Հետաքրքիր Փաստեր Չորեքշաբթի, 24.04.2024, 08:27
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Աշխարհի ամենասեքսուալ բուսակերները` ըստ “PETA”-ի /ֆոտո/

12-ամյա երեխան անգիր արտասանել է Ղուրանը 12 ժամում

Ջրամբարում խեղդված 15-ամյա տղայի հայրը փորձել է ինքնասպան լինել

Ինյեստայի և Աննա Օրտիսի հարսանիքը (ֆոտո)

[Անիմացիա]
Անհաջող Թռիչք 2

Շվեդիայում տղամարդկանց կանգնած միզելն արգելող օրենք կարող է ընդունվել

Ի՞նչ է կատարվում տղամարդու ուղեղի հետ սեքսից հետո

Ստամբուլում դատում են 21-ամյա հայուհուն ինքնասպանության դրդած թուրք եղբայրներին

Ամենաազդեցիկ հայտնի մարդիկ. Լոպեսն առաջինն է, Քարդաշյանը` 7-րդը

Ուիթնի Հյուսթոնի նախկին ամուսինը նորից է ամուսնացել (լուսանկարներ)

Հարձակվել է մանկապարտեզի վրա` կացինը ձեռքին

Սոցկայքերում շփվելն ավելի լավ է, քան սե՞քսը

Հրավիրել է ամառանոց եւ ընկերոջ կնոջը բռնաբարել բաղնիքում

Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի ջրատարում նորածնի դի է հայտնաբերվել

Մադոննան ցուցադրել է հետույքը(ՎԻԴԵՈ)

Երջանիկ ամուսնության գաղտնիքը. հետազոտություն

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Ինչպես է ծնվում երեխան. բացառիկ նկարահանում (վիդեո)

Փողոցում ժպտալը կարող է դրական ազդեցություն ունենալ շրջապատում գտնվող մարդկանց վրա

Երեխաներին սպանած մայրը ձեւացրել է, թե ինքնասպանության փորձ է կատարել

Поиск

Главная » 2012 » Հուլիս » 27 » Հանգուցյալ որդու մայրն իր մանրակրկիտ մշակված պլանով ամեն ինչից զրկել է հարսին ու թոռանը
08:51
Հանգուցյալ որդու մայրն իր մանրակրկիտ մշակված պլանով ամեն ինչից զրկել է հարսին ու թոռանը
Հանգուցյալ որդու մայրն իր մանրակրկիտ մշակված պլանով ամեն ինչից զրկել է հարսին ու թոռանը (լուսանկարներ)
25-ամյա որդու կորստից հետո` որդուց իրեն մնացած 5-ամյա թոռանով ուրախանալու փոխարեն, հարստության մոլուցքով տարված սկեսուրը հարսին և փոքրիկ թոռանը զրկել է ամեն ինչից` մոռանալով, որ որդին ամեն ինչ դիզել է հենց նրանց բարօրության համար: 

25-ամյա Լևոն Գասպարյանի անակնկալ մահը եթե կնոջն ու երեխային անդառնալի ցավ պատճառեց, ապա մորը` Հասմիկ Չուխաջյանին, գցեց որդու ժառանգությանը տիրելու անզիջում պայքարի մեջ, որին այժմ, սեփական որդուն աղքատության մեջ չմեծացնելու համար, ստիպված է խառնվել 21 տարեկանում այրիացած հարսը` չնայած դատական պրոցեսում որևէ բան փոխելու հույս անգամ չկա:

Խորենացու փողոցի ոսկու շուկայում 2003 թվականին հոր մահվանից հետո ոսկու գործը շարունակող ոսկերիչ Լևոն Գասպարյանը 2006 թվականին ամուսնանում է Վերոնիկա Ալեքսանյանի հետ, սակայն երիտասարդ աղջիկը ամուսնու հետ հասցնում է ապրել ընդամենը 1,5 տարի: Ամուսինները 2007 թվականին են պաշտոնապես գրանցել իրենց ամուսնությունը և այնուհետև տուն են գնել Վահագնի թաղամասում` ամբողջությամբ կահավորելով այն: Արդեն նույն տարվա մայիսի 10-ին ծնվում է երիտասարդ զույգի միակ երեխան` Հրաչը: Սակայն նույն տարվա նոյեմբերին Լևոնը վիրահատության արդյունքում մահանում է, և երիտասարդ կնոջ խնամքին է մնում 6 ամսական երեխան, ով նաև առողջական խնդիրներ ուներ (երեխան բուժվել է ինֆեկցիոն հիվանդանոցում և մինչև այժմ էլ մշտական խնամքի կարիք ունի):

Դժբախտության մեջ հայտնված 21-ամյա այրու մտքով չէր էլ անցնում, որ ինքը պետք է զբաղվի իր և երեխայի ժառանգության հարցերով, իսկ արդեն որոշ ժամանակ անց նա տեղեկանում է, որ սկեսուրն ամեն ինչ իրենով է արել` բավական մանրակրկիտ մշակված սցենարով:

Վահագնի թաղամասում գնված և ամուսինների համատեղ կյանքի ընթացքում կահավորված առանձնատան, իրենց Toyota Prado մակնիշի մեքենայի և ոսկեղենի առաջնահերթ ժառանգներ Վերոնիկայի և Հրաչի փոխարեն` ամեն ինչ ժառանգում է Լևոնի մայրը` Հասմիկ Չուխաջյանը: Երիտասարդ որդուն կորցրած մայրը, թողած իր դժբախտությունը, հասցրել էր դատավորի և նոտարների հետ մշակել հարսին ու թոռանը օրինական ունեցվածքից զրկելու զազրելի պլանը: 

Այս պատմության վերը նշված բոլոր մանրամասները մեզ հայտնել է երիտասարդ այրու փաստաբան Նազելի Վարդանյանը, որի փոխանցմամբ էլ` նախատեսված 6-ամսյա ժամկետում Հասմիկը դիմում է նոտարական գրասենյակ` իբրև օրինական ժառանգ: Իսկ ավելի ուշ արդեն` նախատեսված 6-ամսյա ժամկետը անցնելուց հետո, նա հարսին կանչում է նոտարի մոտ և նոտարի հետ միասին բացատրում` քանի որ 6-ամսյա ժամկետը լրացել է, ո՛չ իրեն, ո՛չ էլ երեխային այևս ոչինչ չի կարող հասնել: 

Սկեսուրը հարսին հայտնում է` եթե հարսը ժառանգության իր ունեցած մասից հրաժարվի, ապա ինքը իր համաձայնությունը կտա` հետագայում երեխային 50 տոկոսի սեփականատեր դարձնելու համար, հետո նաև ժառանգության իր ունեցած 50 տոկոսը երեխային կնվիրաբերի: Դե, քանի որ երիտասարդ կինն էլ նույնն էր ցանկանում, համաձայնում է և համապատասխան թղթերը ստորագրում: 

Ըստ այդմ, նա հրաժարվում է իրեն հասանելիք ժառանգական գույքից, սակայն ըստ օրենքի` իրեն բաժին հասնող 50 տոկոս իրենց համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերած գույքից նա չի հրաժարվում: Եվ այս ամենը արվում է Կենտրոնի նոտարական գրասենյակում` առանց հաշվի առնելու, որ անշարժ գույքը Լևոնը գնել է այն ժամանակ, երբ արդեն ամուսնացած էր՝ 2007-ի ապրիլին: 

«Ճիշտ է՝ սեփականության վկայականում գրանցվել է միայն Լևոնի անունը, սակայն նրա մահից հետո ժառանգության բաշխման առարկա պետք է դառնար գույքի՝ Լևոնին պատկանող 50 տոկոսը, որովհետև մյուս 50 տոկոսը օրենքով պիտի համարվեր Վերոնիկայինը, ում հետ համատեղ կյանքի ընթացքում է ձեռք բերվել այն: Այլ կերպ ասած՝ Հասմիկի և Հրաչի միջև պիտի բաժանվեր միայն գույքի 50 տոկոսը: Այնինչ Կենտրոնի նոտար Էմմա Շաբոյանը գույքը 100 տոկոսով համարել է ժառանգության առարկա ու կիսել տատի և թոռան միջև»,- պատմում է փաստաբանը: 

Սակայն երիտասարդ հարսն անգամ չի էլ պատկերացրել, թե ինչ էր պլանավորել սկսեսուրը, ով, իբրև լավություն, հարսին առաջարկում է մի փոքր թեթևանալու համար գնալ հայրական տուն, ինքն էլ կգնա իր անձնական տուն, որոշ ժամանակ կհանգստանան և հետո էլի կվերադառնան: Հարսն այդպես էլ վարվում է. երեխայի հետ ժամանակավորապես տեղափոխվում է հայրական տուն և ավելի ուշ միայն տեղեկանում, որ իր և ամուսնու տունը սկեսուրը վարձով է տվել և` բավական բարձր գնով: Հարսի հետ զրույցում սկեսուրը պարզաբանում է, թե տունը վարձով է տվել` այդ գումարները հավաքելու և իրենց համար նոր տուն գնելու համար: Երեք տարի նա այսպես ժամանակ է անցկացնում և կամաց-կամաց վաճառում ամուսինների տան գույքը, սակայն նոր տուն գնելու որևէ քայլ չի ձեռնարկում: 

Այս պահին երիտասարդ հարսին անօրեն սկեսրոջ գործողություններից փորձում են փրկել մահացած տղայի հորեղբայրները և 80-ամյա պապը: Հենց նրանք էլ` հասկանալով, որ չեն կարողանում Հասմիկ Չուխաջյանի հետ համաձայնության գալ, փաստաբան են գտնում և խնդրում 21-ամյա հարսի հարցերով զբաղվել և օգնել նրան ու երեխային` փողոցում չմնալու:

Նրանք սկզբում դիմում են դատարան և պահանջում անվավեր ճանաչել այն վկայականը, որով Վերոնիկան հրաժարվել էր Լևոնի ժառանգությունից:

Այն փաստը որ Հասմիկը Վահագնի թաղամասի առանձնատունը 2009-ի հուլիսից վարձով է տվել, հաստատվում է նաև դատարանում: Փաստաբան Վարդանյանն ասում է, որ վարձակալը ԱՄՆ դեսպանատունն է` ամսական 2.500 դոլարով: 

Այսինքն՝ դրա կեսը՝ 1.250 դոլարը, Հրաչի հասանելիքն էր, իսկ Հասմիկը Վերոնիկային ամսական ընդամենը մի քանի հարյուր դոլար է տվել, մեկ անգամ էլ՝ 1.500: 

Հայցվորները Չուխաջյանից պահանջում էին վարձի՝ ամիսների ընթացքում կուտակված իրենց հասանելիք չափը և տոկոսները: 
Որքան էլ որ հայցվոր կողմը անընդհատ միջնորդում է դատարանին արգելանք դնել գույքի վրա, դատարանը դա չի անում և փոխարենը թույլ է տալիս, որ սկսեուրը հանգիստ կարողանա վաճառել տանը եղած գույքը:

Փաստաբան Վարդանյանը դատարանին բազմաթիվ անգամներ միջնորդում է վկայակոչել Լևոնի պապին և հորեղբայրներին՝ Լևիկ և Համլետ Գասպարյաններին, Վերոնիկայի հարսին և ընկերուհուն: Այս անձինք ծանոթ են երիտասարդ ընտանիքի անցուդարձին, իրենք են անձամբ ոսկեղեն նվիրել փոքրիկ Հրաչին կամ իմացել վերջինիս և Լևոնին պատկանող զարդերի գոյության մասին: Սակայն դատավոր Մելքումյանը, չգիտես ինչու, որոշում է, որ այս վկաները պարզապես ավելի կխճճեն գործը, և մերժում է միջնորդությունները, իսկ Լևիկի և Համլետի հայտարարությունները համարում գործին չառնչվող: 

Ավելին՝ երբ փաստաբանի համառության շնորհիվ Լևիկ Գասպարյանը ի վերջո որպես վկա հանդես է գալիս դատարանում, դատավոր Մելքումյանը հայտարարում է, թե վկայի դեմքը ծանոթ է իրեն, և ինքը չի հարցաքննի նրան: Արդյունքում դատավորը գտնում է, որ հայցվորները հիմնավոր ապացույցներ չեն ներկայացրել, և մերժում է հայցը: Ի վերջո` դատավորը վճիռ է կայացնում և ամեն ինչից զրկում այրիացած կնոջն ու մանկահասակ երեխային ու նաև նրանց պարտավորեցնում որպես պետական տուրք 6500 դոլար վճարել, ինչը փաստաբանի խոսքով` գույքային պահանջի 2 տոկոսից անհամեմատ ավելի է կազմում: 

Թեև դատարան դիմելիս փաստաբանը շեշտել էր Վերոնիկայի չաշխատելու հանգամանքը, երեխային խնամելու անհրաժեշտությունը և խնդրել էր ազատել պետտուրքից, սակայն դատարանը բավարարվել էր միայն վճարումը հետաձգելով: Ավելին՝ նշել էր, թե Վերոնիկայի չաշխատելն ու երեխայի բուժումը չեն վկայում ֆինանսական ծանր վիճակի մասին, ինչի պատճառով կարելի է ազատել պետտուրքից: 

Հետաքրքիրն այն է, որ նույն անձանց այժմ պետական տուրքից ազատել է ՀՀ վերաքննիչ դատարանը, որտեղ բողոքարկվել է առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատավճիռը:

Այս պահին սկեսուր Հասմիկ Չուխաջյանի ձեռքում են առանձնատան թանկարժեք կահույքը, ոսկեղենը, մեքենան` անկախ եղած փաստերից, որոնցով ապացուցվում է, որ այդ ամենը ձեռք է բերվել երիտասարդ ամուսինների համատեղ կյանքում: Վերաքննիչ ատյանը այս գործով վճիռը կհրապարակի հուլիսի 27-ին:

Նշենք, որ Վերոնիկան վարչական դատարանում այս պահին վիճարկում է նաև նոտար Շաբոյանի գործողությունները և հույս ունի, որ վարչական դատարանի վճիռը լույս կսփռի նոտար Էմմա Շաբոյանի գործողությունների և այս ամբողջ պատմության վրա:
1in.am
Просмотров: 812 | Добавил: Irin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024