Հետաքրքիր Փաստեր Четверг, 25.04.2024, 17:19
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Միայնակությունը նվազեցնում է կյանքի տևողությունը. հետազոտություն

Տորթ «Ամառային»

Իսրայելցի նորապսակներն իրենց մեղարամիսը սկսել են աղբանոցում

Ինչպես ճիշտ խնամել մազերն ամռանը

Ուկրաինայի մարմանավաճառները «մեծ ակնկալիքներ» ունեն Euro 2012-ից

Եպիսկոպոսին կարող են պաշտոնանկ անել` կնոջ հետ նկարի համար

Միշոն ու ՀՏ Հայկոն հաշտվել են

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Բրիտանուհին 99 մլն-ով ավելի շատ գույն է տեսնում, քան սովորական մարդիկ

Թբիլիսիի մոտակայքում տեղի է ունեցել քլորի արտահոսք. 70 մարդ հոսպիտալացվել է

Ինչո՞վ կարող է ավարտվել սեքսը սիրուհու հետ

Երջանիկ լինելու ամենահեշտ միջոցը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Բալետի Պարուհին

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Жми КЛАСС

[Անիմացիա]
Սեղմիր Клас

Ուղեվարձը թանկացավ, իսկ ծառայության որակը վատանում է

Սեքս-ինդուստրիայի աշխատակիցների մուտքը Կանադա արգելել են

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 27 » Գեղեցիկ ունքեր ունենալու գաղտնիքը
16:52
Գեղեցիկ ունքեր ունենալու գաղտնիքը

Բոլոր ժամանակներում կանանց մեջ ընդունված է եղել ունքերին մեծ ուշադրություն դարձնելը: Հին Եգիպտոսում ունքերը ներկվում էին մուգ գույնով, իսկ միջին դարերում ամբողջովին մաքրում էին` դեմքն ընդգծելու համար:

 70-ական թվականներին կանայք հակված էին ունենալ բարակ ունքեր, ինչը ոչ բոլորին էր սազում: Այսօր ավելի շատ ընդունված է ունքերի բնականին մոտ ձևերը: 
Դժվար է պատկերացնել գեղեցիկ կնոջ` առանց խնամված ունքերի և թարթիչների: Ճիշտ ձևով խնամված ունքերը աչքերին հատուկ արտահայտչություն են պարգևում: Ունքերը ևս մշտական ու ճիշտ խնամքի կարիք ունեն: 
Երեկոյան դեմքը մաքրելիս, պետք է ունքերը ևս մաքրել, քանի որ օրվա ընթացքում ունքերի մեջ շատ փոշի է հավաքվում:
 
Խնամքի համար ստեղծված առաջինևկարևոր պարագան խոզանակն է, որը շատ նման է ատամի խոզանակին: Դրանով սանրում են ունքերը: Շատ օգտակար է ունքերը սանրելուց առաջ խոզանակը մտցնել գերչակի կամ ձիթապտղի ձեթի մեջ: Դրանք նպաստում են ունքերի մազերի խտացմանը, ամրացմանըևունքերին հատուկ փայլ են հաղորդում:
 
Ունքերը սանրելիս պետք է հիշել, որ շարժումները նախ պետք է լինեն ունքերի բնական ուղղվածությանը հակառակ, ապա` համընթաց: Ունքերի ձևավորման համար օգտագործվում է բոլորիս լավ հայտնի ունելին: Այն գործածելուց առաջ պետք է ախտահարել ինչպես գործիքը, այնպես էլ` ունքերն ու ձեռքերը:
 
Բնական ունքեր ունենալու համար անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի կարևոր պայմաններ: Ունքերի ձևը որոշելիս, պետք է առաջնորդվել ըստ աչքերի դիրքի. իդեալական է համարվում այն տարբերակը, երբ աչքերի միջև եղած հեռավորությունը 3 սմ է: Եթե ունքերն ի սկզբանե նոսր են, ապա դրանք հարկավոր է ներկել ունքերի համար նախատեսված կոշտ միջուկով մատիտով: Ունքերի գույնը պետք է մազերի գույնից 1 տոն բաց լինի:
 
Մուգ մաշկ ունեցողներին խորհուրդ չի տրվում օգտագործել սև մատիտ, ավելի լավ է նախապատվությունը տալ մուգ շագանակագույնին: Ունքերը պետք չէ հավասար ներկել, ավելի լավ է մանր գծիկներ անել` ասես մազեր ես նկարում:
 
Ունքերի ձևը հաճախ փոփոխվում է` կախված նորաձևության պահանջներից` տատանվելով հաստից բարակի, մուգ գույներից բաց գույներիևայլն: Սակայն պետք չէ կուրորեն հետևել նորաձևության թելադրանքին, քանի որ ունքերը պետք է բնական տեսք ունենանևհամապատասխանեն դեմքի ձևին:
 
Փոքր աչքերն ավելի մեծ կթվան, եթե ունքերի գիծը մատիտի օգնությամբ երկարացվի, իսկ դրանց միջև ընկած տարածությունը մեծացվի` քթարմատի մոտ աճող ունքերը հեռացնելու միջոցով: Եթե աչքերն իրար չափազանց մոտ են տեղակայված, դրանց միջև տարածությունն ավելի մեծ կթվա, եթե ունքերն իրարից ավելի հեռու լինեն, այսինքն՝ դա ևս կատարվում է քթարմատի մոտ աճող մազերը հեռացնելով: Ունքերի միջև հեռավորության մեծացման միջոցով ապահովվում է նաև դեմքի առավել երիտասարդ տեսքը: Այս դեպքում ունքերի միջև ընկած լայնությունը փոխելու կարիք չկա:
 
Երկարավուն դեմքին ավելի հարմար են ուղիղ ունքերը: Եռանկյունաձև դեմքը գեղեցկացնում են փոքր-ինչ բարձրացվածևկորավուն ունքերը: Օվալաձև դեմքին առավելապես սազում են աղեղնաձև ունքերը: Քառակուսի ձև ունեցող դեմքն անհամեմատ նրբացնում են երկար, բարձր ունքերը, որոնց կարելի է թեթև կորություն հաղորդել: Կլոր դեմքին հարմար են վեր բարձրացվածևծայրերում մի փոքր կորացված ունքերը: 
Իսկ ամեն դեպքում գեղեցիկ ունքեր ունենալու համար հարկավոր է ճիշտ սահմանել դրանց սկիզբն ու վերջը:


Ամսագիր "Ֆարմացեվտ պրակտիկ"

Просмотров: 693 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024