Հետաքրքիր Փաստեր Երեքշաբթի, 14.05.2024, 16:23
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Սեղմիր Класс

NBA-ի մարզիկը տան խոհանոցում բանկոմատ է տեղադրել

Գիտնականները կանանց կրծքի մեծացման կապակցությամբ անհանգստություն են հայտնում

Կուսությունից զրկվելուց հետո. կնոջ եւ տղամարդու տարբերությունը

[Անիմացիա]
Ծնունդդ շնորհավոր Սեղմիր Класс

Սեքսի համար կարեւոր վիտամինները

Ուսուցիչն արտասովոր լուծում է գտել երեխաների առաջադիմությունը բարձրացնելու համար

Իսրայելում կանանց գայթակղելու դպրոց է բացվել (տեսանյութ)

Գեղեցիկ և մարզված ազդրեր. վարժություններ

Գիտնականները բացահայտել են սիրո ու կրքի տարբերությունը մարդու ուղեղում

Ուշաթափվել է` ճանաչելով կնոջը պոռնոֆիլմում

Ավրաամ Ռուսոն Հայաստանի քաղաքացիություն է ստացել

Զիդանը կմարզի Ֆրանսիայի ընտրանին 10 տարուց

Հինգ նրբություն` սեքսում

Ի՞նչ անել անկողնում չհոգնելու համար

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Անանն ու Ասադը քննարկել են խաղաղության ծրագիրը

«Եվրո-2012»-ի ամենահետաքրքիր սանրվածքները (լուսանկարներ)

Поиск

Главная » 2013 » Февраль » 3 » Google-Ի «Զիլ Նորույթը». Ընկերությունը Փակ Հանդիպումներ Է Անցկացնում Ծրագրավորողների Հետ
14:59
Google-Ի «Զիլ Նորույթը». Ընկերությունը Փակ Հանդիպումներ Է Անցկացնում Ծրագրավորողների Հետ
Google-ի «զիլ նորույթը». ընկերությունը փակ հանդիպումներ է անցկացնում ծրագրավորողների հետ


Ամերիկյան Google ընկերությունը մի շարք փակ հանդիպումներ է անցկացնում ծրագրավորողների հետ. ընկերությունը սկսել է համակարգչային գործառույթներով զինված Google Glass ակնոցների համար նախատեսված հավելվածների մշակումը։

Ինչպես նշում է Газета-ն, ակնոցների տեխնիկական բնութագրերի վերաբերյալ նյութերն ուսումնասիրության նպատակով արդեն փոխանցվել են ԱՄՆ-ի կապի դաշնային գործակալությանը (Federal Communications Commission, FCC) ։

Ըստ Cnet-ի ունեցած տվյալների՝ համակարգչի գործառույթներ կատարող ակնոցները համալրված կլինեն Broadcom արտադրության չիպերով, Wi-Fi-ի ներդրված մոդուլներով և Bluetooth-ով։ Google Glass-ի օգնությամբ հնարավոր կլինի իրականացնել այն գործողությունների 80%-ը, որոնք առօրյայում մարդիկ անում են սմարթֆոնների միջոցով։

Առավել մանրամասն տեղեկություններ Google Glass-ի վերաբերյալ դեռևս հայտնի չեն, քանի որ Google-ը խնդրել է FCC-ին ժամանակավորապես ամբողջությամբ չհրապարակել փոխանցված նյութերը։

Սակայն ավելի վաղ հրապարակված տեղեկություններից հայտնի է, որ ակնոցների նախնական օրինակը կունենա սենսորային ազդակներ, բարձրախոս, դինամիկ, տեսախցիկ և անլար կապ, որը կապահովի ձայնի և տեսապատկերի ընդունումն ու փոխանցումը։

Ակնոցների շրջանակն իր տեսքով նման է սովորական արևային ակնոցների շրջանակին, սակայն աջ մասում ապակու փոխարեն տեղադրված է ոչ մեծ էկրան, որն էլ արտացոլում է ինտերնետ կոնտենտը (պարունակությունը)։ Google Glass-ի պատրաստման գինը 1500 դոլար է։

Ըստ Readwrite Hack-ի ունեցած տվյալների՝ այս շաբաթ Google-ը փակ միջոցառումներ է անցկացնում ծրագրավորողների հետ. դրանցից առաջինը կայացել է հունվարի 28-29-ին՝ Սան Ֆրանցիսկոյում, իսկ հաջորդը փետրվարի 1-2-ին՝ Նյու Յորքում։

Միջոցառման առաջին մասի շրջանակներում մասնագետներին հնարավորություն է ընձեռվել ծանոթանալ և փորձարկել նոր ակնոցները։ Այնուհետև ընկերությունը նախատեսել է ծրագրավորողներին պատմել Google Mirror API հավելվածների ծրագրավորման մասին, ինչը հնարավորություն կտա ծրագրային ապահովում ստեղծել Google Glass-ի համար։

Դրանից հետո մասնագետները կզբաղվեն ակնոցների համար հավելվածների ստեղծումով՝ դրանք ներկայացնելով իրենց գործընկերներին ու ստացված արդյունքները գնահատող ժյուրիին։

Այն ծրագրավորողները, ովքեր համաձայնել են մասնակցել փակ հանդիպումներին, համապատասխան փաստաթուղթ են ստորագրել, համաձայն որի՝ խոստանում են սարքը դուրս չհանել շենքից, չհրապարել դրա վերաբերյալ որևէ տեղեկություն և այն մասին, թե որտեղ է անցկացվում այդ միջոցառումը։

«Կարծում եմ՝ Google Glass-ը միանշանակ կգրավի օգտատերերի ուշադրությունը։ Շուտվանից մեզ չէին առաջարկել իրոք նման զիլ նորույթ»,-ասել է ֆուտուրոլոգ (ապագայագետ) Փոլ Սաֆոն։
Просмотров: 418 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024