Հետաքրքիր Փաստեր Суббота, 18.05.2024, 12:00
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ավրաամ Ռուսոն Հայաստանի քաղաքացիություն է ստացել

Հղիացած Ջեսիկա Սիմփսոնը մերկացել է /լուսանկար/

Փոքրիկը վերակենդանացել է սեփական թաղման ժամանակ

Ինչպե՞ս խոսել տղամարդու հետ սեքսի մասին

Ջրհեղեղ` ատոմակայանի հարեւանությամբ. ջուրը քշել է մի երեխայի, ում հետո մահացած են գտել

Կանայք վայելում են իրենց կյանքի ամենալավ սեքսը 28 տարեկանում, տղամարդիկ՝ 33

20-ամյա Անահիտը եղբոր բանակի քեֆի օրն ինքնասպանության փորձ է կատարել

Օբաման մեկ ընթրիքի ընթացքում ռեկորդային գումար է հավաքել

[Անիմացիա]
Մերսում

Չինաստանում 6.2 կգ-անոց երեխա է ծնվել

«Ժողովուրդ». 21-ամյա Սուսաննայի ինքնասպանության պատճառը եղել է հղիությունը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Լիոնել Մեսսի .Կենսագրություն

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Անգամ 60 տարեկանում ծխելուց հրաժարվելը կարող է երկարացնել կյանքը

Գիտնականները սովորել են մտքեր կարդալ

Երեխաներին սպանած մայրը ձեւացրել է, թե ինքնասպանության փորձ է կատարել

Անքնությունը դանդաղեցնում է նյութափոխանակությունը և նպաստում գիրացմանը

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Поиск

Главная » 2013 » Январь » 10 » Հայ կանանց` ամեն ինչին համակերպվելու հոգեբանությունն աստիճանաբար տեղի է տալիս
09:25
Հայ կանանց` ամեն ինչին համակերպվելու հոգեբանությունն աստիճանաբար տեղի է տալիս

Կանխարգելել կանանց նկատմամբ բռնությունը, պահպանել նրանց վերարտադրողական և սեռական առողջությունը, նպաստել կանանց մասնակցությանը որոշումներ կայացնելու գործընթացներում և նրանց լիդերությանը: Սրանք են այն հիմնական նպատակները, որոնցով առաջնորդվում են Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կենտրոններն ու հասարակական կազմակերպությունները:


Ինչպես LN-ի հետ զրույցում նկատեց Կանանց իրավունքների կենտրոնի նախագահ Սուսաննա Վարդանյանը, կանանց նկատմամբ սեռական, ֆիզիկական կամ հոգեբանական բռնությունը բնավ էլ հայկական երևույթ չէ. այն եղել է և կա աշխարհի բոլոր երկրներում: Այլ հարց է, որ դեռ տարիներ առաջ կարող էինք արձանագրել' հայ կանայք իրազեկ չեն իրենց իրավունքներին և համակերպվածությամբ առաջինն իրենք են նպաստում դրանց ոտնահարմանը: Ամփոփելով անցնող 2012 թվականը' Սուսաննա Վարդանյանն արձանագրում է' կանանց իրավունքների կենտրոնի թեժ գծին զանգերը միանշանակ ավելացել են' համեմատած նախորդ տարիների հետ: Սա, սակայն, պետք չէ վերագրել բռնությունների թվի աճին: Կենտրոնի նախագահը պարզաբանում է. «Մեր թեժ գծին զանգերը, անշուշտ, ավելացել են, բայց սա բնավ էլ չի նշանակում, թե ավելացել է կանանց դեմ իրականացվող բռնությունների քանակը: Պարզապես մեր մշակույթն աստիճանաբար փոխվում է: Կանայք ավելի ու ավելի իրազեկված են դառնում, ավելի ու ավելի են գիտակցում իրենց իրավունքները, իմանում այն կառույցների մասին, որոնցից կարող են օգնություն ակնկալել իրենց իրավունքների պաշտպանության հարցում: Հայ կանանց այն հոգեբանությունը, թե ցանկացած պարագայում իրենք պիտի համակերպվեն, աստիճանաբար տեղի է տալիս, և նրանք սկսում են հասկանալ, որ միշտ էլ իրավիճակից որևէ ելք ունեն»:


Խոսելով կանանց վերարտադրողական և սեռական առողջության մասին' Սուսաննա Վարդանյանն անդրադարձավ մեկ այլ ցավոտ խնդրի: Վերջերս կենտրոնին հաճախ էին մեղադրում աբորտ քարոզելու մեջ, քանի որ կենտրոնն իրականացնում էր հղիության դեղորայքային ընդհատման ծրագիր այն դեպքերի համար, երբ աբորտն անխուսափելի է՝ բժշկական ինչ-ինչ ցուցումներից ելնելով: Սուսաննա Վարդանյանը պարզաբանում է. «Մենք աբորտ չենք քարոզում և միանշանակ դեմ ենք դրան: Սակայն եթե ինչ-ինչ սոցիալ-տնտեսական կամ ֆիզիկական պայմաններից ելնելով կինն արդեն իսկ որոշել է ընդհատել հղիությունը, ապա մենք պետք է հնարավորինս անենք այդ գործընթացն ամենաապահով ձևով ավարտին հասցնելու համար: Լինելով մանկաբարձ-գինեկոլոգ' ես շատ լավ գիտեմ, որ հղիության ընդհատման վիրահատական ուղին արդյունավետ անվանել չի լինի: Մենք կողմնակից ենք դեղորայքային ընդհատմանը, որ շատ ավելի հումանիստական եղանակ է կնոջ համար, քան, օրինակ, արհեստական վիժում առաջացնելը: Դեղորայքային ընդհատումը կանայք շատ ավելի հեշտ են տանում թե հոգեպես, թե ֆիզիկապես»:


Ամփոփելով անցնող տարին' Սուսաննա Վարդանյանը, իբրև իրենց կենտրոնի գլխավոր ձեռքբերում, առանձնացրեց հենց այն անվճար իրավաբանական, բժշկական, հոգեբանական օգնությունը, որ ցուցաբերվել է բազմաթիվ կանանց:
Խոսելով գալիք տարվա անելիքների մասին՝ կենտրոնի տնօրենը առանձնացրեց «Տղամարդիկ ընդդեմ կանանց դեմ բռնության» ցանցը, որ սկսել է ընդլայնվել արդեն այս տարի: «Պատրաստվում ենք էլ ավելի ընդլայնել այդ ցանցը, քանի որ դրա միջոցով հենց տղամարդիկ են փորձում ներազդել իրենց սեռի այլ ներկայացուցիչների հոգեբանության վրա, հասնել նրան, որ վերանան կանանց դեմ իրականացվող սեռական, հոգեբանական ու ֆիզիկական ճնշումները: Այս ցանցի շրջանակներում արդեն պատրաստել ենք մի քանի ակցիաներ, որ կիրագործենք եկող տարում: Մեր գերնպատակը եղել է և կմնա հնարավորինս շատ կանանց բժշկական, իրավաբանական, հոգեբանական օգնության տրամադրումը, նրանց ապաստարան ուղղորդելն ու անհրաժեշտության դեպքում անվճար սննդի ու հագուստի տրամադրումը», - նշեց Սուսաննա Վարդանյանը:

Լարա Առաքելյան

Աղբյուր` LADYNEWS.am

Просмотров: 426 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024