Հետաքրքիր Փաստեր Четверг, 25.04.2024, 17:59
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Անջելինա Ջոլին ուզում է գիրանալ հանուն հարսանիքի

Նռան հյութը կտրուկ ուժեղացնում է սեռական ցանկությունը. շոտլանդացիների բացահայտումը

«Մարիաննա» կաթնամթերքի արտադրամասում պայթյունից տուժածը դեռ ամբողջությամբ գիտակցության չի եկե

Ամառային թարմացնող դիմակներ դեմքի մաշկի համար

Մոդայիկ մայրիկը 50 հազար ֆունտ է ներդրել դստեր մեկամյակը կազմակերպելու համար

Սեքսին տանող ամենակարճ ճանապարհը

Ավստրալուհին լողալով կանցնի Կուբայից Ֆլորիդա 50 ժամում

Ցինկի պակասը կարող է սեքսուալ խնդիրներ առաջացնել

«Եվրո-2012»-ի ամենահետաքրքիր սանրվածքները (լուսանկարներ)

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄՌԿԵՑՈՒՑԻՉ ԿԱԴՐԵՐ(ՎԻԴԵՈ)

Հայաստանը՝ ՍԵՌԱԿԱՆ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ենթակա կանանց ԱՂԲՅՈՒՐ

Facebook-ի պատճառով հայրերը սկսել են շատ անհանգստանալ իրենց դուստրերի համար

Սեղմիր Класс

Նիկոտինի դեմ գեների միջոցով պայքարող գիտնականները ցանկանում են պայքարել ծխելու վտանգների դեմ

Աշխարհի ամենասեքսուալ բուսակերները` ըստ “PETA”-ի /ֆոտո/

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ջեքսոնի կոստյումները շուրջերկրյա ճամփորդության “կմեկնեն”

Կանանց 5 տեսակներ, որոնցից տղամարդիկ փախչում են

Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցները մահակներով դաժանորեն ծեծել են հային

Поиск

Главная » 2012 » Декабрь » 14 » Հայ աղջիկները Դուբայում մեկ հաճախորդից միջինը $300 դոլար են աշխատել, բայց Երևան են հասել կիսամերկ
21:09
Հայ աղջիկները Դուբայում մեկ հաճախորդից միջինը $300 դոլար են աշխատել, բայց Երևան են հասել կիսամերկ
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Արմենուհի Պողոսյանի գործի դատական քննությունը:

Նախաքննական մարմինը Արմենուհի Պողոսյանին մեղադրանք է առաջադրել թրաֆիքինգի համար: Ըստ մեղադրանքի՝ 2007-2008 թվականներին նա, նախնական համաձայնության գալով իր քույրերի՝ Հայաստանում բնակվող Հայկանուշ Հովհաննիսյանի և Դուբայում բնակվող Արմանուշ Թադևոսյանի հետ, Հայաստանից կանանց է հավաքագրել և Դուբայում ենթարկել սեռական շահագործման:

Արմանուշն ու Հայկանուշը նույն մեղադրանքով արդեն դատապարտված են, պատիժ են կրում կալանավայրում, իսկ Արմենուհին՝ քույրերից ավագը, ուշ է հայտնաբերվել ու առաջին ատյանի դատարանում նրա գործը դեռ դատաքննության փուլում է:

Ի տարբերություն երկու դատապարտյալ քույրերի, որոնք իրենց լիովին մեղավոր են ճանաչել ու դատվել արագացված ընթացակարգով, Արմենուհին իրեն մեղավոր չի ճանաչում: 

Նա հայտարարում է, թե Դուբայում միմիայն օգնել է հայ կանանց, նրանց չի շահագործել, քույրերի հետ նախնական հանցավոր համաձայնության չի եկել:

Պաշտպանական կողմի միջնորդությամբ այսօր դատարան էին բերվել ու հարցաքննվեցին Արմենուհի Պողոսյանի քույրերը:

Առաջինը դատարանի ամբիոնի մոտ կանգնեց անկաշկանդ Արմանուշ Թադևոսյանը՝ միջնեկ քույրը: Նախագահողը նրան բացատրեց քրոջ դեմ ցուցմունք չտալու սահմանադրական իրավունքը, սակայն Արմանուշը ցանկացավ ցուցմունք տալ: 

Նա ասաց, թե դատարանում իրեն մեղավոր է ճանաչել, բայց նկատի է ունեցել միայն իրեն, քույրիկների մասին չի ասել, թե նրանք էլ են մեղավոր: 

