Հետաքրքիր Փաստեր Четверг, 28.03.2024, 21:38
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Նոր մանրամասներ Աղավնաձորի սպանությունից. ամուսինը հարբած տուն է եկել ու փայտով ջարդել կնոջ գլուխը

[Իրական կադրեր (ՎԻԴԵՈ)]
Վարդան Ասլանյանի ''հերոսությունը'' Կալիֆորնիայում (վիդեո)

Մադոննան ցուցադրել է հետույքը(ՎԻԴԵՈ)

65-ամյա պապիկը հղիացել է

Թեթև ապրելու 10 գրավական

Յասիր Արաֆաթի հագուստի ու անձնական իրերի վրա հայտնաբերվել են պոլոնիումի հետքեր

Որո՞նք են ամենասեքսուալ մասնագիտությունները

Թշվառների սեւ-սպիտակ լուսանկարների հոյակապ շարք՝ Լիի Ջեֆրիզից

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Սեղմիր Класс

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Տավուշում ամուսինն ընտանեկան վեճը լուծել է նռնակի օգնությամբ. 4 մարդ զոհվել է

Մեկ շաբաթվա արձակուրդը գրեթե անօգուտ է. հետազոտություն

Անհաջող սիրային կապ. ինչպես հասկանալ

Օրական երկու բաժակ սուրճը կօգնի ձեր սրտին առողջ մնալ

Ուտելիք, որը խլում է էներգիան

Չինաստանում 6.2 կգ-անոց երեխա է ծնվել

Կանայք ավելի՞ լավ են գրում սեքսի մասին

Կարմիր շրթներկով կնոջ համար տղամարդիկ պատրաստ են շռայլել

Поиск

Главная » 2012 » Октябрь » 11 » Հայաստանում նվազել է անչափահաս աղջիկների ամուսնության
18:17
Հայաստանում նվազել է անչափահաս աղջիկների ամուսնության
Հայաստանում նվազել է անչափահաս աղջիկների ամուսնության ցուցանիշը

Ըստ ՄԱԿ-ի զեկույցի, թեև մեծ ջանքեր են տարվում այս երևույթը նվազեցնելու ուղղությամբ, երեխաների ամուսնության հաճախականությունը վերջին տասնամյակում մնացել է նույնը:

Եթե ներկա միտումները շարունակվեն, ապա մինչև 2030թ.-ն յուրաքանչյուր տարի ամուսնացող մանկահասակ հարսնացուների թիվը 2010թ.-ի 14.2 մլն-ից հասած կլինի 15.1 մլն-ի՝ աճելով ավելի քան 14%-ով:
Զարգացող երկրներում (բացառությամբ Չինաստանի) ամեն երեք աղջկանից մեկը ամուսնական դաշինք կմտնի մինչև 18 տարեկանը:
Եթե ընթացիկ միտումները շարունակվեն, առաջիկա տասնամյակում մանկահասակ աղջիկների ամուսնությունների թիվը կարող է կտրուկ աճել՝ նշվում է ''Չափազանց վաղաժամ ամուսնություններ. վերջ դնել երեխաների ամուսնությանը'' վերնագրված զեկույցում, որը հրապարակվեց ՄԱԲՀ-ի՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից այսօր՝ Աղջիկ երեխայի անդրանիկ միջազգային օրը: Զեկույցում նշվում է նաև, որ չնայած երևույթը կանխելուն ուղղված օրենսդրության առկայությանը, վերջին տասնամյակում զարգացող երկրներում երեխաների ամուսնության տարածվածությունը մնացել է հիմնականում անփոփոխ:
''Մանուկ հասակում ամուսնացնելու սոցիալական, մշակութային կամ կրոնական որևէ հիմնավորում չի կարող արդարացնել այն վնասը, որ այդ ամուսնությունները պատճառում են երիտասարդ աղջիկներին ու նրանց ներուժին'',- նշում է ՄԱԲՀ-ի գործադիր տնօրեն, դոկտոր Բաբատունդե Օսոտիմեհինը:
2010թ.-ին 158 երկիր հայտարարեց, որ առանց ծնողական համաձայնության կամ այլ համապատասխան մարմնի հաստատման ամուսնության նվազագույն օրինական տարիքը կանանց համար սահմանել է 18 տարեկանը: Այդուհանդերձ, 2010թ.-ին զարգացող երկրներում (բացառությամբ Չինաստանի) յուրաքանչյուր երեք աղջիկներից մեկը կամ 67 միլիոն աղջիկ ամուսնացել էր մինչև 18-րդ տարեդարձը: Այդ մանկահասակ ամուսնությունների կեսը տեղ էր գտել Ասիայում, իսկ ևս մեկ հինգերորդը՝ Ենթասահարային Աֆրիկայում: Ինչևէ, այս երևույթը լայնորեն տարածված է նաև Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Արևելյան Եվրոպայի մի շարք համայնքներում:
Գրանցվել է նաև առաջընթաց, և, ըստ զեկույցի, մանուկների ամուսնությունները նվազել են մի շարք զարգացող երկրներում՝ ներառյալ Հայաստանը, Բոլիվիան, Եթովպիան և Նեպալը, ի թիվս այլ երկրների:
''Երեխաների ամուսնությունը մարդու իրավունքների մի սարսափելի ոտնահարում է և աղջիկներից խլում է նրանց կրթությունը, առողջությունն ու երկարաժամկետ հեռանկարները'', - ասում է դոկտոր Օսոտիմեհինը: ''Ամուսնությունն աղջիկների դեպքում կարող է բերել հղիությանն առնչվող և ծննդաբերական բարդությունների, որոնք զարգացող երկրներում հանդիսանում են 15-ից 19 տարեկան աղջիկների մահացության հիմնական պատճառները'':
Զարգացող աշխարհի գյուղական վայրերում բնակվող աղջիկների համար մինչև 18 տարեկանն ամուսնանալու հավանականությունը կրկնակի մեծ է քաղաքաբնակ աղջիկների համեմատությամբ, իսկ կրթություն չունեցող աղջիկների պարագայում այդ հավանականությունը երեք անգամ ավելի մեծ է, քան միջնակարգ և բարձրագույն կրթությամբ աղջիկների դեպքում: Աղջիկների խոցելիությունը մանուկ հասակում ամուսնանալու առումով էականորեն աճում է հումանիտար ճգնաժամերի ժամանակ:
''Երբ ես 14 տարեկան էի, ինձ ճնշում էին, որ ամուսնանամ, բայց ես գիտեի, որ դա լավ չէ իմ առողջության ու ապագայի համար: Մեր գյուղի այն աղջիկները, որ շուտ էին ամուսնացել, դադարել էին դպրոց գնալ, իսկ ոմանք նույնիսկ մահացել էին ծննդաբերության ժամանակ'', - ասում է Սալամատու Ագհալի Իսուդան, նիգերցի մի երիտասարդ կին, ով կարողացել էր համոզել ծնողներին հետաձգել իր ամուսնությունը: ''Ուզում էի մնալ դպրոցում ու դառնալ մանկաբարձուհի'':
Զեկույցը կոչ է անում կառավարություններին և ղեկավարներին վերջ դնել երեխաների ամուսնությանը` ընդունելով և կիրարկելով ազգային օրենքներ, որոնք բարձրացնում են ամուսնության նվազագույն տարիքը մինչև 18-ը՝ թե՛ աղջիկների, թե՛ տղաների համար.


mamul.am

Просмотров: 555 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024