Հետաքրքիր Փաստեր Суббота, 20.04.2024, 08:20
Приветствую Вас Гость | RSS
Меню сайта

Հետաքրքիր Փաստեր

[Անիմացիա]
Սեղմիր Клас

Բեյոնսեն, Քիմ Քարդաշյանը, Մրայա Քերին, Ջեյ Զին, Քանյա Ուեսթը եւ մյուսները` “BET Awards 2012”-ին

Կարմիր շրթներկով կնոջ համար տղամարդիկ պատրաստ են շռայլել

Ուրգանտը հերքել է Սվետլակովի ամուսնալուծության լուրերը

Օրական երկու բաժակ գինին կբարելավի ձեր կյանքը

Ամառային թարմացնող դիմակներ դեմքի մաշկի համար

Լոռիում 23 կով է կայծակնահար եղել

Կուսությունից զրկվելուց հետո. կնոջ եւ տղամարդու տարբերությունը

Թբիլիսիի մոտակայքում տեղի է ունեցել քլորի արտահոսք. 70 մարդ հոսպիտալացվել է

Հաքերը հրապարակել է աստղերի մերկ լուսանկարները /ֆոտո/

Սնկային հիվանդությունները գլուխ են բարձրացնում գարնանը և ամռանը. բժիշկ

Սեքսուալությունն աճում է տարիքին զուգահեռ

Ինչո՞ւ են կանայք ավելի բարոյական, քան տղամարդիկ. հետազոտություն

[Անիմացիա]
Սեղմիր Класс

Ինչպե՞ս տարբերել կիրքը սիրուց

Սխալմամբ իր հաշվեհամարի վրա հայտնված 1,5 մլն դոլարն ամերիկացին պարտվել է խաղատանը

Ռեստորանի տիրուհին մահացել է այն բանից հետո, երբ իր հաստատությունում նախաճաշել է Օբաման

“Ուրոլոգ”-ը չպետք է թարգմանվի “միզաբան”, իսկ “սեքս”-ը` “հաճույքաճխտիք”

Դիմա Բիլանի նոր սիրեցյալը. համբուրվել են տեսախցիկների առաջ /լուսանկար/

Поиск

Главная » 2013 » Օգոստոս » 23 » Հայկի ընկերուհին բացառում է ինքնասպանության վարկածը
08:29
Հայկի ընկերուհին բացառում է ինքնասպանության վարկածը
Հայկի ընկերուհին բացառում է ինքնասպանության վարկածը

Երեկ ողջ օրը մտովի փնտրում էի ինքնասպանություն գործած Հայկ Հայրապետյանի ընկերուհուն ու հանկարծ պատահական ընկերներիս ցուցակում մի աղջկա էջ գտա, որի «քավր ֆոտոյում» Հայկի նկարն էր: Շանթահարվեցի. հնարավոր չէ «քավր ֆոտո» դնել հենց այնպես՝ պատահական մարդու: Դա պետք է քո սրտին հարազատ, մտերիմ մարդ լինի: Թարմ գրառում ու Հայկի նկարը. « Հետդ կռվում էի էս բռասլետիդ համար... դու էլ ժպտում էիր) ... Հաաաայկ... չեմ հավատում, որ էլ չկաս... »: Դրված էր Հայկի նկարը՝  «այդ բռասլետով»: Մի ուրիշ գրառում. « Հայկ... Երկար տեքստեր չեմ գրի... ձեռս չի գնում... Լավ հիշում եմ, էն օրը, երբ էս նկարը նվիրեցիր ինձ.. չեմ էլ մոռանա... Մերսի......»: Հայկի  նկարած բնության մի սքանչելի պատկեր էր դրված: Էլ երկար չմտածեցի. հենց նա է՝ Հերմինե Վիրաբյանը /Kira/ մեսիջ ուղարկեցի: Պատասխան չէի ակնկալում, բայց նա շատ նրբանկատ ու հաճելի զրուցակից դուրս եկավ, ու մենք, ինչքան աղջիկը թույլ էր տալիս, ինչքան հնարավոր էր, զրուցեցինք անկեղծության շրջանակում: Ներկայացնում եմ մեր զրույցն ամբողջությամբ, որը կարող է լույս սփռել կամ գոնե դառնալ լույսի ճանապարհ՝ բացահայտելու իրականությունը:

