Հետաքրքիր Փաստեր Пятница, 19.04.2024, 14:13
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան համայնքի ճանապարհը սողանքից մեկ տարի անց նույն վիճակում է (ֆոտո)

Ամենագնացի միջից կրակել են «Կոմայգու» տրանսվեստիտների ուղղությամբ

Օրական երկու բաժակ սուրճը կօգնի ձեր սրտին առողջ մնալ

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Տղամարդը ծեծել է իր տղային նեղացրած երեխային (վիդեո)

Դերասանուհին ամուսնացել է կնոջ հետ

[Անիմացիա]
Անհաջող Թռիչք

Ինչպես ճիշտ հաճոյախոսել. հաճոյախոսության տեխնիկա

Պոռնո դիտած 12-ամյա տղան ամիսներ շարունակ բռնաբարել է 9 -ամյա հարևանուհուն

Մազահեռացման ո՞ր տարբերակն է նախընտրելի. պայքար անցանկալի մազերի դեմ

“Մերկ շրջանավարտը” ցնցել է ողջ համացանցը /ֆոտո/

Կուսության “քաղցր” պտուղը

Կնոջ սեքսուալության սահմանները

65-ամյա պապիկը հղիացել է

Վաղ սեռական կյանքը նաեւ բացասական կողմեր ունի

Երբ հանգցնում եք ննջասենյակի լույսը

ԿՐԾՔԻ ԿԱԹՆ ՈՐՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ստամբուլում դատում են 21-ամյա հայուհուն ինքնասպանության դրդած թուրք եղբայրներին

Ֆիլիպ Կիրկորովը կրկին հայր է դարձել

Поиск

Главная » 2012 » Декабрь » 17 » Հայ մաչոյի սեռական պարզամտությունը
23:39
Հայ մաչոյի սեռական պարզամտությունը
Հայ մաչոյի սեռական պարզամտությունը

Միջին վիճակագրական հայ տղամարդու ուղեղում «կին» եւ «սիրուհի» հասկացություններն անհամատեղելի են։ Դրանք պարտադիր երկու տարբեր կին են, ընդ որում, այն, ինչ կարելի է անել սիրուհուն, կնոջ համար տաբու է։ Տաքարյուն հայ մաչոները մոլորության մեջ են, թե իրենց օրինական կեսը չի կարող ցանկանալ, ի՜նչ ցանկանալ՝ նույնիսկ մտածել չի կարող այդ «այլասերված» մարմնական հաճույքների մասին, որոնցով նրանց ամուսինները պատրաստ են զբաղվել ընտանիքից դուրս, երեւի թե առաջին պատահածի հետ։ Մեր տղամարդկանց՝ կարծրատիպերով ու բարդույթներով սահմանափակված երեւակայությունը չի կարող թույլ տալ նույնիսկ միտք, որ իր երեխաների մայրը նույնպես սեքսուալ փորձերի ցանկություն կարող է ունենալ, եւ, ինչպես ցանկացած կին, նա էլ հրաշալի գիտի, որ անկողնում բացի «միսիոներականից» կան նաեւ այլ դիրքեր։

Հայ տղամարդու համար կինն առաջին հերթին նրա երեխաների մայրն է, հետո նոր՝ կին։ Նրան յուրատեսակ սուրբ կով դարձնելով ու խիստ սեռական դիեայի ենթարկելով՝ նա նախընտրում է իր խառնվածքը ցուցադրել այլ կանանց շրջապատում։ Ընդ որում, շատ հաճախ բողոքելով, որ իր կողակիցը նախընտրում է տախտակի նման պառկել։

Ամենազվարճալին այն է, որ խղճի խայթ ու բարոյական տանջանք տղամարդը չի ունենում, քանի որ, իր պատկերացմամբ, այդպիսով նա պահպանում է «ընտանիքի մաքրությունը»։

Օրինակ, որոշ հայ տղամարդիկ «ձախ» են գնում՝ փնտրելով օրալ քնքշանք։ Հարցից, թե ինչու նման բազմազանություն չեն մտցնում ընտանեկան սեռական կյանք, շատերն «արդար վրդովմունք» են դրսեւորում։ Ոնց կլինի, չէ՞ որ իր կինը «պարկեշտ» է, ինչպես կարելի է նրա մասին նման բան մտածել։ Իմ ծանոթներից մեկը հայտնի հոլիվուդյան մի ֆիլմից մեջբերում արեց. «Նա հետո այդ շուրթերով իմ երեխաներին է համբուրում»։ Ընդ որում, բոլորը մեկի պես վստահ են, որ բավարարում են իրենց կնոջ սեքսուալ պահանջմունքները, ինչը հաճախ շատ հեռու է ճշմարտությունից։ Թերեւս ամուսնությունից մեկ տարի անց նորապսակները դադարում են նույնիսկ համբուրվել, հայտնում է style.news.am-ը։

Շատ հայ տղամարդկանց հիմնական խնդիրը, կամ մտածելակերպի կամ ոչ ճիշտ դաստիարակության հետեւանքով, այն է, որ նրանք սեքսն ինչ-որ անվայել արարք են համարում։ Ընդ որում, չնայած գլուխգովանությանն ու «մեծ» սեռական փորձին, անկողնում նրանք անգրագետ են, պարզամիտ ու սուղ երեւակայությամբ։ Սահմանափակ մտածողությունն ու բավականին ժլատ երեւակությունը մեր տղամարդկանց խանգարում է հասկանալ, որ սեքսը նախեւառաջ սիրո դրսեւորում է, երկու մարմինների ու հոգիների միաձուլում, ալֆայի ու օմեգայի միացում։ Սա բնության կամ աստծո լավագուն միտքն է, որի գռեհկացումը, իմ կարծիքով, պետք է ներառել մահացու մեղքերի շարքը։ Անկողնում իրար սիրող երկու հոգու համար, հատկապես եթե ամուսիններ են, ոչ մի տաբու չպետք է լինի։

Հարգելի հայ տղամարդիկ, ձեր կանայք նախեւառաջ կին են։ Նրանք գաղտնի շատ ցանկություններ ունեն, որոնց մասին նույնիսկ գլխի էլ չեք ընկնում։ Այո, նա ձեր երեխաների մայրն է, տնային տնտեսուհի, կին, բայց նա Կին է։ Դե՛, բացահայտեք նրա կանացի էությունը։ Համբուրեք նրան, գուրգուրեք՝ մինչեւ ծնկները դողան։ Եվ, հավատացեք, պատասխանը ոչ միայն չի ուշանա, այլեւ հաճելիորեն կզարմացնի։

Slaq.am
Категория: 18+ | Просмотров: 578 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/3
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024