Հետաքրքիր Փաստեր Пятница, 17.05.2024, 10:24
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Երկնագույն լողազգեստ նախընտրող աստղերը /ֆոտո/

Կամբոջայում հայտնաբերել են այն հիվանդությունը, որից վերջին 3 ամիսներին մահացել են տասնյակ երեխաներ

Սնկային հիվանդությունները գլուխ են բարձրացնում գարնանը և ամռանը. բժիշկ

Չինացինեը չհալչող պաղպաղակ են ստեղծել (տեսանյութ)

[Անիմացիա]
Жми КЛАСС

10-ամյա աղջիկը եղբորից աղջիկ է ունեցել

Կանայք ավելի՞ լավ են գրում սեքսի մասին

Կանացիության ֆենոմենը

Արգենտինուհին ամուսնու գերեզմանոցը բնակարանի է վերածել

Հրդեհ հյուրանոցի շոգեբաղնիքում

Միայնակությունը նվազեցնում է կյանքի տևողությունը. հետազոտություն

Միայն սեքսը կանանց բավարար չէ

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄՌԿԵՑՈՒՑԻՉ ԿԱԴՐԵՐ(ՎԻԴԵՈ)

Ուրգանտը հերքել է Սվետլակովի ամուսնալուծության լուրերը

Մեկ գիշերվա սեքսը կարող է լուրջ հարաբերությունների սկիզբ դառնալ. հետազոտություն

Կորոլյովան իր մերկ լուսանկարներով գերազանցել է ինքն իրեն /ֆոտո/

Որոնք են տղամարդկանց մոտ ամենատարածված սեքսուալ մոլորությունները

Չինացի միլիարդատերը կույս հարսնացուի համար պատրաստ է 800 հազ դոլար ծախսել

Քիմ Քարդաշյանը մորաքույր է դարձել

Поиск

Главная » 2012 » Օգոստոս » 15 » Հայաստանում բանտարկված է 4 հազար 688 մարդ
18:28
Հայաստանում բանտարկված է 4 հազար 688 մարդ
2012թ. հուլիսի 1-ի դրությամբ կալանավորվածների եւ ազատազրկման վայրերում պատիժ կրող դատապարտյալների թիվը կազմել է 4688, կամ 88-ով ավել, քան 2011թ. հուլիսի 1-ի դրությամբ: Այդ մասին ասվում է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի` օրերս դատախազության կոլեգիայում ունեցած ելույթում:

2012թ. առաջին կիսամյակի ընթացքում քրեակատարողական հիմնարկներից ազատվել է 830 անձ, որից 459-ը պատիժը լրիվ կրելու, 125-ը` պայմանական վաղաժամկետ կարգով, 11-ը` ներմամբ, 109-ը` խափանման միջոց կալանքը փոխելու, 121-ը` դատարանի դահլիճից, 1-ը` հիվանդության պատճառով, 4-ը` համաներմամբ: Տարբեր հիվանդություններից մահացել է 17 դատապարտյալ (2011թ. առաջին կիսամյակում 15-ը), որից 8-ը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում (2011թ. առաջին կիսամյակում` 7-ը):

2012թ. հուլիսի 1-ի դրությամբ ազատազրկման վայրում են գտնվել 195 կին (2011թ. առաջին կիսամյակում 199), որից 23-ը` սպանության, 46-ը` խարդախության, 5-ը` կավատության, 10-ը` գողության, 29-ը` թմրամիջոց իրացնելու, 8-ը` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով: Նույն ժամանակաընթացքում անազատության մեջ են գտնվել 33 անչափահաս (2011թ. առաջին կիսամյակում 43), որոնցից 2-ը` սպանության, 4-ը` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 11-ը` ավազակության, 3-ը` կողոպուտի, 8-ը` գողության մեղադրանքով:

Ընդհանուր առմամբ 12 քրեակատարողական հիմնարկներում 2012թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարվել են 35 հանցագործություն 41 անձանց կողմից, այդ թվում` պատիժն ի կատար ածող հիմնարկի գործունեությանը խոչընդոտելու 1, թմրամիջոցների եւ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության 22 դեպք, առողջությանը թեթեւ մարմնական վնաս պատճառելու, խարդախության, կեղծ փաստաթուղթ կազմելու եւ սուտ մատնության 1-ական դեպքեր: Արձանագրվել է ինքնասպանության փորձի 2 եւ ինքնասպանության հասցնելու 3 դեպք:

Հանցագործություն կատարած անձանցից 34-ը եղել են դատապարտյալներ, 2-ը` ՔԿՀ-ի աշխատակից, 5-ը` այլ անձինք:

Սպանության, դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքեր չեն արձանագրվել:

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված հանցագործությունների 75 դեպքի դիմաց 2012թ. 1-ին կիսամյակի ընթացքում գրանցվել են հանցագործությունների 35 դեպք, այսինքն դրանք նվազել են 40-ով կամ 53,33%-ով:

Հանցագործությունների դեպքերի քանակի նվազման պայմաններում զգալիորեն նվազել են նաեւ թմրամիջոցների եւ հոգեներգործուն միջոցների ապօրինի շրջանառության դեպքերը:

Մասնավորապես, նախորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված 65 դեպքի դիմաց, 2012թ. 1-ին կիսամյակի ընթացքում գրանցվել են այդ բնույթի 22 դեպք, այսինքն դրանք նվազել են 43-ով կամ 67 %-ով: 

top-news.am

Просмотров: 584 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024