Հետաքրքիր Փաստեր Пятница, 26.04.2024, 17:37
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Չինաստանում 6.2 կգ-անոց երեխա է ծնվել

Եզդի ժողովրդի հարսանեկան ծիսակատարությունները

Երջանիկ ամուսնության գաղտնիքը. հետազոտություն

Ավրաամ Ռուսոն Հայաստանի քաղաքացիություն է ստացել

Առաջադեմ դեռահասների նախընտրած կյանքը. Եվ կույս մնալ, եւ հաճույք ստանալ

Մոլագարը բռնաբարել և սպանել է 29 կանանց

ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐԸ

Ադրբեջանցի երկու զինվոր պայթել է ականի վրա

«Անծանոթը» հանրապետությունում սերիալների առաջատարն է ցուցադրության հենց առաջին օրից. «Շանթ» ՀԸ PR մենեջեր

Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ գովազդը տուգանվել է 40 մլն դոլարով (տեսանյութ)

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Վարդան Ասլանյանի ''հերոսությունը'' Կալիֆորնիայում (վիդեո)

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Թոնի Բրեքսթոնը` «հայավարի» Video

Ամուսնության մասին երազող հրեուհիները թողնում են իրենց կիսավարտիքը ռաբբիի գերեզմանին

Կորոլյովան ու Տարզանը հիմա էլ դատական գործ են բացել.4 մլն ռուբլի են ուզում /լուսանկար/

Ինչպիսի՞ տղամարդկանցից են խուսափում կանայք

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ինյեստայի և Աննա Օրտիսի հարսանիքը (ֆոտո)

Կանայք սեքսում առավել ռիսկային են

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Поиск

Главная » 2013 » Ноябрь » 18 » Հայաստանում հնդիկ ուսանողը մերժումից հետո դանակահարել է աղջկան և ինքնասպան եղել
18:26
Հայաստանում հնդիկ ուսանողը մերժումից հետո դանակահարել է աղջկան և ինքնասպան եղել

Նոյեմբերի 16-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի Նոր Արեշի 17-րդ և 8-րդ փողոցների անկյունում գտնվող իր տուն է մտել արյունլվա մի անծանոթ աղջիկ, իսկ մյուս անծանոթն ընկած է փողոցում:

Նույն օրը, ժամը 19.30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «պարանոցի և կրծքավանդակի ձախ կեսի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Նոր Արեշի 8-րդ փողոցի թիվ 14 տան մոտից բուժօգնության է տեղափոխել 24-ամյա Ա. Ա.-ն:

Ըստ շտապօգնության բժշկի հայտարարության` Նոր Արեշի 8-րդ և 17-րդ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել դանակահարություն, իսկ ժամը 19.40-ին, նույն բուժկենտրոնից հաղորդում է ստացվել, որ կենսաբանական մահ ախտորոշմամբ Նոր Արեշի 8-րդ և 17-րդ փողոցների խաչմերուկից իրենց մոտ է տեղափոխվել 32 տարեկան տղամարդու դիակ:

Պարզվել է, որ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 1985 թ. ծնված Դենիշ Բաբու Շահաբ Սինգխը Նոր Արեշի 17-րդ փողոցում գտնվող իր վարձակալած տանն ամուսնության առաջարկ է արել Ա. Ա.-ին, սակայն վերջինիս կողմից մերժում ստանալուց հետո խոհանոցային դանակով որովայնի շրջանում բազմաթիվ մարմնական վնասվածքներ է պատճառել նրան, այնուհետև նույն դանակով իր պարանոցի զարկերակները կտրելով` ինքնասպանություն է գործել:

Ըստ բժշկի տեղեկանքի` Ա. Ա.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

lurer.com

Просмотров: 904 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024