Հետաքրքիր Փաստեր Четверг, 09.05.2024, 23:43
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Աշխարհի ամենասարսափելի լողավազանը (լուսանկարներ)

Ի՞նչ է կատարվում տղամարդու ուղեղի հետ սեքսից հետո

Հինգ նրբություն` սեքսում

Էմմին “շատ նեղված է”, իսկ պատահածը Նադեժդա Սարգսյանը “չուզողություն” է որակել

Նախկին տղամարդուն չհաջողվեց դառնալ տիեզերքի ամենագեղեցիկ կինը

Անժելան նորից օրակարգում. Կարենը ապացուցում է հաճույքը

Հայ դեռահասները սեռական “ուսուցումը” սկսում են մարմնավաճառների մոտ

Գաղտնիքներ պահելը ֆիզիկապես ծանր է

Ստամբուլում դատում են 21-ամյա հայուհուն ինքնասպանության դրդած թուրք եղբայրներին

Կնճիռները հարթեցնող բոտոքս պատրաստուկը 10 տարեկան է

Համբույրի 9 կանոնները

Մասնագիտություններ, որոնք գիրացնում են

Մրցավարը Կուրանյիից խնդրեց մարզաշապիկը

Սեռական ցանկության ուժգնությունր փոփոխվում է տարիքի հետ

Ամաչկոտությունը հաղթահարելու 5 տարբերակ

Քիմ Քարդաշյանը կրկին ցանկանում է ամուսնանալ

Հոլիվուդյան աստղ Մեգան Ֆոկսը երկրպագուներին ուրախացրել է` համացանցում տեղադրելով երիտասարդ տարիների լուսանկարները: Նա խոստովանել է` դեռահաս

Սեքսին տանող ամենակարճ ճանապարհը

Նորություն Սիրուշոյից /վիդեո/

Поиск

Главная » 2013 » Մայիսի » 28 » Գորիսից պանրով բեռնված Ֆորդի մեջ անծանոթ կինը վարորդի հետ օրալ սեքս էր արել ու փողը հափշտակել
20:27
Գորիսից պանրով բեռնված Ֆորդի մեջ անծանոթ կինը վարորդի հետ օրալ սեքս էր արել ու փողը հափշտակել

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Թենի Ս.-ի գործով մեղադրանքի կողմի բերած վերաքննիչ բողոքի քննությունը:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Սուրիկ Կոստանյանի նախագահությամբ մեղավոր է ճանաչել Թենիին 1 միլիոն 239 հազար դրամ գողանալու համար:

Հանցագործության կատարման եղանակով Թենին, կարելի է ասել, առանձնանում է, նա «յուրահատուկ» ձեռագրով է գաղտնի հափշտակել վերոհիշյալ գումարը: 

Ըստ դատավճռի՝ տուժող Վ.-ն, 2012 թվականի նոյեմբերի 22-ին, ժամը 10-ի սահմաններում Երևանում 1 միլիոն 239 հազար դրամով վաճառելով Գորիսից բերած մեկ տոննա պանիրը, իրեն ամրակցված «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայով Խանջյան փողոցով Չարբախ թաղամաս ընթանալու ճանապարհին՝ Արշակունյաց պողոտայում, որպես ուղևոր է վերցրել մեքենան կանգնեցնող 50-ամյա կնոջը՝ Թենիին: Նրան նստեցնելու համար վարորդը նստատեղի վրայից վերցրել է բջջային հեռախոսը և դրել իր բաճկոնի ձախ ծոցագրպանը, որտեղ դրված էր նաև պանրի վաճառքից ստացված գումարը: 

Թենին նկատել է վարորդի ծոցագրպանի փողը:

Ըստ դատական ակտի՝ նա որոշել է վարորդին գայթակղելու միջոցով գումարը հափշտակել. «օրալ սեքսով է զբաղվել վարորդի հետ, միաժամանակ աննկատ վերցրել է նրա ծոցագրպանում եղած գումարը»: 

«Գործն» ավարտելով՝ Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող «Տիտան» խանութի մոտ Թենին պահանջել է կանգնեցնել մեքենան: 

