Հետաքրքիր Փաստեր Пятница, 19.04.2024, 11:27
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
paster.do.am Жми КЛАСС

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Թոմ Քրուզը և Քեթի Հոլմսը բաժանվում են

Գիտնականները բացահայտել են սիրո ու կրքի տարբերությունը մարդու ուղեղում

Կնոջ սեքսուալության սահմանները

Իսկ դուք պատրաստ եք սեքսով չզբաղվելու դիմաց վճարել

Ինչպես ճիշտ զարդեր ընտրել

Որո՞նք են ամենասեքսուալ մասնագիտությունները

Թաիլանդուհին նկարում է կրծքերով(Վիդեո)

Ո՞ր ազգություններն են ամենից շատ նախընտրում նուդիստական լողափերը

Երջանիկ լինելու ամենահեշտ միջոցը

Ժամանակակից կանայք սեքսից հաճույք չեն ստանում. մասնագետ

Գիտնականները կարող են արհեստական լյարդ ստեղծել

Հոլիվուդյան աստղ Մեգան Ֆոկսը երկրպագուներին ուրախացրել է` համացանցում տեղադրելով երիտասարդ տարիների լուսանկարները: Նա խոստովանել է` դեռահաս

Տղամարդու հետ զրույցի թեմաների թոփ 5-յակ

Ցինկի պակասը կարող է սեքսուալ խնդիրներ առաջացնել

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը մեղրամիսն անց է կացնում էժանագին հյուրանոցում

Երգիչ Կարեն Հակոբյանի փաստաբանը հերքում է, թե սպանությունը կատարվել է խանդի հողի վրա

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Տղամարդը ծեծել է իր տղային նեղացրած երեխային (վիդեո)

Поиск

Главная » 2012 » Հուլիս » 11 » Հայաստանցիները տպավորիչ արդյունքներ են գրանցում պոռնոկայքեր այցելելով
10:12
Հայաստանցիները տպավորիչ արդյունքներ են գրանցում պոռնոկայքեր այցելելով

Google Trends ծառայության կողմից հրապարակված տվյալներով, լատինատառ «porno» բառի որոնման հաճախականությամբ Հայաստանը 2004 թվականից ի վեր առաջին տեղն է գրավում համացանցի որոնողական համակարգերում: Մեր օրերում պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարներով ու տեսաֆիլմերով, թվում է, այլեւս ոչ մեկի չես զարմացնի: Դրանց ամենալայն տարածումն ապահովում է ինտերնետը: Որոշ տվյալներով` պոռնոինդուստրիայի տարեկան ընդհանուր շրջապտույտը կազմում է մոտ 57 մլրդ դոլար, որը մի քանի անգամ գերազանցում է հոլիվուդյան տարեկան բյուջեն, այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

Նրա խոսքով, Google Trends ծառայության կողմից հրապարակված տվյալներով, լատինատառ «porno» բառի որոնման հաճախականությամբ Հայաստանը 2004 թվականից ի վեր առաջին տեղն է գրավում համացանցի որոնողական համակարգերում:

Google Trends-ն աշխարհի երկրները դասակարգել է 100 բալանոց համակարգով` Հայաստանին «շնորհելով» 100 բալ: Մեզ հաջորդում են Թուրքիան (90), Պերուն (85), Ռումինիան (76), Կոնգոն (74): Վրաստանը 59 միավորով գտնվում է 14-րդ հորիզոնականում, իսկ Ադրբեջանը 57 միավորով՝ 16-ում:

«Մինչ Հայաստանում պայքարում են հեռուստատեսությամբ էրոտիկայի եւ բռնության ցուցադրման դեմ, հայաստանցիները տպավորիչ արդյունքներ են գրանցում համացանցով ոչ թե էրոտիկ, այլ բացահայտ պոռնոգրաֆիկ կայքեր այցելելով:
Մեր երկրում ստույգ վիճակագրական տվյալներ չկան այն մասին, թե դեռահասների քանի տոկոսն է այցելում «չափահասների համար» նախատեսված կայքեր: Սակայն Google-ի տվյալներից դատելով, կարելի է ասել, որ յուրաքանչյուր ոք, ով ունի համացանցում գտնվելու հնարավորություն, գոնե մեկ անգամ որոնել է պոռնոգրաֆիկ բովանդակությամբ նյութեր»,- նշել է մասնագետը:

Ռուսաստանում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ դեռահասների 32 %-ը պարբերաբար հաճախում է այդպիսի կայքեր:

«Եկեք չմոռանանք, որ մեր ծնողներն ապրել ու մեծացել են Խորհրդային Հայաստանում ու ստացել համապատասխան դաստիարակություն: Հենց դա նրանց համար մեծ խոչընդոտ է հանդիսանում, որպեսզի բացեն որոշակի փակագծեր այսօրվա սերնդի առջեւ: Այսինքն, երեխաներն իրենց հետաքրքրող շատ հարցերի պատասխանները չեն կարողանում ստանալ ընտանիքում, ինչն էլ նրանց ստիպում է բավարարել հետաքրքրությունը հասակակիցների շրջանում կամ ինտերնետով:

Պատճառը սեռական առողջության, սեռական կյանքի մասին ճշգրիտ եւ մասնագիտական ինֆորմացիայի պակասն է կամ բացակայությունը: Գաղտնիք չէ, որ դպրոցում սեռակրթության դասաժամեր չկան կամ անտեսված են, տանը սովորաբար նման հարցերի չեն քննարկվում: Արդյունքում մնում է համացանցը՝ իր դրական եւ բացասական կողմերով»,- ասել է նա եւ հավելել. «Դրան ավելանում է նաեւ այսպես կոչված «փողոցի լեզուն», որը,  ցավոք, հաճախ դառնում է սեռական անատոմիայի նկարագիրը:

Ժամանակակից երեխաներն ապրում են սեռական հարցերի նկատմամբ լիբերալ վերաբերմունքի պայմաններում, սակայն այդ թեմայի դարավոր արգելքները եւ «ցենզուրայինե տերմինների բացակայությունը խանգարում են ծնողներին ինչպես հարկն է զրուցել իրենց երեխաների հետ ինտիմ հարցերի շուրջ: Հենց ճշգրիտ ինֆորմացիայի պակասն էլ խոչընդոտում է ճիշտ սեռական դաստիարակությանը»:

«Պոռնոկայքերը ստեղծում են անգիտակցական սեռական կոմպլեքսներ, անիրական սեռական սպասումներ, սեռական միֆեր: Սեռական հարաբերությունը նսեմացվում է մինչեւ զուտ սեռական ակտ լինելու մակարդակի, որտեղ ամենաէականը առնանդամի պնդության աստիճանն է, սեռական հարաբերության տեւողությունը կամ կնոջ օրգազմը ու դրա քանակությունը: Մինչդեռ սեռական առողջությունը ենթադրում է իրական, փոխադարձ մարդկային հարաբերություն, որը  հարստացնում է անձի ներաշխարհը եւ նպաստում նրա ինքնառեալիզացիային եւ ընդհանուր առողջության ամրապնդմանը»,- արձանագրել է Շահրամանյանը:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Просмотров: 1081 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024