Հետաքրքիր Փաստեր Երկուշաբթի, 29.04.2024, 09:41
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Սեքսուալությունն աճում է տարիքին զուգահեռ

Աստղերն առանց տաբատի (ֆոտո)

Ֆիլիպ Կիրկորովը կրկին հայր է դարձել

Այսուհետ՝ Տեր և Տիկին Թանկյաններ. բացառիկ լուսանկարներ հարսանյաց հանդեսից

Հագուստով կանայք «ձգում» են տղամարդկանց

«Եվրո-2012»-ի ամենահմայիչ երկրպագուն (լուսանկարներ)

Բնավորության 5 գիծ, որոնք տղամարդիկ ուզում են տեսնել իրենց կանանց մեջ

Օրական քանի՞ անգամ են տղամարդիկ եւ կանայք մտածում սեքսի մասին

Անժելայի “տղամարդու” վկաները վախեցա՞ծ են. նոր մանրամասներ Կարեն Արայանի գործում

«Կանոնավոր» երազեք

Սեքսն ուժեղացնում է սերը

Բժիշկները սխալմամբ հեռացրել են հիվանդի կոնքոսկրը

Ամերիկուհուն հեռացրել են աշխատանքից մեծ կրծքերի պատճառով

Ի՞նչն է ստիպում կանանց դիմահարդարման միջոցներ գնել. հետազոտություն

Վախը դանդաղեցնում է ծննդաբերության գործընթացը

[Անիմացիա]
Ռեալ Մադրիդ-Բարսելոնա.

Համատեղ աշխատանքը բացասաբար է ազդում հարաբերությունների վրա

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Поиск

Главная » 2013 » Օգոստոս » 17 » Հարգիր մարմինս ու ինձ
08:34
Հարգիր մարմինս ու ինձ
Հարգիր մարմինս ու ինձ

Վերջերս մասնակցում էի մի թրեյնինգի, որտեղ քննարկվում էին կանանց վերաբերյալ տարբեր հիմնահարցեր: Քննարկումները շատ թեժ էին. խոսվում էր կանանց հուզող ամենհրատապ թեմաներից: Ուշադրությունս գրավեց մի երիտասարդ աղջիկ, ով անընդհատ առաջ էր քաշում տարբեր խնդիրներ ու նաև առաջարկում այդ խնդիրների լուծման տարբերակներ: Որոշեցի ծանոթանալ նրա հետ,-փոխանցում է cosmo.am-ը:

Ընդմիջմանը մոտեցա, և մենք սկսեցինք խոսել: Արմինեն 26 տարեկան է, ունի երկու երեխա, ամուսին և այդ ամենի հետ մեկտեղ կարողանում է ժամանակ հատկացնել նմանատիպ հանդիպումներին և օգնել այն կանանց, ովքեր դրա կարիքն ունեն: Մենք շատ երկար զրուցեցինք. ընդհանուր քննարկման թեմաներն անսպառ էին: Ես նրան հարցրի, թե որքան ժամանակ է, ինչ զբաղվում է կանանց հարցերով:

- Ընդամենը մեկուկես տարի է, բայց սա իմ առաքելությունն է, և պետք է մինչև կյանքիս վերջ այս ամենի մեջ լինեմ: Ես պետք է օգնեմ կանանց, պետք է լինեմ այն կանանց կողքին, ովքեր դրա կարիքն ունեն ու նույնիսկ նրանց, որոնց թվում է, թե այն ամենն ինչ կատարվում է իրենց հետ, նորմալ է, բայց իրականում նրանք ապրում են դժոխքում:

Նման կերպ կարող է խոսել միայն այն կինը, ով ճաշակել է դժվարությունների համը:

- Երևի դու նման կանանց շատ լավ ես հասկանում:

- Գիտե՞ս, շատ կանայք (այդ թվում և ես ժամանակին), աշխատում են իրենց տան «կեղտոտ սպիտակեղենն» ի ցույց չդնել: Շատ դեպքերում դա է ճիշտ որոշումը, բայց ես կարծում եմ, որ կան բաներ, որոնց մասին չի կարելի լռել: Եթե ինձ հետ ինչ-որ բան է կատարվել, որը կարող է կատարվել նաև այլ մարդկանց հետ, ինչո՞ւ նրանց չտեղեկացնել հնարավոր հետևանքների ու վտանգների մասին:

Արմինեի ասած ամեն նախադասությունն ինձ մոտ ավելի ու ավելի էր ցանկություն առաջացնում իմանալու, թե ինչ էր կատարվել այդ աղջկա կյանքում: Այդ ի՞նչ փորձության միջով է անցել, որ դարձել է այսքան ուժեղ ու աննկուն: Քաղաք վերադառնալու ճանապարհին զրուցելու շատ ժամանակ ունեինք, և Արմինեն պատմեց իր հետ կատարվածի մասին:

Վճարել երջանկությամբ

- Ես ամուսնացա, երբ 19 տարեկան էի: Կարծում էի, որ դեռ շուտ է, ցանկանում էի ավելի լավ ճանաչել այն մարդուն, ում հետ պետք է կապեի կյանքս: Բայց մեր գյուղի համար դա անընդունելի էր: Ու քանի որ ես հասցրել էի մինչև ականջներիս ծայրը սիրահարվել նրան, ամուսնացա: Նա շատ ուշադիր ու հոգատար էր: Ինքն էլ ինձ էր շատ սիրում: Մենք միասին ապրեցինք մեկուկես տարի, ունեցանք հրաշք աղջնակ: Շատ լավ երբեք չենք ապրել... Մի օր ամուսինս երեկոյան եկավ տուն և ասաց, որ արտագնա աշխատանքի լավ առաջարկ ունի:

Ինձ դուր չեկավ Հայաստանից մեկնելու նրա ցանկությունը, և ես նրան երկար փորձում էի համոզել, որ չեմ դժգոհում, որ ավելի լավ է քիչ գումար ունենանք, բայց երեխան լիարժեք ընտանիքում մեծանա: Նա ինձ ասաց, որ հաճախ կգա Հայաստան, որ ինքը շատ է ցանկանում ինձ ու մեր աղջկան ըստ պահանջի պահել: Նա արդեն որոշում էր ընդունել, և ես ոչինչ չէի կարող անել: Օրը եկավ, և ես նրան ճանապարհեցի Մոսկվա: Շատ դժվար էր առանց նրա: Ես կիսատ մարդ էի դարձել: Նա սկսեց մեզ գումար ուղարկել ու երբեմն տարբեր ծանրոցներ՝ խաղալիքներ երեխայի համար, հագուստ: Ես անընդհատ նրան խնդրում էի վերադառնալ, իսկ նա ասում էր, որ դեռ ժամանակը չէ: Այդպես անցավ ողջ տարին:

Իմացիր, որ զինվես

Ամռան ընթացքում մեր գյուղում Կանանց ռեսուրսային կենտրոնի աշխատակիցները թրեյնինգներ էին անցկացնում: Սկզբում այնքան էլ չէի ուզում մասնակցել այդ դասընթացներին, բայց քանի որ առանձնապես բան չունեի անելու, մտածեցի, որ լավ առիթ է ծանոթանալու նոր մարդկանց հետ ու նոր գիտելիքներ ձեռք բերելու: Հիմա եմ հասկանում, թե որքան ճիշտ էր կայացրածս որոշումը: Քանի որ մեր գյուղում շատ են արտագնա աշխատանքի մեկնած տղամարդիկ, բավական շատ խոսվեց այն մասին, որ երբ ամուսինները վերադառնում են, պետք է անպայման անցնեն բժշկական ստուգում մինչև սեռական հարաբերություն ունենալը:

