Հետաքրքիր Փաստեր Пятница, 19.04.2024, 18:37
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

Ավոկադոն մեծացնում է բեղմնավորման հավանականությունը

Որո՞նք են ամենասեքսուալ մասնագիտությունները

Անանն ու Ասադը քննարկել են խաղաղության ծրագիրը

Փոքրիկը վերակենդանացել է սեփական թաղման ժամանակ

Ռոնալդուն ինքնաթիռ է ուղարկել իր սիրելիի հետևից

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը մեղրամիսն անց է կացնում էժանագին հյուրանոցում

Ռեփեր Լեւոն Պապյանին սպանած աղջիկը թմրամոլ է եւ պոռնոդերասանուհի

Մադոննան ցուցադրել է հետույքը(ՎԻԴԵՈ)

Գիտնականները ծխելու ցանկությունը կանխող պատվաստանյութ են հայտնաբերել

Կանայք սեքսում առավել ռիսկային են

Ժամկետանց ապրանքներ մայրաքաղաքի սուպեր-մարկետներում

Մովսեսը շատ ջանքեր չի գործադրել, ճակատագիր էր. ԱՆԻ ԵՐԱՆՅԱՆ

Նախկին նախագահը կրկին հայր կդառնա

Աշխարհի ամենաշատ վաստակող դերասանուհիներն, ըստ Forbes-ի

«Կանոնավոր» երազեք

Գիտնականները բացահայտել են սիրո ու կրքի տարբերությունը մարդու ուղեղում

Որոնք են տղամարդկանց մոտ ամենատարածված սեքսուալ մոլորությունները

Փողոցում ժպտալը կարող է դրական ազդեցություն ունենալ շրջապատում գտնվող մարդկանց վրա

Սոցկայքերում շփվելն ավելի լավ է, քան սե՞քսը

Поиск

Главная » 2012 » Հուլիս » 8 » Հայերը սկսել են «ուղղությունը փոխել» դեպի էկզոտիկ երկրներ
13:29
Հայերը սկսել են «ուղղությունը փոխել» դեպի էկզոտիկ երկրներ

Եթե նախորդ տարիներին արտերկրում հանգստանալ ցանկացող հայաստանցի զբոսաշրջիկների հիմնական ուղղությունները Եգիպտոսը, Թուրքիան և այլ ավանդական հանգստավայրերն էին, ապա այս տարի նկատվում է ավելի էկզոտիկ և հեռավոր երկրներում հանգստանալու միտում. Շրի Լանկա, Հորդանան, Երուսաղեմ:

«Էդ ուղղությունները կամաց-կամաց սկսում են զարգանալ: Էդ կողմ շատ են ուզում հիմա գնալ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց «Տուրցենտր» զբոսաշրջային ընկերության աշխատակից Մերի Ոսկանյանը:

 

Իսկ ահա «Տրիումֆ» զբոսաշրջային ընկերության գրասենյակը հայաստանցի զբոսաշրջիկներին այս տարի ամենաշատն ուղարկել է Իսպանիա և Իտալիա: Այս մասին Tert.am-ին հայտնեց ընկերության ներկայացուցիչ Տաթև Ղազարյանը:

 

«Տուրցենտրի» աշխատակիցը ևս նման միտում նկատել է և անգամ ասաց, որ Եվրոպա շատ գնում են «մեղրամիսն անցկացնելու համար»: Ամեն դեպքում, եվրոպական մայրաքաղաքներ այցելելու` հայաստանցիների ցանկությունները փոքր ինչ սահմանափակվում են մի շարք եվրոպական երկրներ, հատկապես Իսպանիա մուտքի վիզա ստանալու բարդություններով:

 

Մեծ պահանջարկ կա էկզոտիկ երկրներ այցելելու առումով. Բալի կղզի, Մալդիվյան և Սեյշեյլան կղզիներ, Ինդոնեզիա, Մալազիա, Սինգապուր և այլ ուղղություններ, բայց այս երկրներում ըստ զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչների խոչընդոտը փողն է, քանի որ այդ հանգստավայրերում հանգիստը «անասելի թանկ է»:

«Թռիչքներն էնպես են կազմակերպվում, որ այնտեղ հասնելու համար երեք անգամ օդանավ պետք է փոխել. Մոսկվա, հետո ՝ Սինգապուր, հետո տվյալ երկիրը: Այնպես որ միայն մեկ անձի տոմս այս էկզոտիկ երկների ուղղությամբ արժե 1000 եվրո և ավելին»,- ասաց Մերի Ոսկանյանը:

 

«Տրիումֆ» ընկերության ներկայացուցչի ամփոփմամբ՝ «նման տենդենց կա, ուղղակի հնարավորություն չկա»: Վերջինիս խոսքով՝ շարունակում են ակտուալ մնալ նաև հին ուղղությունը՝ Հունաստան, Թուրքիա և ամենամատչելի գոտին, ըստ զբոսաշրջային կազմակերպության աշխատակցի՝ այսօր Թուրքիան է: Թերևս այն պատճառով, որ այս տարի ավելի քիչ թվով հայ զբոսաշրջիկներ են ցանկանում հանգստանալ Թուրքիայում:

 

Տաթև Ղազարյանի խոսքով՝ «նստել է» նաև հայ զբոսաշրջիկների համար արդեն ավանդական դարձած Եգիպտոսը՝ արաբական հեղափոխությունից և շնաձկերի՝ հանգստացողների վրա հարձակումներից հետո:

«Օրինակ՝ կոնկրետ մենք չենք էլ ուղարկում և խորհուրդ էլ չենք տալիս, որովհետև էս պահին այնտեղ շատ շոգ է: Ձմեռն էին գնում ու եթե վտանգավոր է լինում մենք անձամբ հաճախորդներին չենք ուղարկում»,- ասաց Ղազարյանը:

Լուրեր Հայաստանից - Թերթ.am

Просмотров: 891 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024