Հետաքրքիր Փաստեր Пятница, 29.03.2024, 10:09
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Լեդի Գագան իր նոր կոմպոզիցիան նվիրել է արքայադուստր Դիանային

Թշվառների սեւ-սպիտակ լուսանկարների հոյակապ շարք՝ Լիի Ջեֆրիզից

Օլանդը մտադիր է կատարել հայերին տված խոստումը

[Անիմացիա]
Անհաջող Թռիչք

Կանացիության ֆենոմենը

68 հոթ-դոգ` 10 րոպեում

Կուսության “քաղցր” պտուղը

«Անծանոթը» հանրապետությունում սերիալների առաջատարն է ցուցադրության հենց առաջին օրից. «Շանթ» ՀԸ PR մենեջեր

«Եվրո-2012»-ի ամենագեղեցիկ երկրպագուն դեռ չի գտնվել (լուսանկարներ)

Աճպարարին հոսպիալացրել են վտանգավոր հնարքի ձախողման արդյունքում

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Արեւային դեղինն այս ամռան թրենդն է

Հայաստանը 4-րդն է շախմատային երկրների շարքում

Շիկահերների դարաշրջանն անցել է

Ուղեվարձը թանկացավ, իսկ ծառայության որակը վատանում է

Քիմ Քարդաշյանը մորաքույր է դարձել

Մեծ կուրծք` մեծ պրոբլեմներ 2937 | 0 | 0 | 0

Ռիհաննան բեմի վրա ցուցադրել է մերկ կուրծքը /ֆոտո

Գլենդելի քաղաքապետարանում աշխատող բարձրաստիճան պաշտոնյա հայերի թիվն աճել է 83 տոկոսով

Поиск

Главная » 2013 » Апрель » 20 » Հարսանեկան սեղանի դիզայն եւ ձեւավորում
01:10
Հարսանեկան սեղանի դիզայն եւ ձեւավորում

Արարողության ամբողջ ընթացքում բոլոր հյուրերի հայացքներն ուղղված են հարսանեկան սեղանին: Այդ պատճառով, հարսանեկան սեղանի յուրահատուկ ձեւավորումից է կախված հրավիրյալների եւ, իհարկե, հենց նորապսակների ուրախ տրամադրությունը: Հարսանեկան սեղանների յուրահատկությունների մասին կպատմի միջոցառումների կազմակերպման Event Service կազմակերպության տնօրեն Սոֆյա Սարգսյանը:

«Հարսանեկան սեղանը, որի շուրջ պետք է նստեն երիտասարդներն ու նրանց հյուրերը, ոչ մի կերպ չի կարելի մանրուք անվանել: Հենց այդ պատճառով ե՛ւ փեսացուն, ե՛ւ հարսնացուն ցանկանում են հարսանեկան խնջույքն անցկացնել բացառիկ ձեւավորմամբ հարսանեկան սեղանի շուրջ: Կարելի է փորձել նաեւ ինքնուրույն ձեւավորել հարսանեկան սեղանը, սակայն, որպես կանոն, առանց հատուկ գիտելիքների եւ որոշակի փորձի դա որակով եւ ներդաշնակ անել դժվար թե ստացվի:

Պրոֆեսիոնալ ձեւավորման համար ամենից առաջ անհրաժեշտ է որոշել հարսանեկան արարողության գունային ձեւավորման ընդհանուր ոճը: Անկասկած, հարսանեկան սիրելի գույներն են արծաթագույնը, վարդագույնը, ոսկեգույնն ու ճերմակը: Սակայն նորաձեւության վերջին միտումները նախատեսում են նաեւ մանուշակագույնի, գունատ փիրուզի, կանաչի, նարնջագույնի եւ կարմիրի  օգտագործումը: Այս գույներն օգտագործվում են ե՛ւ հարսանեկան զգեստների, ե՛ւ հրավիրատոմսերի, ե՛ւ ընդհանուր դահլիճի ու, մասնավորապես, հարսանեկան սեղանների ձեւավորման համար: Հիասքանչ է դիտվում լողացող փոքրիկ մոմերի տեսքով արված հարսանեկան սեղանների զարդարանքը՝ տեղադրված սեղանի կենտրոնում, ծաղիկների կոմպոզիցիայի համադրությամբ: Երկար ուղղանկյուն սեղաններին սովորաբար դրվում են մի քանի ծաղկային կոմպոզիցիաներ, իսկ օվալ կամ կլոր սեղաններին՝ միայն մեկը, կենտրոնում: Ընդ որում, կարող եք սեղանը զարդարել ոչ թե փնջերով ծաղկամաններով, այլ ծաղիկների զամբյուղներով կամ ծաղիկների կոկոններով ու թերթիկներով լի ափսեներով:

Մրգերի զամբյուղների յուրօրինակ ձեւավորումը նույնպես կարող է հարսանեկան սեղանի գլխավոր զարդը դառնալ եւ շահավետ է ճաշացանկով նախատեսված սովորական մրգամանը դրանով փոխարինելը:

Ծաղիկների փոխարեն որպես հարսանեկան սեղանի զարդարանք կարող եք օգտագործել փեսացուի եւ հարսնացուի լուսանկարները: Թող դրանք հյուրերին պատմեն նորապսակների կյանքի պատմությունը նորածին տարիքից (նորապսակներից հեռու գտնվող սեղանին դրված լուսանկար) մինչեւ հարսանիք (նորապսակներին մոտ սեղանի լուսանկար):

Իսկ հիմա պատկերացրեք, որքան անսովոր եւ յուրօրինակ կդիտվեն հարսանեկան սեղանները, եթե դրանք համարակալված չեն, ինչպես սովորաբար ընդունված է, այլ կոչված են որեւէ հատուկ անունով: Օրինակ՝ կարող եք հարսանեկան սեղանները կոչել նորապսակների համար հետաքրքիր վայրերի պատվին, որտեղ նրանք հանդիպել են եւ իրենց համատեղ երջանկության առաջին քայլերն արել: Հարսանեկան սեղանների ձեւավորման նման մոտեցումը ստեղծագործության մեջ ռոմանտիկայի հավելյալ երանգի երաշխիք կդառնա»:

NEWS.am STYLE

Просмотров: 794 | Добавил: Stepan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024