Հավաքված կանայք կախում էին գլուխներն ու քթի տակ ծիծաղում: Ես ամենաանփորձն էի, քանի որ իմ ամուսինն առաջին անգամ էր «խոպան» գնացել, իսկ մնացած կանայք կարծես հասկանում էին, թե ինչի մասին է խոսքը: Բոլորն էլ գիտեին, որ իրենց ամուսինները մտնում են սեռական կապի մեջ արտերկրում, իսկ ես չէի հավատում, որ իմ ամուսինը կարող է նման բան անել:

Մոտենում էր Ամանորը: Համեղ ուտելիքներ էի պատրաստել, աղջկաս հետ զարդարել տոնածառը: Շատ էի ուզում, որ ամուսինս մեզ հետ անցկացներ Նոր տարին, բայց նա ասում էր, որ գործերը շատ են և ոչ մի կերպ չի ստացվում Հայաստան գալ:

Ամանորյա «նվերը»

Դեկտեմբերի 29-ի երեկոյան դուռը թակեցին: Ես բացեցի դուռն ու տեսա ամուսնուս՝ շեմին կանգնած: Արցունքները սկսեցին հոսել աչքերիցս: Մեռնելու չափ կարոտել էի նրան: Նա գրկեց ինձ ու աղջկաս ու սկսեց պտտել: Բազմաթիվ նվերներ էր բերել, բայց ինձ համար ամենաթանկ նվերը հենց ինքն էր: Վերջապես իմ սիրելին կողքիս էր: Մենք ճաշեցինք, հետո երեխային միասին քնեցրինք: Տեղափոխվեցինք հյուրասենյակ, նա բացեց գինու շիշն ու մենք սկսեցինք խմել: Նա սկսեց համբուրել ինձ... ցանկությունից այրվում էի, շատ էի կարոտել: Սակայն այդ պահին հիշեցի ամառային հանդիպումների ժամանակ քննարկված թեման և ասացի նրան, որ գուցե արժե անցնել բժշկական զննում, հետո սեքս ունենալ:

- Էդպիսի բաներ չասես: Մենք դրա կարիքը չունենք:

Ես հասկացա, որ չէի սխալվում ամուսնուս հաշվով, ու նա ոչ ոքի հետ չի եղել այս ընթացքում: Մենք շատ բուռն գիշեր ունեցանք:

Նոր տարվա տոներն անցան: Ես հավաքեցի ուժերս ու հարցրի, թե երբ է նորից գնալու: Նրա պատասխանն ինձ երջանկացրեց. նա ոչ մի տեղ էլ չէր գնալու:

Ընդհատված կյանք

Կարճ ժամանակ անց ես իմացա, որ հղի եմ: Անչափ ուրախ էի, ամուսինս նույնպես: Մենք միասին գնացինք բժշկի մոտ՝ ստուգման: Այն նորությունը, որը լսեցի, փոխեց իմ ողջ կյանքը: Բժիշկն ասաց, որ ինձ մոտ սեռավարակ կա, և պետք է ընդհատել հղիությունը, քանի որ նման հիվանդության առկայության դեպքում հավանականությունը շատ փոքր է, որ երեխան առողջ կծնվի: Սկզբում նույնիսկ չհավատացի բժշկին: Ես դարձա ամուսնուս ու խնդրեցի, որ նա բժշկին ասի, որ հնարավոր չէ ես այդ վարակն ունենամ, ու որ իրենք սխալվել են: Բայց ամուսինս լուռ կախել էր գլուխն ու ոչինչ չէր ասում:

