Հետաքրքիր Փաստեր Четверг, 09.05.2024, 13:55
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Փոքրիկը ծնվել է առանց աչքերի

Կանացիության ֆենոմենը

Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի ջրատարում նորածնի դի է հայտնաբերվել

Անգամ 60 տարեկանում ծխելուց հրաժարվելը կարող է երկարացնել կյանքը

Ամենագնացի միջից կրակել են «Կոմայգու» տրանսվեստիտների ուղղությամբ

Գալիսիա Անխելես Դյուրան

Թշվառների սեւ-սպիտակ լուսանկարների հոյակապ շարք՝ Լիի Ջեֆրիզից

[Անիմացիա]
Սեղմիր Клас

ԻՐԱԿԱՆ ԿԱԴՐԵՐ. Հանցագործները գնդակահարում են ...(ՎԻԴԵՈ)

Երեւանյան լճի մարմնավաճառուհիների միջեւ դանակահարություն է տեղի ունեցել

Կնճիռները հարթեցնող բոտոքս պատրաստուկը 10 տարեկան է

Продовольственная вкус

Պետերբուրգը վախենում է մերկ Մադոննայից

Անժելայի “տղամարդու” վկաները վախեցա՞ծ են. նոր մանրամասներ Կարեն Արայանի գործում

Հայաստանում 3800 թմրամոլ կա

[Անիմացիա]
Մերսում

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Սեքսի մասին արժե մտածել արթնանալուց անմիջապես հետո

Երջանիկ ամուսնության գաղտնիքը. հետազոտություն

Поиск

Главная » 2013 » Апрель » 17 » Գեղեցիկ կրծքեր ունենալու գաղտնիքը
19:41
Գեղեցիկ կրծքեր ունենալու գաղտնիքը

Եթե ցանկանում եք գեղեցիկ կրծքեր ունենալ...

Կրծքի գեղեցկությունը պահպանելու համար խորհուրդ է տրվում հատուկ մարմնամարզություն անել: 
Ամենահասարակ վարժություններից մեկը դուք կարող եք անել ամեն օր արթնանալուց հետո կամ օրվա ընթացքում մի քանի անգամ: Յեռքերը պահելով կրծքի մակարդակին՝ միացրեք ափերը և սեղմեք իրար՝ որքան հնարավոր է ուժեղ: Դանդաղ հաշվեք մինչև տասը, մկանները թուլացրեք և հետո նորից ափերն ամուր սեղմեք իրար: Այս վարժությունը ցանկալի է կրկնել տասն անգամ: 

Չոր մերսում 

Ամեն օր ցնցուղ ընդունելուց առաջ օգտակար է լանջաբացվածքի շրջանը շփել թաթպանիկով կամ հատուկ խոզանակով: 
Եթե ձեր մաշկը զգայուն է, ավելի լավ է օգտվել դեմքի համար փափուկ խոզանակից: 
Մերսումը կատարեք թեթև շրջանաձև շարժումներով՝ միշտ վարից վեր ուղղությամբ: 

Ծովի աղ 

Կրծքերի տոնոաը բարձրացնելու ամենաարդյունավետ միջոցը ծովի լոգանքն է: 
Դրանից օգտվելու համար այսօր ամենևին պարտադիր չէ առողջարան մեկնել: Այժմ բագմաթիվ կոսմետիկ ընկերություններ արտադրում են ծովի աղից կամ ջրիմուռներից պատրաստված հավելույթներ, որոնք ավելացվում են լոգարանի ջրին: Բացի այդ, ցանկացած դեղատանը դուք կգտնեք խոշոր բյուրեղներով ծովի աղ: Տաք ջրի մեջ լցրեք 400 գ այդպիսի աղ (չարժե շատ տաք ջրից օգտվել, որովհետև այն բացասաբար է ազդում մաշկի վրա. լուծվում է բնական մաշկային ճարպը, և մաշկը չորանում է), թողեք աղը լուծվի և, ամենահաճելի մտքերին տրվելով՝ ընկղմվեք ջրի մեջ: Չարժե, սակայն, լոգարանի մեջ 15 րոպեից երկար մնալ: 

Ցեխապատվել 

Ծովում օգտակար է գրեթե ամեն ինչ: 
Անգամ ցեխը: Ծովի ցեխի բաղադրության մեջ պարունակվում են հանքային ե կենսախթանիչ նյութեր, որոնք հրաշափ ազդեցություն են ունենում մաշկի վրա, այն դարձնում ավելի առաձգական ու առողջ: Որքան էլ տարօրինակ թվա, ցեխապատվելը լավ մաքրում է լանջաբացվածքի շրջանը: Միայն հիշեք, որ լանջաբացվածքի մակերեսին բուժական ցեխ քսելիս չի կարելի դիպչել պտուկներին, որպեսզի դրանք չբորբոքվեն: 

Լիֆտինգ 

Հաջորդաբար սառը և տաք ջրով ցողվելը հնարավորություն է տալիս պահպանելու 
կրծքերի առաձգականությունը: Այս գործողությունն արդյունավետ է, եթե այն ամեն օր կրկնեք: Ցողվելն ինքնին բարդ չէ. մի քանի րոպեի ընթացքում ջրի շիթով սահուն պտտական շարժումներ՝ յուրաքանչյուր կրծքի շուրջը: Ընդ որում, հարկավոր է միշտ սկսել տաք ջրից և ավարտել սառով: Զրային մերսումը լավացնում է արյան շրջանառությունը, իսկ սառն ինքնին նպաստում է հյոավածքների ամրացմանը: Արդյունքում մաշկի տոնոաը բարձրանում է, ինչը հնարավորություն է տալիս կուրծքը «պրկելու»: 

Գեղեցիկ կեցվածք 

Եվ այնուամենայնիվ, անգամ ամենագեղեցիկ կուրծքը կդադարի հիացմունքի առարկա լինելուց, եթե չհետեևք ձեր կեցվածքին: 
Վհատորեն իջած ուսերը և երեք տակ կորացած մեջքը արագ մոռանալ կտան գեղեցիկ 
կրծքի մասին:
Եվ այսպես: Վերցրեք ծանր գիրք, դրեք ձեր գլխին և մի քանի րոպե այդպես քայլեք սենյակով: Դուք իսկույն կզգաք, որ այդպիսի բեռը գլխին պահելն անհնար է, եթե անգամ մի քիչ կորանաք կամ մեջքը թեքեք: Այնպես որ, այսուհետև ամեն օր կրկնեք այդ պարզունակ հնարքը, մինչև ձեր ճիշտ կեցվածքը բոլորովին սովորական դառնա: (doctors.am)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Просмотров: 888 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024