գունազարդված հարյուրավոր մարմինների մոտ, ու հանկարծ հայտնվեց նա` երիտասարդ արաբուհին`ամբողջովին, մինչեւ ոտքերի ծայրերը սեւ հագած: Նա կանգնել էր ուղիղ, ինչպես ձգած լար` նայելելով լայնարձակ ծովային հորիզոնին ու խորասուզվելով իր խորհրդավոր աշխարհում: Զարմանալի դալուկ դեմք, մեծ մոխրագույն աչքեր, առանց որեւէ կոսմետիկայի: Նրա կեցվածքում այնքան հպարտություն ու վեհություն կար, աչքերում այնքան քմահաճություն ու թափառող, խռովահույզ ցանկություններ: Այդ սեւ հագած, խորհրդավոր էակը խիստ տարբերվում էր շրջապատի կիսամերկ մարմիններից ու ստեղծում զարմանալի տպավորություն: Եթե իմ կողքին հայտնվեր այն ծերունի պրոֆեսորը, ես կդիպչեի նրա ուսին ու կասեի. «Այո, ծերուկ, ես հիմա քեզ հասկանում եմ…» 
Ինչու եմ ես այս բոլորը պատմում: Դե, սկզբի համար նշեմ, որ կանանց կոչ չեմ անում անմիջապես ոտքից գլուխ փաթաթվել չադրայով ու շրջել Երեւանի փողոցներում : Ոչ, ոչ: Բայց ինչպես երիտասարդ արաբուհին, այնպես էլ ծերունի պրոֆեսորը ստիպեցին ինձ մտածել գայթակղության անհետացող արվեստի մասին…

Տղամարդիկ, ինչպես կանայք, հետաքրքրասեր էակներ են:  «Գյուլչետայ, բացիր երեսդ» արտահայտությունը դեռեւս այժմեական է, ու դա պետք չէ բառացի ընդունել: Խոսքը վերաբերում է գայթակղության ավելի նուրբ, հմտորեն իրագործած խաղի մասին: Ես,  ինչպես յուրաքանչյուր նորմալ տղամարդ. չեմ կարողանում չարձագանքել, երբ տեսնում եմ գրգռիչ հագնված կնոջ, բայց հակառակ սեռի անկեղծ, ես նույնիսկ կասեի համառ կանչը չնայած խռովում է հոգին, բայց ընթացքում սպանում է որսորդի բնազդը: Ժամանակակից կինը հակադրություն է: Նրանք ձգտում են իրավահավասարության`մեղադրելով ձեզ սեքսուալ խտրականության մեջ, բայց դրա հետ միասին նեղվում են, երբ մենք չենք նկատում սանրվածքի փոփոխությունը ու վիրավորված արժանապատվության կեցվածք են ընդունում, երբ տղամարդը աչքերը պլշած նայում է հանընդհանուր ցուցադրության ներկայացված կրծքին: Մոտավորապես այսպես. «Ես ձեր իմացածներից չեմ» :

Վերջերս ընթերցեցի մի հոդված: Եվրոպական երկրներից մեկում կանայք անցկացրել են բողոքի ակցիա այն բանի դեմ, որ չեն կարողանում մարդաշատ վայրերում քայլել մերկ կրծքով, այն դեպքում, երբ տղամարդիկ ազատորեն կարող են շրջել մերկ իրանով: Մի խումբ մերկ կանայք, թափահարելով կրծքերը, պահանջում էին վերջ դնել այդ խտրականությանը: Դե, քայլեք այդ տեսքով, եթե այդպես եք ուզում: Համոզված եմ, որ տղամարդկանց մեծամասնությունը որոշ ժամանակ ուղղակի հիացմունքի մեջ կլինի: Բայց եթե դուք, սիրելի կանայք, խտրականությանը վերջ դնելու այդպիսի ցանկություն ունեք, այնուհետեւ խնդրում ենք չբողոքել խաղի դաժան կանոններից` ռոմանտիկայի բացակայությունից եւ այլն…

Յուրաքանչյուր տղամարդ, վաղ թե ուշ նախընտրում է նրան, ով կարողանում է ճիշտ ժամանակին մերկանալ, այդ ընթացքում ծածկած պահելով մարմնի այն մասը, որն անհրաժեշտ է… Ահա, այսպես «պարզունակ» ենք մենք` տղամարդիկ:
Просмотров: 584 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024