Հետաքրքիր Փաստեր Կիրակի, 19.05.2024, 04:00
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Հոգեբանները պարզել են լավագույն վայրը ծանոթություններ հաստատելու համար

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Կանանց եւ տղամարդկանց սեքսուալ ակտիվության գագաթնակետը կախված է եղանակից

Ինչո՞ւ իր ծննդյան տարեդարձին Լանա Խաչատրյանը տղաների չի հրավիրել:)

Կրասնոյարսկում 10 օր է փնտրում են 16-ամյա Սյուզաննա Հովհաննիսյանին

ՀԱՄԲՈՒՅՐ

Նոր Խարբերդում քրոջը դանակի 20 հարվածով սպանած եղբայրը հայտնաբերվել է

Ադրբեջանցի հակերը կոտրել է 3 հայկական կայք

Թոմ Քրուզը և Քեթի Հոլմսը բաժանվում են

[Անիմացիա]
Բալետի Պարուհին

Լավագույն քաղաքը տղամարդկանց համար

Սեքս-ինդուստրիայի աշխատակիցների մուտքը Կանադա արգելել են

25 աղջկական արարք, որ մոռանալ չի կարելի

Բրիտանացի տղամարդը հաջող ծննդաբերել է

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Իսկ դուք պատրաստ եք սեքսով չզբաղվելու դիմաց վճարել

Շվեդուհիները սեքսով են զբաղվում երեխաների ներկայությամբ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Կանայք ավելի՞ լավ են գրում սեքսի մասին

Поиск

Главная » 2012 » Օգոստոս » 17 » Գեղարքունիքում վթարի հետեւանքով մահացած ամուսինների երեխաների կյանքին եւս վտանգ է սպառնում
21:07
Գեղարքունիքում վթարի հետեւանքով մահացած ամուսինների երեխաների կյանքին եւս վտանգ է սպառնում

Երեւան-Իջեւան ավտոճանապարհին այսօր` օգոստոսի 17-ին 6.00-ի սահմաններում վթարի հետեւանքով մահացած ամուսինների` 31-ամյա Սեւակ Բաղդասարյանի եւ 29-ամյա Մարինե Բադալյանի երեխաների կյանքին եւս վտանգ է սպառնում, քանի որ երեխաները ծանր վնասվածքներ են ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեցին Սեւանի բժշկական կենտրոնից:

Բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արսեն Մարգարյանը նշեց, որ երեխաներին ծանր վիճակում տեղափոխել են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: «Երկուսն էլ շատ ծանր վիճակում ընդունվել են: Մենք ամեն ինչ արել ենք վիճակը կայունացնելու համար եւ տեղափոխել ենք Երեւան: Հատկապես շատ ծանր էր փոքրի` 1 տարեկան 8 ամսեկան Արծրուն Բաղդասարյանի վիճակը: Մահամերձ վիճակով ենք նրան ընդունել»,- մանրամասնեց Արսեն Մարգարյանը:

«Սուրբ Աստվածամայր»  բժշկական կենտրոնից էլ տեղեկացանք, որ երեխաների վիճակը շարունակում է ծանր մնալ: «Երկուսն էլ վնասվածքներ ունեն: 9-ամյա Մհեր Բաղդասարյանը ստացել է գանգի ոսկրի կոտրվածք եւ պատրաստվում է վիրահատության: Իսկ 1 տարեկան 8 ամսեկան Արծրուն Բաղդասարյանը ստացել է գլխուղեղի արյունազեղում, ունի նաեւ ձեռքի, ոտքի եւ ստորին ծնոտի կոտրվածք: Նրան եւս պատրաստվում ենք վիրահատել, բայց ոչ, թե գլուխը, այլ ստորին ծնոտը, ոտքը եւ ձեռքը: Երկուսի վիճակն էլ շատ ծանր է` հատկապես փոքրիկինը եւ այդ վիճակում պետք է գնան վիրահատության»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մանրամասնեցին  «Սուրբ Աստվածամայր»  բժշկական կենտրոնից:

Ի դեպ, 9-ամյա Մհեր Բաղդասարյանը արդեն գիտակցության է եկել, իսկ փոքրիկը դեռ ոչ: Գիտակցության եկած Մհերին չեն պատմել ծնողների հետ կատարվածի մասին վիճակը էլ ավելի չծանրացնելու համար:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւան-Իջեւան ավտոճանապարհին օգոստոսի 17-ին 6.00-ի սահմաններում «Օպել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ  31-ամյա Սեւակ Բաղդասարյան)  դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել  կայանված «Կամազ» ավտոմեքենային: Բախման հետեւանքով 31-ամյա վարորդը եւ նրա կինը` 29-ամյա Մարինե Բադալյանը մահացել են: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել էին ոստիկանության Գեղարքունիքի բաժնից: Իսկ մեքենայի մեջ գտնվող մահացած ամուսինների երեխաները` 9-ամյա Մհեր Բաղդասարյանը եւ 1 տարեկան 8 ամսեկան Արծրուն Բաղդասարյանը, նաեւ ուղեւոր` 21-ամյա Դավիթ Ավետիսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սեւանի բժշկական կենտրոն: «Կամազ» ավտոմեքենայի վարորդ, ԼՂՀ բնակիչ 47-ամյա Բորիս Մեջլումյանը  եւս մեքենայի մեջ է եղել, բայց բարեբախտաբար վերջինս չի տուժել:

 Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 672 | Добавил: Admin | Рейтинг: 3.5/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024