Նա ինձ բժշկի սենյակից դուրս հանեց ու փորձում էր սթափեցնել: Համոզում էր, որ հենց այդ պահին ազատվենք երեխայից: Ողջ աշխարհը փուլ եկավ գլխիս... Ես այն կինը չեմ, ով կարող է հանդուրժել, որ իր ամուսինն ունենա մի ընտանիք Հայաստանում և ևս մեկը՝ դրսում: Ես այն կինը չեմ, որը կարող է ամուսնու մեկնումից հետո սկսել ձերբազատվել սեռավարակներից և սպասել ամուսնու հաջորդ «նվերին»՝ հիվանդությունների փնջի տեսքով: Ու վերջապես, ես այն կինը չեմ, ով կարող է սպանել իր երեխային ամուսնու րոպեական հաճույքի հետևանքով ձեռք բերած հիվանդության պատճառով ու շարունակել ապրել, ասես ոչինչ էլ չի պատահել: Եթե նա ասեր, որ ունեցել է սեռական հարաբերություն մեկ ուրիշի հետ, ես կներեի... կամ գոնե առանց իմ իմացության գնար բժշկի ու ստուգվեր...

Բժիշկը պնդում էր, որ պետք է ընդհատել հղիությունը: Ասում էր՝ երիտասարդ ես, կբուժվես ու նորից կհղիանաս... Ես ընդհատեցի հղիությունը:

Մենք վերադարձանք տուն: Ամուսինս լուռ էր, գրեթե չէր խոսում:

- Ինչո՞ւ ես ինձ խաբել:

- Այսի՞նքն:

- Դու ինձ ասացիր, որ ստուգվելու կարիք չունես, որ ամեն ինչ կարգին է, որ ինձ չես դավաճանել:

- Դա ընդամենը մի անգամ է եղել: Ես առողջ տղամարդ եմ ու ցանկություններ ունեմ: Ես միայն քեզ եմ սիրում, և եթե ինչ-որ մեկի հետ մի անգամ մի բան է եղել, դա դավաճանություն չէ. չէ՞ որ ես չեմ գնում ուրիշի մոտ:

- Ես էլ ուրիշի մոտ չեմ գնում, ես ուղղակի քեզնից եմ գնում: Ես էլ չեմ ուզում քեզ տեսնել ու քեզ հետ ինչ-որ կապ ունենալ:

Անծանոթ մարդ

Արմինեն երկար դադար տվեց:

- Եթե այս ամենին շարունակություն չհետևեր, ես որոշ ժամանակ անց կհանգստանայի ու կմնայի նրա հետ: Եթե ուղղակի գրկեր ինձ... Ես նրա ներողությանը չէի սպասում, պարզապես իմ սիրած էակից մարդկային վերաբերմունք էի ակնկալում, բայց ո՛չ... Նա ապտակեց ինձ ու հրամայական տոնով ասաց, որ լռեմ: Ես մի պահ սառեցի, քանի որ չհասկացա՝ ինչ տեղի ունեցավ: Ձեռքս դրեցի այտիս ու նայում էի նրան:

- Եթե կարծում ես, որ այդքան հեշտ կարող ես բաժանվել ինձանից, սխալվում ես: Եթե փորձես նման բան անել, գետնի տակից էլ կգտնեմ քեզ ու վերջդ լավ չի լինի: Մի՛ նայիր ինձ: Ասում եմ, մի՛ նայիր:

Նման պահվածք ու խոսելաոճ նրանից բոլորովին չէի սպասում: Նա մի քանի անգամ էլ կրկնեց նույն նախադասությունն ու բռունցքներով նետվեց ինձ վրա: Հետո մազերիցս բռնեց ու գցեց ինձ գետին: Անընդհատ կրկնում էր. «Մի՛ նայիր էդպես»: Ես հազիվ կարողացա ասել, որ աչքերս փակ են, ու ես ընդհանրապես իրեն չեմ նայում: Վերջապես նա հանգստացավ: Ողջ դեմքս ու մարմինս պատված էին կապտուկներով: Նա դուրս եկավ տնից ու շրխկացրեց դուռը: Եթե մինչև այդ ես իրականում չէի ուզում նրանից գնալ (ինձ մեջ ավելի շատ խոսում էր վիրավորված լինելու փաստը), ապա հիմա ես անխոս ուզում էի դա անել: Ես գիտեմ, թե ինչ է նշանակում, երբ տղամարդը ձեռք է բարձրացնում կնոջ վրա: Որքան էլ ներողություն խնդրի, ասի, որ էլ երբեք չի կրկնվի, եթե մի անգամ արել է, ապա նորից ու նորից կանի: Ես չէի ուզում մորս ճակատագիրն ունենալ:

