Հետաքրքիր Փաստեր Пятница, 19.04.2024, 12:02
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Սոբչակին ազատել են աշխատանքից` առանց պատճառաբանության

Ո՞ր ազգություններն են ամենից շատ նախընտրում նուդիստական լողափերը

Բրիտանուհին 99 մլն-ով ավելի շատ գույն է տեսնում, քան սովորական մարդիկ

Ժամանակակից կանայք սեքսից հաճույք չեն ստանում. մասնագետ

Փոքրիկը ծնվել է առանց աչքերի

Գլենդելի քաղաքապետարանում աշխատող բարձրաստիճան պաշտոնյա հայերի թիվն աճել է 83 տոկոսով

Սիրուհու հետ սեքսով զբաղվելիս մահն ավելի հավանական է, քան կնոջ հետ. հետազոտություն

Որո՞նք են ամենասեքսուալ մասնագիտությունները

Գիտնականները բացահայտել են սիրո ու կրքի տարբերությունը մարդու ուղեղում

«Ֆեմենն» ընդդեմ «Եվրո-2012»-ի (լուսանկարներ)

32 տարի անց կինը վերականգնել է քիթը, որը կտրել էր դաժան ամուսինը

Սքարլեթ Յոհանսոնը կմարմնավորի պոռնո լեգենդին /ֆոտո/

[Անիմացիա]
paster.do.am Жми КЛАСС

Ինչպես ճիշտ զարդեր ընտրել

Մարկ Սաղաթելյանը Facebook-ով իր շնորհակալությունն է հայտնել ընտանիքին և ընկերներին

Գերմանացի փեսան իր հարսանիքի օրը ուրիշ «հարսնացու» է գտել

ԻՐԱԿԱՆ ԿԱԴՐԵՐ. Հանցագործները գնդակահարում են ...(ՎԻԴԵՈ)

Ամենաազդեցիկ հայտնի մարդիկ. Լոպեսն առաջինն է, Քարդաշյանը` 7-րդը

Տղամարդու հետ զրույցի թեմաների թոփ 5-յակ

Поиск

Главная » 2013 » Сентябрь » 10 » «Գեյի» շառ. Կոմայգու մարմնավաճառ տղամարդիկ շարունակում են դատվել սուտ մատնության համար
09:02
«Գեյի» շառ. Կոմայգու մարմնավաճառ տղամարդիկ շարունակում են դատվել սուտ մատնության համար

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ ավարտվել է «Սոնա» մականունով Արսեն Ա.-ի և Տիգրան Ք.-ի գործի դատավարությունը:

Դատարանը հաստատված է գնահատել, որ 26-ամյա Արսենը և 43-ամյա Տիգրանը, գիտակցելով, որ իրենց տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ոստիկանության Կենտրոնականի բաժնում 2012 թվականի սեպտեմբերի 25-ին և 2012 թվականի հոկտեմբերի 15-ին հաղորդում են տվել, թե իբր սեպտեմբերի 25-ին, գիշերվա ժամը 1-ն անց 9 րոպեին Երևան քաղաքի Բեյրութի փողոցում՝ Մանկական զբոսայգու՝ Կոմայգու մոտ իրենց խմբին են մոտեցել մի խումբ անձինք, ծեծի են ենթարկել իրենց, իսկ Վիգեն անունով մեկը բացահայտ հափշտակել՝ կողոպտել է Արսենի պայուսակը, որի մեջ եղել են հարդարման պարագաներ, պահպանակներ և 200 դոլար գումար:

Դատարանում Արսենն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա պնդել է, թե դեպքի պահին ընկերների հետ գտնվել է այգու մոտ: Իրենք զրուցել են, երբ մոտեցել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում եղել են չորս-հինգ երիտասարդներ: Նրանք սկսել են հայհոյել իրենց, իսկ գեր կազմվածք ունեցողը մոտ է կանչել իրեն, հափշտակել իր ձեռքի պայուսակը, պարունակությունը դատարկել մեքենայի մեջ, ապա պայուսակը շպրտել իր վրա: Պայուսակի մեջ եղել է 200 դոլար: 

Իրենք պահանջել են, որ նրանք հեռանան, բայց անծանոթ երիտասարդները շարունակել են հայհոյել: Երբ նրանք բացել են մեքենայի բեռնախցիկը, իրենց թվացել է, թե ցանկանում են այնտեղից ինչ-որ բան հանել ու իրենց վնասել: Ինքն ու Տիգրանը փախել են, նրանք՝ հետապնդել: Տիգրանը զանգահարել է ոստիկանություն: 

