Հետաքրքիր Փաստեր Пятница, 10.05.2024, 16:23
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Շերոն Սթոունի կրկնակի երիտասարդ սիրեկանը /լուսանկարներ/

Անգամ 60 տարեկանում ծխելուց հրաժարվելը կարող է երկարացնել կյանքը

Համբույրի 9 կանոնները

Տղամարդը ողջ է մնացել Նիագարայի ջրվեժը նետվելուց հետո /ֆոտո/

12-ամյա երեխան անգիր արտասանել է Ղուրանը 12 ժամում

Ավոկադոն մեծացնում է բեղմնավորման հավանականությունը

ՆՐԱՆՔ ՀԱՄԲՈՒՐՎԵԼ ԵՆ` ՈԳԵՎՈՐԵԼՈՎ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

ԱՄՆ-ում շոգը սկսել է նահանջել

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Սեքսի մասին արժե մտածել արթնանալուց անմիջապես հետո

Շվեդիայում տղամարդկանց կանգնած միզելն արգելող օրենք կարող է ընդունվել

ԻՐԱԿԱՆ ԿԱԴՐԵՐ. Հանցագործները գնդակահարում են ...(ՎԻԴԵՈ)

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Մարմնավաճառն էլ սիրտ ու հոգի ունի, պետք չի պահպանակը վրան թողնել

[Անիմացիա]
группа-пении кошек

Մարկ Սաղաթելյանը Facebook-ով իր շնորհակալությունն է հայտնել ընտանիքին և ընկերներին

Իսպանիա-Իտալիա՝ հուլիսի 1-ին

Հայերը Լուսնի վրա խորոված են անում /վիդեո/

Կոնյակի պատմությունից

Поиск

Главная » 2013 » Январь » 16 » Հայաստանի բնակչության 1/4-ը այցելում է Odnoklassniki
22:54
Հայաստանի բնակչության 1/4-ը այցելում է Odnoklassniki

«2011-2012թթ. Հայաստանում ինտերնետ-օգտատերերի թիվը կտրուկ աճել է, ինչի պատճառով բնակչության կեսից ավելին այսօր օգտվում է համացանցից: Նրանց մեծ մասը սոցիալական ցանցերի այցելուներ են:

Ըստ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների, լայնաշերտ ինտերնետ ծառայությունների բաժանորդների թիվը 2011թ. կազմել է 378159, իսկ ընդհանուր առմամբ ինտերնետ ծառայությունների բաժանորդների թիվը 2011թ. դեկտեմբերի 31-ին կազմել է 1 835 002 (Նկար 1)։

Սոցիալական ցանցերի այցելությունների կտրուկ աճը Հայաստանում 2009-2010թթ. ընթանում էր ինտերնետ-օգտատերերի աճին զուգահեռ: Անմիջապես առաջատար դիրքեր գրավեց ռուսաստանյան Odnoklassniki սոցիալական ցանցը, որն առ այսօր հանդիսանում է թիվ մեկ ցանցն ըստ այցելությունների: Այս հարթակի այցելուների ամսական թիվը գրեթե հասնում է 700 հազարի, այսինքն՝ ինտերնետ-օգտատերերի մոտ 40%-ը, և երկրի բնակչության մոտ քառորդ մասը (Նկար 2)։

Չնայած հարկ է նշել, որ 2012թ. ընթացքում նկատվում է տվյալ հարթակի լսարանի հագեցում և աճ այլևս չի նկատվում: Ըստ Mail.RuGroup-ի (որը տնօրինում է Odnoklassniki հարթակը) «Սոցիալական կայքեր» բիզնես ստորաբաժանման մարքեթինգի և ռազմավարական հաղորդակցությունների տնօրեն Ալեքսանդր Իզրյադնովի, բջջային հեռախոսի միջոցով կայքից օգտվում է շուրջ 272 հազար մարդ: Լսարանի հիմնական միջուկը 18-24 տարեկան երիտասարդներ են, ընդ որում՝ տղամարդկանց թիվը, ներկայացված վիճակագրության համաձայն, գերազանցում է կանանց թիվը (60% ընդդեմ 40%-ի)1:

Հայաստանում այցելուների թվով երկրորդը Facebook սոցիալական ցանցն է։ Տվյալ հարթակում 2012թ. դեկտեմբերի սկզբին ակտիվ օգտատերերի թիվը հասնում էր 356 հազարի (երկրի բնակչության մոտ 12%-ը) (Նկար 3)։

Այստեղ այցելուների ամենաարագ աճող հատվածն են կազմում 18-34 տարեկան երիտասարդները (Նկար 4)։ Այս խումբը կազմում էFacebook սոցցանցի 65%-ը (Նկար 5)։

Մի շարք այլ սոցիալական ցանցեր նույնպես Հայաստանի ինտերնետ-օգտատերերի համար ակտիվ հարթակներ են։ Ըստ Alexa.com վիճակագրության, ռուսաստանյան VKontakte սոցիալական ցանցը Հայաստանից այցելվող կայքերից 10-րդն է։ Չնայած հստակ բաց վիճակագրություն այս հարթակի մասին չկա, սակայն հայտնի է, որ 2012թ. դեկտեմբերի դրությամբ Հայաստանից գրանցված օգտատերերի թիվը գերազանցում է 310 հազարը։
Twitter-ը դեռևս շարունակում է պասիվ հարթակ մնալ Հայաստանում, այստեղ օգտատերերի թիվը չի գերազանցում մի քանի հազարը։

Առանձնահատուկ աճ է ցույց տալիս Youtube հարթակը, որը սոցիալական ցանցի տարրեր է պարունակում և, բացի այդ, լուրջ ազդեցություն ունի հայաստանյան հասարակական-քաղաքական և լրատվական դաշտի վրա։ Չնայած այստեղ էլ բաց վիճակագրություն չկա օգտատերերի թվի վերաբերյալ, սակայն Հայաստանից տեսանյութերի ներբեռնումներն ընդհանուր համաշխարհային թվաքանակի համեմատ վերջին տարիներին աճել են մոտ տասն անգամ (Նկար 6)։

Այսպիսով, ակնհայտ է, որ Հայաստանում վերջին երկու տարիների ընթացքում դիտվում է իներնետ-օգտատերերի և սոցիալական ցանցերի օգտատերերի կտրուկ, նույնիսկ պայթյունային աճ։ Փաստացի, այսօր երկրի բնակչության կեսից ավելին ինտերնետ-օգտատերեր են, ինչը բերում է ընդհանուր տեղեկատվական հոսքերի վերաբաշխման»։


«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սամվել Մարտիրոսյան

Slaq.am
Просмотров: 436 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024