Նա արագ իջել է՝ վարորդին առաջարկելով ժամը 19-ն անց 30-ին հանդիպել նույն տեղում: 

Թենին հանդիպման չի ներկայացել, և ձեռնունայն Վ.-ն ուղևորվել է Գորիս: Ճանապարհին է նա նկատել, որ բաճկոնի ծոցագրպանում դրված գումարը չկա: 

Գորիսում Վ.-ն գումարը կորցնելու մասին հայտնել է «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայի սեփականատիրոջը: 

Վերջինս համակարգչի միջոցով վերծանել է ավտոմեքենայի սրահում տեղադրված տեսախցիկի տեսագրությունը ու տեսել, թե ինչպես է Թենին գողացել վարորդի գումարը: 

Տուժողը տեսագրությունը ներկայացրել է ոստիկանության Շենգավիթի բաժին:

Թենին հայտնաբերվել է: 

Նրա բնակարանում կատարված խուզարկությամբ հափշտակված 1 միլիոն 239 հազար դրամից հայտնաբերվել է 1 միլիոն 135 հազար դրամը:

Թենին 2012 թվականի նոյեմբերի 24-ին առնվել է կալանքի տակ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Թենին իրեն լիովին մեղավոր է ճանաչել, միջնորդել, որ գործը քննվի արագացված ընթացակարգով: Նա ամբողջությամբ վերականգնել է Վ.-ին պատճառած նյութական վնասը՝ 1 միլիոն 239 հազար դրամը:

Ընդհանուր իրավասության դատարանը հաշվի է առել, որ Թենին վատառողջ է՝ 2003 թվականից 2-րդ խմբի անժամկետ հաշմանդամ է, նրա խնամքին են մայրը, ամուսնալուծված աղջիկը և մանկահասակ թոռնիկը, նա զղջացել է կատարածի համար, հատուցել պատճառած վնասը, բնութագրվում է դրական:

Թենի Ս.-ն մեղավոր է ճանաչվել գողության համար, դատապարտվել 2 տարի ազատազրկման: Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու սահմանվել 2 տարի փորձաշրջան: 

Թենին դատարանի դահլիճում ազատվել է կալանքից:

Դատավճռից դժգոհ է մնացել մեղադրանքի կողմը և վերաքննիչ բողոք բերել՝ պնդելով, որ Թենիի նկատմամբ պայմանական դատապարտություն չպետք է կիրառվեր, կատարածի համար նա պետք է դատապարտվեր ու կրեր պատիժ՝ իրական ազատազրկման ձևով, քանի որ նրա արարքի հանրային վտանգավորության աստիճանը բարձր է:

Վերաքննիչ քրեական դատարանում մեղադրող Ա. Գրիգորյանը, հիմնավորելով իր բերած վերաքննիչ բողոքը, որպես 50-ամյա ամբաստանյալին բնութագրող հանգամանք՝ նշեց նախկինում գողության համար դատապարտված լինելը, այս գործով բացահայտված՝ համանման եղանակով նրա կողմից մեկ այլ հափշտակություն կատարելը, որի մասով տուժողի հետ հաշտության հիմքով Թենիի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր: 

Դատարանը պաշտպանական կողմի առարկությունից հետո հարցեր հնչեցրեց՝ պարզելու՝ Թենին արհեստ չէ՞ր դարձրել, արդյոք, նկարագրված եղանակով վարորդներից հափշտակություն կատարելը: Դատարանի հարցին՝ նույն եղանակով այլ անգամ գումար ձեռք գցե՞լ է, Թենին կցկտուր պատասխանեց՝ չէ:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց մեղադրանքի կողմի բողոքը: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնվեց ուժի մեջ: 

Որոշման հրապարակումից հետո դատարանը հիշեցրեց Թենիին, որ պայմանական դատապարտության պայմաններում, գտնվելով փորձաշրջանի մեջ, նրա կողմից համանման կամ որևէ այլ հանցավոր արարք կատարելու դեպքում սահմանված 2 տարի ազատազրկումը ևս ստիպված կլինի կրել: Թենին գլխով արեց ու գնաց, ձուլվեց իր առօրյային:

1in.am
Категория: 18+ | Просмотров: 740 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024