- Բարև Հերմինե ջան: Լրագրող եմ ու պատահական քո քովր ֆոտոյում տեսա Հայկի նկարը: Կարո՞ղ ես, եթե իհարկե ցանկանաս, որևէ բան ասել Հայկի մասին:

- Բարև ձեզ, ներողություն լատինատառի համար: Ո՞ր լրատվականից եք, ինչի՞ համար է պետք:

- «Հրապարակ» թերթում եմ աշխատում: Հայկը ընկերուհի կամ մոտիկ մարդ ունե՞ր, որ կարող է այս ամենի վրա լույս սփռել: Եթե կարող եք, խնդրում եմ օգնեք:

- Ի՞նչ ասել է լույս սփռել, իր մասին դեպքե՞ր, շաաատ են ու բոլորը լավը, ոչ մեկս ոչ մի վատ բան չենք կարողանում հիշել իր հետ կապված, պայծառ մարդ է եղել… կա:

- Դու նրա ընկերուհի՞ն էիր, կներես, իհարկե եզակիով դիմելու համար, աղջկաս տարիքին կլինես:

- Խնդիր չկա... ընկերուհի, մոտ ընկերուհի:

- Հերմինե ջան, ցավակցում եմ, ինչու՞ ըստ քեզ, Հայկը գնաց այդ քայլին: Պատճառ ունե՞ր, սթրես տանու՞մ էր:

- Կներեք, իհարկե, բայց դրա մասին չեմ ուզի խոսել... Մանավանդ որ էլ իրան հետ չեմ բերի... Ինչքան կարդացի լրատվականներում, բոլորը խոսում էին, թե ով է իր քեռին և այլն և այլն, նույնիսկ տեղադրել էին նկար դեպքի վայրից, ես պատրաստ էի էդ լրագրողներին իմ ձեռքերով խեղդել... Իսկ ինքը հոյակապ մարդ է, հոյակապ ընկեր.... ու կլինի... ու՞մ ա պետք էդ պատճառը. էլ ոչ մեկին...

- Կարող ես կարդալ իմ հոդվածը նրա մասին, գուցե վստահես ինձ: Ախր Հայկը կկամենար, որ ամեն ինչ օբյեկտիվ ներկայացվեր: Կարծում եմ դու ճշմարտությունը կասես, որ Հայկը հանգիստ լինի: Եթե վատ միտում տեսնես հոդվածիս մեջ, կարող ես կոպտել ու ոչինչ չասել ինձ: Ամեն դեպքում խոսիր, մի լռիր, խնդրում եմ:

Ի զարմանս ինձ, Հերմինեն պատասխանում է.

- Ես ավելի լավ և հանգիստ կզգամ ինձ, եթե Հայկոյի մասին պատմեմ, ուղղակի պատմեմ... էն լավ րոպեների ու դեպքերի մասին, որոնք իրար հետ ենք անցկացրել, կամ որոնք իր հետ եղել են........ իսկ բացասական կողմից չեմ ուզում անդրադառնալ, եթե ուզում եք, նրանք կպատմեմ, եթե ոչ՝ կներեք, բայց հաջողություն: … Պատճառը պարզ չի էլ, ուղղակի կան վարկածներ... ամենա-ամենա մարդկանց համար էլ շոկ ա ու անհասկանալի, միայն ոստիկանությունը գիտի, թե ինչ ա եղել ու վերջ........ Իսկ մտերիմների վարկածները ոչ մեկ չի ցանկանա բարձրաձայնել:

- Պատմիր, Հերմինե ջան, կիսվիր:

- Հայկան, կյանքի մարմանցում էր... կյանքը իրա մեջ, ինքը կյանքի մեջ: Բայց ատելով ատում էր մարդկային անարդարությունը, ամեն փոքր անարդարությունից ինքը նեղվում էր, չէր ուզում, որ սոված մարդիկ լինեն, վատ բաներ լինեն... Ամեն մեկին պատրաստ էր օգնել: Ճանճին նույնիսկ վնաս չէր տա: Շատ էր սիրում կենդանիների նույնպես... Մի անգամ զբոսնում էինք. -Հեմ, նենց եմ ուզում մի տուն ունենամ՝ հեռու՜-հեռու՜, լիքը անասուն պահեմ՝ կով, խոզ, հավ, շուն... ու կնոջս հետ գնանք սաղից կտրված ապրենք, էդ անասունների տված բարիքներով -Լսի բա որ կինդ կով չուզենա կթե՞լ - հա ոչինչ, ես կկթեմ ))) -)))