Հետապնդող տղաները, հասկանալով, որ իրենք ոստիկանություն են զանգել, ցանկացել են փախչել, բայց նրանց մեքենան խափանվել է:

Քիչ անց եկել են ոստիկանները և նրանց բերման են ենթարկել: 

Ըստ Արսենի՝ բերման են ենթարկվել նրանցից ոչ բոլորը, դրա համար էլ իր գումարը չի հայտնաբերվել: Արսենը նաև հայտնել է, թե այդ տղաներից որևէ մեկն անձամբ իրեն չի ծեծել:

Դատարանում Արսենն ասել է, թե իր գումարը հափշտակել է Վիգեն անունով տղան: Նա պայուսակի պարունակությունը դատարկել է մեքենայի սրահում: Պայուսակի մեջ եղած առարկաները, այդ թվում՝ հարդարման պարագաները չեն վերադարձվել իրեն: Գումարը հանել են, իսկ դրամապանակը շպրտել իր վրա:

Ի պատասխան մեղադրողի հարցի՝ Արսենն ասել է, թե հնարավոր է՝ հուզմունքն է եղել պատճառը, որ հափշտակված 200 դոլարի փոխարեն բացատրության մեջ նշել է 2 հազար դոլար:

Տիգրանը ևս դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա տվել է Արսենի ցուցմունքներից չտարբերվող ցուցմունքներ, հայտնել է, թե անձամբ է տեսել՝ ինչպես են Արսենի պայուսակի պարունակությունը դատարկել մեքենայի մեջ:

Արսենի ու Տիգրանի հետ Կոմայգու մոտ կանգնած են եղել նրանց չորս ընկերները ևս, ովքեր այս գործով անցել են որպես վկա ու տվել են նույնանման ցուցմունքներ: Վկաներից մեկն էլ Գևորգ Թ.-ն էր, ով սուտ մատնություն կատարելու համար մեկ այլ գործով արդեն դատապարտվել է, տուգանքի ձևով նշանակված նրա պատիժը խստացնելու առումով մեղադրողը բողոքարկել է դատավճիռը, գործը ներկայումս գտնվում է վերաքննիչ քրեական դատարանում:

Համասեռամոլների տված ցուցմունքներին «տրամագծորեն հակառակ» ցուցմունքներ են տվել այն երիտասարդները, ովքեր գտնվել են «Օպել»-ի մեջ ու բերման են ենթարկվել ոստիկանություն:

Նրանք հայտնել են, թե մեքենայով գնացել են Մաշտոցի պողոտայի դեղատներից մեկը, բայց այն փակ է եղել: Տունդարձի ժամանակ մեքենան Կոմայգու մոտ խափանվել է: Կանգնել են, որ անսարքությունը վերացնեն: Իրենց են մոտեցել այգու մոտ հավաքվող արվամոլները և պահանջել են, որ իրենք հեռանան: Բայց իրենք զբաղվել են մեքենան գործի գցելով: Քիչ անց ոստիկաններ են եկել, արվամոլները խմբով մոտեցել են ու պահանջել, որ իրենց բերման ենթարկեն: 

Ոստիկանները տեղում զննել են իրենց մեքենան, որի մեջ 200 դոլար կամ շպարման առարկաներ, պահպանակներ, առավել ևս՝ մահակներ կամ մարմնական վնասվածք պատճառելու այլ առարկաներ չեն հայտնաբերվել: 

Վկաները պնդել են, թե իրենք արվամոլներին չեն հայհոյել, չեն ծեծել կամ ծաղրել, նրանցից պայուսակ չեն հափշտակել:

Մեքենայի զննության արձանագրությամբ հաստատվել է, որ «Օպել»-ում ոստիկանները դոլար, շպարման պարագաներ, պահպանակներ, մահակներ կամ մարմնական վնասվածք պատճառելու համար օգտագործվող այլ առարկաներ չեն հայտնաբերել:

Նման բաներ չեն հայտնաբերվել նաև «Օպելի» ուղևորների մոտ և նրանց բնակության վայրերում:

Դատարանը Արսենին ու Տիգրանին մեղավոր է ճանաչել սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով և յուրաքանչյուրին դատապարտել 300 հազար դրամ տուգանքի:

Քրեածին իրավիճակը Կոմայգու մոտ և այնտեղ հավաքվող համասեռամոլների միջավայրում շարունակում է անհանգիստ մնալ:


Լուսանկարները՝ mamul.am-ի
Просмотров: 587 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024