Ես նաև ուզում եմ, որ այն կանայք, ովքեր հանդուրժում են կամ ասում՝ եթե ծեծում է, ուրեմն սիրում է, հասկանան, որ իրականում դա չէ սերը, և ոչ ոք իրավունք չունի ու չպետք է իրեն թույլ տա կնոջ վրա ձեռք բարձրացնել: Գիտե՞ս մեր գյուղում ինչքան խնդիրներ ունեմ. ինչեր ասես ինձ չեն ասում: Ասում են, որ տնաքանդ եմ, շատ կանայք նույնիսկ չեն շփվում ինձ հետ: Բայց միևնույն է, ես շարունակելու եմ նրանց հետ խոսել և օգնել: Ժամանակն է, որ մենք ինքներս մեր մասին մտածենք, որ չապրենք բռնակալների հետ, քանի որ վախենում ենք նրանցից գնալ կամ մտածում ենք՝ ինչպես պիտի պահենք մեր երեխաներին: Իսկ որ ամենասարսափելին է, շատ հաճախ մտածում ենք, որ ամոթ է, մտահոգվում ենք, թե հարևան-բարեկամներն ինչ կմտածեն մեր մասին: Իմ ընտանիքն ինձ շատ օգնեց: Նրանց համար ավելի կարևոր էր իմ առողջությունն ու ապահովությունը, քան այն, թե ինչ են խոսելու բարեկամներն ու հարևանները: Կստեմ, եթե ասեմ, թե հեշտ եմ տարել բաժանումը կամ չեմ տանջվել, սակայն միշտ վստահ եմ եղել, որ ընդունած որոշումս ճիշտ է:

Ամեն ինչ նոր, մաքուր էջից

Նախկին ամուսինս մեկնել է Մոսկվա, և ես նրա հետ ոչ մի կապ չունեմ: Նա նույնիսկ երեխայի մասին չի հիշում. ո՛չ զանգում է, ո՛չ էլ հետաքրքրվում: Ես իհարկե չէի խոչընդոտի աղջկաս ու հոր հանդիպումներին, բայց եթե նա չի ուզում տեսնել իր աղջկան, ես ի՞նչ կարող եմ անել:
Երկու տարի առաջ ես հանդիպեցի իմ ներկայիս ամուսնուն: Նա շատ լավ է վերաբերվում աղջկաս: Ես հիասքանչ ընտանիք ունեմ: Նա չի խոչընդոտում ու նույնիսկ ողջունում է ուրիշ կանանց օգնելու իմ ցանկությունը: Միշտ աջակցում է ինձ ու կողքիս է:

Նրա հետ ես ինձ զգում եմ ամուր պատի հետևում...
Մենք հասանք Երևան և Արմինեն հրաժեշտ տվեց մեզ: Նա դեռ պիտի հասներ իրենց տուն: Արմինեի պատմությունը բավական տարածված ու արդիական է, մանավանդ՝ գյուղերի համար: Նման դեպքեր շատ հաճախ են հանդիպում, բայց ոչ նմանատիպ զարգացմամբ: Ես նայում էի Արմինեի՝ աստիճանաբար փոքրացող ուրվագծին ու ժպտում ինքս ինձ: Ժպտում էի, որովհետև սիրում եմ, երբ կինը կարողանում է հաղթահարել ու հաղթել:

Կանանց ռեսուրսային կենտրոն՝ ճգնաժամային ծառայություն - 0 800 01 280

Slaq.am - Լրատվական աղբյուր

Просмотров: 754 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024