6 ամիս եմ ճանաչել իրեն, բայց նենց մոտ էինք, էնքան հարազատ... ոնց որ ամբողջ կյանքում ճանաչել ենք իրար... Նկարում էր շատ լավ, տաղանդավոր էր, շատ խելացի, զարգացած... մեր ծանոթության 3-րդ օրն էր, ինձ մի քանի րոպեում նկարեց ու նկարն էլ անվանեց՝ маленькая революционерка на каблуках ... Չգիտեմ ինչ պատմել... որ մեկը... կարևորը անկարևորից տարանջատել... բոլորն էլ կարևոր են...

- Ձեր ամենաուրախ և տխուր օրը կարո՞ղ ես ներկայացնել:

- Մեր՝ իրար հետ անցկացրած օրերը ամենալավն են եղել, վատ չի եղել... Եղել են վատ պահեր, էդ էլ էն եղել, երբ առավոտվա 11-ից մինչ 4-ը իրար հետ ֆլեյե էինք բաժանում, ու շաաաատ շոգ էր, մեռնում էինք շոգից... սոված էինք, գնացինք մածուն ու հաց առանք, նստեցինք բժշկականի բակում ու սկսեցինք ուտել))) Տենց սովորություն ունեինք... էդ օրը Լունապարկի մոտով էինք անցնում, որոշեցինք կառուսել նստել ու բամբակ ուտել, բամբակին 10 դրամ էր պակասում, ընկել մարդ էինք ման գալիս, ով մեզ 10 դրամ կտա, այ էդ 10 դրամ չունենալը տխուր պահերից էր, հետո վաճառողը տվեց, էլի ուրախացանք:

- Հավատու՞մ ես, որ նա ինքնասպանություն է գործել:

- Չեմ պատասխանի էդ հարցին:

- Գիտե՞ս, ինձ ինչն է անհանգստացնում՝ շրջանառվում է անընդհատ, որ ընկերուհու պատճառով է Հայկը... Սկզբից էլ չեմ հավատացել, իբր աղջկա հետ հեռախոսով խոսել ու... Մի տեսակ թատրոն եմ տեսել մեջը:

- Ես բացառում եմ էդ վարկածը, իմ խիստ սուբյեկտիվ կարծիքն ա:

-Հերմինե ջան, իհարկե, կներես, ձեր մոտիկությունը անձնակա՞ն է եղել, թե՞ ընկերական: Նա քեզ սիրու՞մ էր, նորից ներողություն, թե՞ ուրիշ ընկերուհի ուներ:

-Չէ, անձնական չի եղել, ուղղակի մոտ ընկերներ էինք, ընկերական:

-Ընկերուհի ունե՞ր:

- Չգիտեմ:

-Եթե ինչ որ բան կամենաս ասել կամ կիսվել, կգրես ինձ: Չգիտեմ ինչու՝ ինձ թվում է, թե Հայկոն սիրել է քեզ, դու էլ՝ նրան: Երկուսդ էլ շատ զգայուն ու հրաշալի մարդիկ եք: Նորից եմ ցավակցում ու համբերություն կամենում քեզ... Շնորհակալ եմ կիսվելու համար:

Հերմինեն մի սիմվոլիկ նշան ուղարկեց, որը նման էր և փոխադարձ հասկացվածության, և՛ լռության՝  ինչ որ բան թաքցնելու  խորհրդավորությամբ և՛ ամենաշատը իմ կողմից հասկացվեց այսպես՝ ի՞նչ պիտի փոխվի: Ամեն դեպքում այս հարցազրույցը կարող է օգտակար լինել: Այդ ակնկալիքով հանձնում եմ այն ընթերցողին՝ առանց մեկնաբանության:

ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

hraparak.am

Просмотров: 557 | Добавил: Stepan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Նկարներ

Copyright MyCorp © 2024