Արմանուշի կողմից բազմիցս կրկնված նախադասությունն այն էր, որ Արմենուհին կապ չի ունեցել, ինքն ու Հայկանուշն են արել ամեն բան: Բայց ոչ թե մեղադրանքում նշվածն են արել, այլ Հայաստանից Դուբայ մեկնելու ցանկություն ունեցող մարմնավաճառների խնդրանքին բարեգործաբար անսացել են, ինքը վիզա է բացել իր միջոցներով ու այն պայմանով, որ Դուբայում աշխատելով՝ «հրավիրյալներն» այդ պարտքը կմարեն: 

Վիզա բացելը միջինը արժեր 700-800 դոլար, մարմնավաճառը մեկ «սեանսի» ընթացքում կարող էր աշխատել 300 դոլար, բայց ամիսներով նրանք պարտք էին մնում, որովհետև իրենց տուն էլ էին փող ուղարկում, շոր-մոր էլ էին առնում…

Նրանք միայն իրենց պարտքն են մարել, տան վարձի և գնված հագուստների գումարն են տվել իրեն: Ինքն էլ պարտաճանաչ կերպով գրանցել է տետրի մեջ, որ ամեն բան արդար լինի: 

Քրոջ կողմից Հայաստանից Դուբայ ուղարկված, իր և Արմենուհու տանը բնակություն հաստատած մարմնավաճառների աշխատանքից բացարձակապես շահույթ չեն ստացել: 

«Ինձ պետք չէր նրանց փողը: Նրանք ազատ տեղաշարժվում էին, անձնագրերն իրենց մոտ էին, իմ անձնագիրն էլ էր իրենց մոտ: Մենք իրար հետ խանութ էինք գնում, հագուստներ էինք առնում իրենց ընտրությամբ: Բոլոր ծախսերը հատ-հատ գրում էի տետրում: Տետրը իրենց համար էր, որ հստակ իմանան՝ ինչքան են աշխատել, ինչքան պարտք փակեցին: Ժամանակ առ ժամանակ տուն փող էին ուղարկեմ, հետն էլ տան վարձն էին տալիս»:

Արմանուշը հայտնեց, որ տուժող Ալինայի տղան ու իր դուստրը նույն դասարանում են եղել: Ալինան ու նրա մայրը միշտ գնացել են իրենց տուն, Հայկանուշի ու իրենց մոր մոտ լաց եղել, թե չեն կարողանում ապրել: 

Նրանց խնդրանքով Հայկանուշը զանգել է իրեն, ասել, թե Երևանում մարմնավաճառություն անող Ալինան, Գեղեցիկը ցանկանում են մեկնել Դուբայ, որ շատ փող աշխատեն:

Հայկանուշը նրանց չի ասել, թե Մանեն, այսինքն՝ Արմանուշը, Դուբայում կարի արտադրամաս ունի. «Անձամբ ես կարից հեռու եմ կիլոմետրերով, էլ ուր մնաց՝ արտադրամաս ունենայի»,- ծիծաղելով ասաց Արմանուշը: Մյուս՝ «հնագույն գործունեությունից» Արմանուշը կիլոմետրերով հեռու չի եղել, ինքն էլ մի կարճ ժամանակ դրանով է զբաղվել, մինչև որ լավ ընկեր է գտել: Ցանկացել է բնակարանների բիզնեսով զբաղվել. տներ վարձակալել, իր հերթին վարձով տալ ու եկամուտ ստանալ:

Նա ասաց, թե կանանց ժամանելուց հետո ինքը խնդրել է Արմենուհուն, որ մի երկու օր նրանց տանի կաֆե-շոփ, տեղերն ու ձևերը սովորեցնի: Արմենուհին սկզբում խիստ զայրացել է, բայց հետո որոշել է քրոջը «պադդերժկա» անել: Նա գումար չի վերցրել կանանցից, նրանց համար հաճախորդ չի գտել, չի բանակցել: 

Արմանուշն ասաց, թե ինքը հազվադեպ է գնացել կաֆե-շոփ, երբ էլ որ գնացել է, չի նկատել, որ Արմենուհին խառնվի կանանց «բանակցություններին»:

«Եթե այդ կանայք ձեզ պետք չէին, նրանց աշխատանքից դուք ոչ մի եկամուտ չունեիք, ինչո՞ւ էիք ձեր տանը պահում, կասեիք՝ գնացեք, ձեզ համար տուն գտեք ու ապրեք: Ի՞նչ գործ ունեիք նրանց շորերի հետ, ինչո՞ւ էիք նրանց համար շոր առնում»,- հարցրեց նախագահողը:

Արմանուշը հայտարարեց. «Չորս տարի է՝ այդ շորերի համար պատիժ եմ կրում: Հայաստանի Հանրապետությունում մեղմ դատվելու համար պիտի ամբողջ մեղքն ընդունես: Ես ընդունել եմ մեղքը, բայց ինձ 8 տարի ազատազրկում են տվել, դեռ լավ է՝ հետո վերանայեցին ու 1 տարին պակասեցրին»:

Իրենց «հարկի տակ» բնակվող կանանց կլիպներ են ցուցադրել, այո, միայն՝ նրանց անվտանգությունն ապահովելու համար. որ զգույշ լինեն, փորձանքի մեջ չընկնեն: 

Արմանուշն ասաց, թե իր ընկերը այնտեղ ոստիկանության բարձրաստիճան սպա էր, եթե վախեցներ, ոստիկաններով կվախեցներ, ինչո՞ւ էր «տապոռիկներով» ահաբեկում:

Խոսքաշատ Արմանուշ-Մանեն ենթադրում է, թե տուժողներն իրենց դեմ ցուցմունքներ են տվել, որովհետև նախանձել են: Նախանձից է ծնվել նրանց թշնամանքը: 

Իսկ որ «ոչ մի բանի հետ կապ չունեցող» Արմենուհու դեմ ավելի շատ մեղադրանքներ են ներկայացրել, միգուցե նրանից է, որ ինքը՝ Արմանուշը, իր բնորոշմամբ, չափազանց բարի է, բոլորին բարություն ու լավություն է արել. «Դուբայում մեկը չկար, որ իմ կողմից սխալ բան տեսներ, ոչ ոք չէր հավատա, թե ես վատ բան եմ արել, դրա համար էլ Արմենուհու դեմ են ցուցմունքներ տվել: Կալանավայրում էլ բոլորը գիտեն, որ ես ճիշտ խոսող եմ: Ես թրաֆիքինգի համար դատապարտվել եմ 2010 թվականին, պատժիս կեսը կրել եմ, արդեն մտածում եմ պայմանականի մասին… Ազատվելուց հետո Դուբայ չե՞ն թողնի, ոչինչ, Դուբայը կգա ինձ մոտ»:

Իր ցուցմունքներում Արմենուհին էլ էր ասում, թե միայն բարիք է գործել: Նրանց «բարեգործություններից» մոլորված կանայք ձմռան կեսին ամառային շորերով սրթսրթալով Դուբայից հասել էին Երևան…

Կրտսեր քույրիկ Հայկանուշն Արմանուշի ճարպկությունը չուներ, խոսքի մեջ ավելի զուսպ էր: Նա ևս պնդեց, թե Արմենուհին ոչնչի հետ կապ չի ունեցել, իրենց հետ հանցավոր համաձայնության չի եկել:

Հայկանուշն ասաց, թե խիստ զարմացել է, որ իրենց նախկին «ընկերուհիներն» իրենց դեմ ցուցմունքներ են տվել: 

«Իրենց հավասար ընկերուհի եմ եղել, լավ եմ վերաբերվել: Նախանձից են մեր դեմ դուրս եկել: Հիմնական լցվածությունը Արմանուշից էր, բայց գործի հանգամանքներից հարցեր են առաջացել, ես էլ եմ ներքաշվել, Արմենուհին էլ»:

Պարզվեց, որ այս քույրիկները երեքը չեն, չորրորդն էլ կա: Վերջինիս բախտը բերել էր՝ Դուբայ չէր գնացել, ու «նախանձ» տուժողները նրան չէին «ներքաշել»:

Դատարանի դահլիճում ամբաստանյալների տեղն այսօր վերածվել էր ընտանեկան անկյունի. երեք քույրիկներ էին կողք կողքի, երեքն էլ՝ նույն մեղադրանքով, երկուսը՝ դատապարտյալ, մեկը՝ ամբաստանյալ: 

Մի քանի տարի առաջ այսպես «համախմբված» Դուբայում էին նստում, երևի, ու չէին պատկերացնում, թե որտեղ են հանդիպելու 2012-ի դեկտեմբերի 13-ին: Այն ժամանակ որոշողն իրենք էին, կանչողը, գործի դնողը, մինչև անգամ՝ շոր առնողը: Հիմա իրենց են «կանչում», բերում, հարցաքննում: Անազատության ճնշումը հիմա իրենք են զգում: 

1in.am
Просмотров: 574 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024