Հետաքրքիր Փաստեր Четверг, 09.05.2024, 07:12
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Տղամարդը ողջ է մնացել Նիագարայի ջրվեժը նետվելուց հետո /ֆոտո/

Միշոն ու ՀՏ Հայկոն հաշտվել են

Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի ջրատարում նորածնի դի է հայտնաբերվել

Իսրայելում կանանց գայթակղելու դպրոց է բացվել (տեսանյութ)

Ինչպես է ննջասենյակի գույնն ազդում քնի վրա

Նոր մանրամասներ Աղավնաձորի սպանությունից. ամուսինը հարբած տուն է եկել ու փայտով ջարդել կնոջ գլուխը

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Ինչպես է ծնվում երեխան. բացառիկ նկարահանում (վիդեո)

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Դերասանուհին ամուսնացել է կնոջ հետ

Կենդանակերպի ո՞ր նշանի տղամարդիկ են հակված դավաճանության

Ռեժիսորները ներկայացնում են իրենց ֆիլմերը

Սեքսն ուժեղացնում է սերը

Կուբանի ջրհեղեղի հետեւանքով անհետ կորած է համարվում Դավթյանների ընտանիքը

Ինչպես ճիշտ խնամել մազերն ամռանը

Քեյթ Միդլթոնի ոճի գաղտնիքները

Տղամարդիկ սեռական հարաբերությունների համար նախընտրում են գինովցած ու հիմար կանանց. հետազոտություն

Կանայք չեն ժամադրվում գործազուրկ տղամարդկանց հետ

Մարդիկ այլեւս չեն ցանկանում ամուսնանալ

Հոգեբանները պարզել են լավագույն վայրը ծանոթություններ հաստատելու համար

Поиск

Главная » 2012 » Ноябрь » 16 » Համբուրվելու տված օգուտներն առողջությանը
22:11
Համբուրվելու տված օգուտներն առողջությանը

Համբույրը, անշուշտ, շատ ավելին է, քան պարզապես 2 մարդկանց շուրթերի հպում։ Այն հոգևոր կապ է ստեղծում մարդկանց միջև և, կախված դրա «որակից», նպաստում հարաբերությունների խորացմանը կամ ընդհակառակը՝  զույգի բաժանմանը, գրում է Yahoo News-ը։

 

Պարզվում է՝ համբույրը, բացի մարդու անձնական կյանքի վրա ազդեցություն գործելուց, կարևոր դեր է խաղում նաև նրա առողջության հարցում։ Ստորև ներկայացնում ենք այն բոլոր օգուտները, որոնք համբուրվելը տալիս է մարդու առողջությանը՝

 

1. Օգնում է ատամները սպիտակ պահպանել
Համբուրվելն օգնում է պահպանել բերանի խոռոչի մաքրությունը և կանխել կարիեսի առաջացումը։ Պատճառն այն է,  որ համբուրվելու ընթացքում մեծ քանակությամբ թուք է արտադրվում, ինչն էլ հեռացնում է բակտերիաներն ատամների մակերեսից։ Արդյունքում՝ ատամնաշարն ավելի սպիտակ է մնում։ Սակայն դա չի նշանակում, որ պետք է հրաժարվել ատամի մածուկից և խոզանակից՝ բավարարվելով միայն համբուրվելով։

 

2. Օգնում է դեմքի երիտասարդ պահպանմանը
Ոլորտի մասնագետները վստահ են, որ հաճախակի համբուրվելը կարող է փոխարինել դեմքի ձգման վիրահատությանն ու բոտոկսի ներարկմանը, քանի որ համբուրվելու ընթացքում գործի են դրվում 30-ից ավելի դիմային մկաններ։ Արդյունքում՝ դեմքի մաշկն ավելի հարթ ու առանց կնճիռների է պահպանվում։

 

3. Բարելավում է նյութափոխանակությունը, օգնում է նիհարել
Բացի երիտասարդ տեսք պարգևելուց, համբուրվելը նաև օգնում է արագացնել օրգանիզմի նյութափոխանակությունը, ինչն էլ իր հերթին նպաստում է նիհարեցմանը։ Համբուրվելու ընթացքում արյան բաղադրության մեջ ավելանում է ադրենալինը, ինչն էլ արագացնում է նյութափոխանակությունը և այրում ավելորդ կալորիաները։ Մասնագետների հաշվարկի համաձայն՝ 1 րոպե համբուրվելու ընթացքում մարդու օրգանիզմում 5 կալորիա է այրվում։

 

4. Ամրացնում է դիմադրողականությունը
Համբուրվելու ընթացքում զույգը «փոխանակվում» է մանրէներով, ինչը համարվում է բնական պատվաստում տարբեր վարակների դեմ։ Երբ համբուրվելու ընթացքում մանրէները ներթափանցում են զուգընկերոջ օրգանիզմ, այն սկսում է հակամարմիններ արտադրել դրանց դեմ՝ ամրապնդելով տվյալ անձի դիմադրողական համակարգը։

 

5. Բաձրացնում է տրամադրությունն ու իջեցնում սթրեսի մակարդակը
«Ստացված» համբույրից հետո մարդու տրամադրությունը բարձրանում է, և բոլոր հոգսերը մի պահ հօդս են ցնդում։ Երջանկության և թեթևության այս զգացումն առաջանում է այն պատճառով, որ համբուրվելու արդյունքում օրգանիզմը հակադեպրեսանտ՝ օքսիտոցին է արտադրում։

 

6. Օգնում է մեղմել ցավը
Ամեն ինչից զատ, համբուրվելը նաև հանդիսանում է ցավը մեղմող բավական արդյունավետ միջոց։ Մասնագետները խորհուրդ են տալիս գլխացավ ունենալու դեպքում ցավազրկողի փոխարեն համբուրվել սիրելիի հետ։ Համբուրվելու ընթացքում օրգանիզմն արտադրում է բնական քիմիական նյութեր՝ էնդորֆիններ, որոնք մորֆիից ավելի ուժեղ են։

 

Լուրեր Հայաստանից - Թերթ.am

Просмотров: 566 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024